Տելեցկոյե, Ալթինկոլ, Ոսկե լիճ, լիճ Ալթայի հյուսիս-արևելքում, ՌԽՖՍՀ Ալթայի երկրամասում։ Գտնվում է Ալթինտու և Կորբու լեռնաշղթաների միջև, տեկտոնական իջվածքում, 435 մ բարձրության վրա։ Մակերեսը 223 կմ² է, երկարությունը՝ 77,7 կմ, լայնությունը՝ մինչև 5,2 կմ, միջին խորությունը՝ 174 մ (առավելագույնը՝ 325 մ)։ Հատակը ծածկված է գորշ տիղմով, ափերը զառիվեր են, ժայռոտ։ Լիճ է թափվում մոտ 70 գետ, արտահոսում՝ Բիա գետը։ Գետի սնումը խառն է։ Սառցակալում է նոյեմբերից մայիս։ Ջրերը քաղցրահամ են, հարուստ թթվածնով։ Թափանցիկությունը 6—14 մ է։ Հաճախակի են քամիները, ալիքի բարձրությունը՝ մինչև 2 մ։ Լճի մոտ է Ալթայի արգելանոցը։ Լճում զարգացած է սպորտային ձկնորսությունը։

Տելեցկոյե
Телецкое озеро

'
Կոորդինատներ
Հայելու բացարձակ բարձրությունը 434[1] մ
Երկարություն 78[1] կմ
Լայնություն 0,6-5,2[1] կմ
Ավազանի մակերեսը 223[1] կմ²
Ծավալը 40[1] կմ³
Ամենամեծ խորությունը 325[1] մ
Միջին խորությունը 174[1] մ
Պարզությունը 14[1] մ
Թափվող գետերը Չուլիշման
Սկիզբ առնող գետերը Բիա
Տելեցկոյե լիճ նկարը տիեզերքից

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տելեցկոյե լիճ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 633