Ստրուգայի պոեզիայի երեկոներ

Ստրուգայի պոեզիայի երեկոներ (մակեդոներեն՝ Струшките вечери на поезијата, պոեզիայի միջազգային փառատոն, որն ամեն տարի անցկացվում է Մակեդոնիայի Հանրապետության Ստրուգա քաղաքում[1]։ Փառատոնը Եվրոպայի ամենամեծ փառատոներից մեկն է[2]։

Ստրուգայի պոեզիայի երեկոներ
Տեսակpoetry festival?
ՎայրՍտրուգա
Առաջինը1962
svp.org.mk
 Struga Poetry Evenings Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

«Ստրուգայի պոեզիայի երեկոները» փառատոնն առաջին անգամ Մակեդոնիայիմ անցկացվել է 1962 թվականին։ Այն նվիրված է ծնունդով Ստրուգայից գրող, մակեդոնական գրականության հիմնադիր Կոնստանտին Միլադինովի հիշատակին։ 1966 թվականին ձևավորվում է փառատոնի բարձրագույն պարգևը՝ «Ոսկե պսակ»-ը (մակեդոներեն՝ Златен венец): Առաջին անձը, որը պարգևատրվեց այս մրցանակով Ռոբերտ Ռոժդեստվենսկին էր։ Մրցանակի դափնեկիր են Ուիսթեն Հյու Օդենը, Պաբլո Ներուդան, Իոսիֆ Բրոդսկին, Բուլատ Օկուջավան, Մահմուդ Դարվիշը և այլք։

2004 թվականին այս մրցանակին ավելանում է նաև մեկ ուրիշը՝ «Ստրուգայի կամուրջներ» (մակեդոներեն՝ Мостови на Струга) անվամբ։ Այն շնորհվում է բանաստեղծությունների լավագույն գիրք անվանակարգի համար։

Փառատոնի շրջանակներում կատարվում է նաև գրքի հրատարակում։ Ամեն տարի փառատոնին թողարկվում է ինչ-որ մի երկրի բանաստեղծությունների անթոլոգիա՝ մակեդոներեն թարգմանությամբ։ Ինչպես նաև մակեդոնական պոեզիայի թեմատիկ հրատատարակում է տեղի ունենում անգլերենով։ «Ստրուգայի պոեզիայի երեկոները» փառատոնի ժամանակ տեղի է ունենում Պոեզիայի միջազգային գրադարան միջոցառումը, որի ժամանակ փառատոնին մասնակցող բանաստեղծների գրքերը հավաքվում են փառատոնի գրադարանում։

2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մակեդոնիայի Հանրապետության կառավարության հետ համատեղ նշեց «Ստրուգայի պոեզիայի երեկոները» փառատոնի հիսնամյակը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Փառատոնի պաշտոնական կայքը».
  2. «Փառատոնի մասին».(չաշխատող հղում)
  3. Anniversaries with which UNESCO is associated in 2010—2011 ЮНЕСКО

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրուգայի պոեզիայի երեկոներ» հոդվածին։