Ստիրոլ

քիմիական միացություն

Ստիրոլ, ֆենիլէթիլեն, վինիլբենզոլ, արոմատիկ ածխաջրածին, բնորոշ հոտով անգույն հեղուկ, հալման ջերմաստիճանը՝ -30,6°C, եռմանը՝ 145,2 °C, խտությունը՝ 906 կգ/մ³ (20 °C)։ Ջրում քիչ է լուծվում (0,05%), խառնվում է օրգանիզմի լուծիչների մեծ մասի հետ։ Հեշտությամբ օքսիդանում է, պոլիմերվում կամ համապոլիմերվում է տարբեր մոնոմերների հետ։ Պոլիմերումը կատարվում է սենյակի ջերմաստիճանի պայմաններում (երբեմն պայթյունով), այդ պատճառով ստիրոլը կայունացնում են հակաօքսիդիչներով (օրինակ՝ հիդրոքինոնով և այլն)։ Արդյունաբերության մեջ ստիրոլ ստանում են էթիլբենզոլի դեհիդրմամբ, ջրային գոլորշիների հոսքում՝ 500-600 °C։ Կիրառվում է հիմնականում պոլիստիրոլի, ինչպես նաև տարբեր համապոլիմերների, այդ թվում բուտադիեն-ստիրոլային կաուչուկների, պոլիէսթերային խեժերի, և այլնի ստացման համար։ Ստիրոլի գոլորշիները գրգռում են լորձաթաղանթները, սահմանային թույլատրելի կոնցենտրացիան օդում 5 մգ/մ³ է։

Ստիրոլ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₈H₈
Մոլային զանգված1,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն0,91 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Իոնիզացման էներգիա8,4 ± 0,1 Էլեկտրոն-վոլտ[2] և 1,4E−18 ջոուլ[3] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան−23 ± 1 ℉[2] և −31 °C[4][3] °C
Եռման ջերմաստիճան293 ± 1 ℉[2] և 145 °C[3] °C
Այրման ջերմաստիճան88 ± 1 ℉[2]
Գոլորշու ճնշում5 ± 1 mm Hg[2]
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար100-42-5
PubChem7501
EINECS համար202-851-5
SMILESC=CC1=CC=CC=C1
ЕС202-851-5
RTECSWL3675000
ChEBI7220
IDLH2982 ± 1 mg/m³[2]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ծանոթագրություններ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստիրոլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 141