Քսենոփանես Կոլոփոնացի (հին հունարեն՝ Ξενοφάνης ὁ Κολοφώνιος, մոտավորապես մ.թ.ա. 565-473), անտիկ շրջանի հույն փիլիսոփա և բանաստեղծ։

Քսենոփանես
Ξενοφάνης ὁ Κολοφώνιος
Ծնվել էմ. թ. ա. 560[1] Կոլոֆոն, Իզմիրի մարզ, Թուրքիա
Մահացել էմ. թ. ա. 478[1] Սիրակուզա, Հին Հռոմ
Դավանանքդեիզմ
Ուղղություննախասոկրատյան փիլիսոփայություն և Դասական փիլիսոփայություն
Մասնագիտությունփիլիսոփա, բանաստեղծ, էպիգրամաների հեղինակ, elegist, գրող և աստվածաբան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն[2]
ԱշակերտներՊարմենիդես
 Xenophanes Վիքիպահեստում

Քսենոփանեսի մասին կենսագրական տեղեկությունները շատ քիչ են։ Կա ենթադրություն, որ նա ծնվել է 565 թվականին և վախճանվել 92 տարեկան հասակում։ 25 տարեկան հասակում հեռանում է Կոլոփոն քաղաքից և վարում թափառական կյանք։ Շրջել է Հունաստանի քաղաքները և ապա հաստատվել Էլեա քաղաքում, որի հիմնադրման պատվին պոեմ է գրել։ Ապրել է չքավոր և ապրուստի միջոցներ հայթայթել իր գրած ոտանավորներով։ Իր ծննդավայրից հեռանալու պատճառը պարսիկների կողմից Կոլոփոնի գրավումն է եղել։

Նա ամենից առաջ գրել է բանաստեղծություններ, գլխավորապես էլեգիաներ, որոնցից միայն փոքրաթիվ հատվածներ են մնացել։ Փիլիսոփայական ոտանավորները գրել է հեքսամետրով։ Ունեցել է նաև ուժեղ հումոր, ծաղրել է հին ավանդույթները, Հոմերոսին և Հեսիոդոսին, Պյութագորասին, նրանց հավատալիքներն ու ավանդությունները։

Քսենոփոնեսի փիլիսոփայական ուսմունքի հիմքը կազմում է տիեզերքի միասնությունը, որին աստվածություն է անվանում։ Սկզբնապատճառը համարում է մատերիան, որը միասնական է ու անշարժ

Ամեն բանի սկիզբը նա համարում է հողն ու ջուրը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. CONOR.Sl
  3. Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ 167-168.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսենոփանես» հոդվածին։