Վալենտին Հայուի (Ֆրանս. Valentin Haüy, նոյեմբերի 13, 1745(1745-11-13)[1][2], Saint-Just-en-Chaussée - մարտի 19, 1822(1822-03-19)[3], Փարիզ), 18-19-րդ դարերի ֆրանսիացի բարեգործ, մանկավարժ և նորարար, առաջին տիֆլոմանկավարժներից, ռելիեֆային այբուբենի հեղինակ, կույրերի դպրոցի առաջին հիմնադիր։ 1785 թվականին[5][6]։ Փարիզում հիմնել է Կույր Երիտասարդների Ինստիտուտը (Երիտասարդ Կույրերի Ազգային Ինստիտուտը, ԵԿԱԻ)։ 1819 թվականին Լուի Բրայլը ընդունվում է այս դպրոց։

Վալենտին Հայուի
ֆր.՝ Valentin Haüy
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 13, 1745(1745-11-13)[1][2]
ԾննդավայրSaint-Just-en-Chaussée
Մահացել էմարտի 19, 1822(1822-03-19)[3] (76 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզ[4] և Grave of Haüy
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունլեզվաբան և մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան
 Valentin Haüy Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

 
Հուշարձան՝ Երիտասարդ Կույրերի Ազգային Ինստիտուտի առջև: Նկարում պատկերված է Վալենտին Հայուին, իր առաջին աշակերտ Ֆրանսուա Լեսյուերի հետ:
 
Վալենտին Հայուի և եղբոր՝ Ռենե Ջյուստ Հայուի գերեզմանը

Հայուին ծնվել է ջուլհակագործի ընտանիքում։ Նրա հայրը զբաղվում էր ջուլհակագործությամբ և միևնույն ժամանակ աշխատում էր տեղի Պրեմոնեստրանտ աբբայության զանգակատանը և հնչեցնում էր Տիրոջ Հրեշտակները աղոթքի զանգերը։ Վալենտինը կրթություն է ստանում այս աբբայության վանականների մոտ և դառնում հմուտ լեզվաբան։ Նա կարողանում է խոսել տասը տարբեր լեզուներով, սովորում է հին հունարեն և եբրայերեն։ 1783 թվականին Լուի XVI-ը նրան շնորհում է «թարգմանչության արքա» տիտղոսը։ 1786 թվականին նա թագավորի թարգմանիչն էր և աշխատում էր արտաքին գործերի նախարարությունում։ Նա նաև գրողների միության անդամ էր[7]։

Հայուի մոտ կույրերին օգնելու գաղափարը առաջանում է 1771 թվականին, երբ նա կանգ է առնում Փարիզի Կոնկորդի հրապարակում գտնվող սրճարանում։ Այնտեղ նա ականատես է լինում, թե ինչպես են Սուրբ Օվիդիուսին նվիրված կրոնական փառատոնի ժամանակ փողոցում ծաղրում Քենզ Ուեն ակնաբանական հիվանդանոցի կույրերին։ Նրանց հագցրել էին հիմարների գլխարկներ, տվել էին հսկայական ստվարաթղթե բաժակներ և հրամաjել խաղալ իրենց գործիքներով, որը առաջացնում էր անբարեհնչյուն աղաղակներ։ Նա Շառլ Միշել դե լ'Էպեի հետ որոշում է հիմնել կույրերի դպրոց։

Հայուին 1784 թվականի մայիսին Սեն Ժերմեն թաղամասում հանդիպում է երիտասարդ մուրացիկ Ֆրանսուա Լեսյուերին, ով դառնում է նրա առաջին աշակերտը։ Նա մշակում է ունցիալ-ուռուցիկ տառերի մեթոդ, որպեսզի Լեսուերին սովորեցնի կարդալ և նախադասություններ կազմել։ Լեսուերին արագ հաջողությունների է հասնում։ 1784 թվականի սեպտեմբերին Հայուին այդ հաջողությունները հրապարակում է «Ժուրնալ դե Պարի» թերթում,որից հետո ստանում է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի աջակցությունը[7]։

Հայուի բարեգործական ընկերության օգնությամբ 1785 թվականի փետրվարին հիմնադրվում է Երիտասարդ Կույրերի Ինստիտուտը (Institution des jeunes aveugles)։ Ստանալով Լուի XVI-ի աջակցությունը նա կառուցում է բարեգործական մանող արհեստանոց նախատեսված կույրերի համար։ 1786 թվականի դեկտեմբերի 26-ին արհեստանոցը դարձել է կույր երեխաների թագավորական հաստատություն։ Արհեստանոցը նպատակ ուներ կրթելու ուսանողներին՝ սովորեցնել տեքստային տպատառեր, և ուսուցանել ձեռքի աշխատանքներ՝ մանել։ 1791 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, պետությունը զավթում է արհեստանոցը և վերածում կույր աշխատավորների ազգային ինստիտուտի՝ Սելեստինյան վանքում ։

Վալենտին Հայուին ակտիվ մասնակցություն է ունեցել իր ժամանակի քաղաքական կյանքում։ 1792 թվականի ընտրություններում ընտրվել է Ազգային Սահմանադրական ժողովի քարտուղար, ապա քաղաքացիական կոմիսար։ Նա ձերբակալվել է Պրերիալի 5-ին (1795 թվականի մայիսի 24-ին), իսկ 11-ին (մայիսի 30-ին) հասարակական փրկության կոմիտեն ազատ է արձակել,այնուհետև 20-րդ Ազգային կոնվենտ կրկին կալանավորել է։ Նա ազատ է արձակվում Ֆրուկտիդորի 19-ին (1795 թվականի սեպտեմբերի 5-ին) և միանում Պանտեոնի ակումբին, ֆրանսիական դիրեկտորիաի հսկողության տակ։ Ֆրանսիայի Հյուպատոսությունը նրան համարում է «ահաբեկիչ»։ 1802 թվականին նա ազատվում է կույրերի ապաստարանի կառավարչի պաշտոնից և անցնում թոշակի։ 1802 թվականի փետրվարին Սենտ Ավուա փողոցում բացում է մասնավոր դպրոց։ 1806 թվականի սեպտեմբերին Ալեքսանդր I-ի խնդրանքով տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստանում կույրերի դպրոց հիմնելու համար։

1817 թվականին վերադառնում է Փարիզ իր եղբոր՝ Ռենե Ժյուստ Հաուի հետ ապրելու, ով համարվում է ժամանակակից հանքային միներալոգիաի հիմնադիր[7]։

Նրա հուղարկավորությունը կատարվում է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը, իր եղբոր՝ Ռենե Ժյուստ Հայուիի կողքին։

Ժառանգություն խմբագրել

1889 թվականին Մորիս Դե Լա Սայզերանը ստեղծում է Հայուիի անվան բարեգործական ընկերություն՝ նվիրված կույրերին և տեսողական խանգարում ունեցողներին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 https://pantheon.world/profile/person/Valentin_Haüy
  4. Bauer P. Deux siècles d'histoire au Père Lachaise (ֆր.)Versailles: 2006. — P. 411. — ISBN 978-2-914611-48-0
  5. Weygand, Zina (2009). «Les aveugles dans la société française, Abstract». Revue d'éthique et de théologie morale (ֆրանսերեն) (256): 65–85. ISSN 1266-0078.
  6. «Site par défaut - Historique - Valentin Haüy». www.inja.fr (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  7. 7,0 7,1 7,2 Herbermann, 1913

Լրացուցիչ ընթերցանություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտին Հայուի» հոդվածին։