Տակասակի (ճապ.՝ 高崎市, Տակասակի-սի), հատուկ քաղաք Ճապոնիայում, գտնվում է Գունմա պրեֆեկտության Կանտո մարզի հարավ-արևմուտքում։ Քաղաքի մակերեսը կազմում է 459,41 կմ², բնակչությունը՝ 370 958 մարդ (հոկտեմբերի 1, 2016)[3], խտությունը՝ 816,31 մարդ/կմ²։

Հատուկ քաղաք
Տակասակի
ճապ.՝ 高崎市
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված է1900 թ.
Մակերես459,16 կմ²
Բնակչություն372 639 մարդ (մարտի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ27[2]
Փոստային դասիչ370-8501
10202-4
Պաշտոնական կայքcity.takasaki.gunma.jp
Տակասակի (Ճապոնիա)##
Տակասակի (Ճապոնիա)

Քաղաքը հանդիսանում է «Nichijou» սերիալի նկարահանման վայրը։

Պատմություն խմբագրել

Տակասակին հայտնվել է Նակասեն ստրատեգիական ուղու վրա, որը հին մայրաքաղաք Կիոտոն կապում էր Էդո քաղաքի հետ։ 1589 թվականին Իի Նաոմասան հիմնել է Տակասակի դղյակը, որի ներքևում կառուցվել էր համանուն քաղաքը։ Էդո ժամանակաշրջանում (1603—1867) այժմյան քաղաքի տեղում կային բազմաթիվ գյուղեր, տեղակայված վերոնշյալ ճանապարհի վրա։ Տակասակի շահավետ դիրքը դարձավ 1871-1872 և 1876-1881 թվականներին Գունմա պրեֆեկտության վարչական կենտրոնը նրա մեջ տեղակայելու պատճառը։

Քաղաքը հիմնադրվել է 1900 թվականի ապրիլի 1-ին Տակասակի գյուղին քաղաքի կարգավիճակ տալու միջոցով։ 2001 թվականին Տակասակին ստացավ հատուկ քաղաքի կարգավիճակ։ 2006 թվականի հունվարի 23-ին քաղաքի հրապարակը ընդարձակվել էր Գունմա գավառի հարևան ավանները (Միսատո, Գունմա, Կարաբուտի) և Տանո (Սին) գավառի ավանը «ուտելու» միջոցով։ 2006 թվականի հոկտեմբերի 1-ին Գունմա գավառի վերջին ավան՝ Հարունան մտավ Տակասակի քաղաքի կազմի մեջ։ 2009 թվականի հունիսի 1-ին քաղաքի կազմի մեջ մտավ նաև Տանո գավառի Յոսին ավանը։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը գտնվում է Հյունսյու կղզու վրա, Գունմա պրեֆեկտության Կանտո մարզում։ Նրա հետ սահմանակցում են Մաեբասի, Անակա, Ֆուձիոկա, Սիբուկավա, Տոմիոկա քաղաքները, Տամամուրա, Հիգասիագացումա, Նագանոհարա, Կանրա, Կամիսատո, Կարուիձավա ավանները և Սինտո գյուղը[4]։

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակչությունը կազմում է 370 958 մարդ (հոկտեմբերի 1, 2016), իսկ խտությունը՝ 221,74 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունները 1980-2005 թվականներին[5]։

1980 323 403 մարդ
1985 338 297 մարդ
1990 346 933 մարդ
1995 353 879 մարդ
2000 358 465 մարդ
2005 364 919 մարդ

Տնտեսություն խմբագրել

Ժամանակակից Տակասակիի տնտեսության հիմքը էլեկտրասարքերը, մեքենաշինությունը և քիմիական արտադրությունն է։ Ինչպես նաև քաղաքում զարգացած են տեքստիլ, կարի, թղթի և ալյուրաղացի արդյունաբերությունները։ Քաղաքը հանդիսանում է Գունմա պրեֆեկտության ֆինանսա-առևտրային կենտրոններից մեկը։ Տակասակիում կա նաև քաղաքային երթուղային համակարգ, որը քաղաքը կապում է Տոմիոկա քաղաքի և Սինոմիտա գավառի հետ։

Տրանսպորտ խմբագրել

Երկաթուղային տրանսպորտ խմբագրել

Քաղաքում կա գործող երկաթուղային համակարգ։ Նաև քաղաքով ձգվում է արագաշարժ Սինկասեն գնացքի գիծ։ Տակասակին կարևոր երկաթուղային հանգույց է։ Քաղաքը Սինկասեն արագաշարժ գնացքների գծով կապվում է Նիիգատա, Նագանո և Տոկիո քաղաքների հետ։ Տոկիո - Տակասակի - Նագանո գիծը շուտով կերկարացվի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 群馬県統計情報提供システム > 移動人口調査 > 月報
  2. 総務省 > 電気通信番号制度 > 市外局番の一覧Ministry of Internal Affairs and Communications.
  3. http://toukei.pref.gunma.jp/idj/
  4. «国土数値情報 行政区域データの詳細» (jp). Counsellor, National and Regional Planning Bureau — Цифровые карты с административным делением Японии. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. http://www.e-stat.go.jp/SG1/estat/GL02100104.do?tocd=00200521
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տակասակի» հոդվածին։