Ֆեդերիկո Ալվարես

ուրուգվայցի կինոռեժիսոր

Ֆեդերիկո (Ֆեդե) Ալվարես (իսպ.՝ Federico «Fede» Álvarez, փետրվարի 9, 1978(1978-02-09)[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ, որը առաջին հերթին հայտնի է «Չարագուշակ մեռելները։ Սև գիրքը» և «Մի՛ շնչիր» ֆիլմերով, ինչպես նաև «Խուճապային հարձակում» (Ուրուգվայի մայրաքաղաք նեխուժող հսկայական ռոբոտների մասին) կարճամետրաժ ֆիլմով։

Ֆեդերիկո Ալվարես
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9, 1978(1978-02-09)[1] (46 տարեկան)
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Քաղաքացիություն Ուրուգվայ
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոսցենարիստ
Ծնողներհայր՝ Luciano Álvarez?
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա

Կարիերա խմբագրել

Ֆեդերիկոն ուրուգվայցի գրող, լրագրող և պատմության պրոֆեսոր Լուսիանո Ալվարեսի որդին է[2]։

23 տարեկան հասակում իր զուգընկեր Կլաուդիա Աբենդի հետ նկարահանել է իր առաջին 12 րոպեանոց «Los pocillos» ֆիլմը։ 2009 թվականին Ալվարեսը նկարահանել և YouTube-ում տեղադրել է իր «Խուճապային հարձակում» կարճամետրաժ ֆիլմը։ Մի քանի շաբաթ անց Ֆեդերիկոն պայմանագիր է կնքել «Ghost House Pictures» կինոընկերության հետ[3]։

«Ես տեսանյութը տեղադրել եմ հինգշաբթի օրը, իսկ երկուշաբթի օրը իմ էլեկտրոնային փոստը լի էր հոլիվուդյան ստուդիաների նամակներով։ Ես պարզապես ցնցված էի»

[4]։ Նրանց առաջին համագործակցությունը «Չարագուշակ մեռյալները։ Սև գիրքը» ֆիլմն է, որը մեծ հաջուղություն է ունեցել՝ միայն ամերիկյան վարձույթում՝ հավաքելով ավելի քան 50 միլիոն դոլար (ընդամենը 97[5])՝ ունենալով 17 միլիոն բյուջեի դեպքում[5]։ «Չարագուշակ մեռյալների» թողարկումից հետո Ալվարեսը խոստովանել է, որ չի պատրաստվում մի քանի սիքվելներ անել, բայց դրա փոխարեն երկու տարի անց սկսել է աշխատել «Մի՛ շնչիր» ցածր բյուջեով թրիլլերի վրա, որն թողարկվել է 2016 թվականի մարտին և նույնպես դրական արձագանքներ է ստացել թե՛ հանդիսատեսի, թե՛ մասնագետների կողմից[6]։ Ֆեդը խոստովանել է, որ իրեն առաջարկել են համագործակցել Marvel Studios-ի հետ, սակայն մերժել է։ Նա այդ ամենն բացատրել է իր մտավախությամբ, որ ստիպված պետք է նկարահանի այն, ինչ ուզում է ստուդիան, այլ ոչ թե ինքը[7]։ Բացի այդ, վերջերս հայտնի է դարձել, որ ռեժիսորին առաջարկել են գլխավորել շվեդացի գրող Դավիթ Լագերկրանցու համանուն վեպի հիման վրա նկարահանված «Մի աղջիկ, որը խճճվել էր սարդոստայնում» նախագիծը։ Ֆիլմը ռեժիսոր Դևիդ Ֆինչերի կողմից 2011 թվականին նկարահանած «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի շարունակությունն է։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

  • 2001 — Los pocillos — կարճամետրաժ
  • 2003 — El último Alevare — կարճամետրաժ
  • 2005 — Զարմանալի / El cojonudo
  • 2009 — Խուճապային հարձակում / Ataque de pánico!
  • 2013 — Չարագուշակ մեռյալները։ Սև գիրքը / Evil Dead
  • 2014 — Առավոտից մինչև լուսաբաց / From Dusk Till Dawn: The Series (առաջին եթերաշրջան, 8-րդ էպիզոդ)
  • 2016 — Մի՛ շնչիր / Don't Breathe
  • 2018 — Մի աղջիկ, որը խճճվել էր սարդոստայնում / The Girl in the Spider's Web

Սցենարիստ խմբագրել

  • 2003 — El último Alevare — կարճամետրաժ
  • 2005 — Զարմանալի / El cojonudo
  • 2009 — Խուճապային հարձակում / Ataque de pánico!
  • 2013 — Չարագուշակ մեռյալները։ Սև գիրքը / Evil Dead
  • 2016 — Մի՛ շնչիր / Don't Breathe

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Fede Álvarez: en la jungla hollywoodense» (իսպաներեն). elobservador.com.uy. 2017 թ․ մարտի 7. Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  3. Billington, Alex. «Panic Attack Director Federico Alvarez Lands a Film at Ghost House». FirstShowing.net. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  4. «Приступ паники! / Ataque de Pánico!». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  5. 5,0 5,1 «Evil Dead»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
  6. «Interview: Director Fede Alvarez on Don’t Breathe». Comingsoon.net.
  7. H., Shaw Williams. «Did Fede Alvarez Turn Down Marvel's Doctor Strange?». Screenrant. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել