Ստեֆանո Պեսինա (հունիսի 4, 1941(1941-06-04)[1], Պեսկարա, Աբրուցցո, Իտալիա), իտալական ծագմամբ միլիարդատեր բիզնեսմեն, փոխնախագահ, գլխավոր գործադիր տնօրեն, «Walgreens Boots Alliance» ընկերության միակ խոշոր բաժնետեր[2][3]։

Ստեֆանո Պեսինա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 4, 1941(1941-06-04)[1] (82 տարեկան)
ԾննդավայրՊեսկարա, Աբրուցցո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունՄիլանի պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունճարտարագետ, ձեռնարկատեր, գործարար և գլխավոր գործադիր տնօրեն
ԱշխատավայրWalgreens Boots Alliance?
 Stefano Pessina Վիքիպահեստում

Վաղ տարիների կյանք խմբագրել

Պեսինան ծնվել է Պեսկարա քաղաքում, բայց նրա մանկությունն անց է կացվել Միլանում, Կոմոյում, Նեապոլում[4][5]։

Ավարտել է Միլանի պոլիտեխնիկական համալսարանի միջուկային տեխնիկայի ֆակուլտետը։ Իր կարիերան սկսել է ակադեմիայից, ավելի ուշ մասնակցել Միլանում «ACNielsen» ընկերության կողմից իրականացված շուկայական հետազոտություններին[3][6]։

Գործունեություն խմբագրել

1977 թվականին Պեսինան ստանձնեց դեղագործական ընտանեկան ընկերության ղեկավարի պաշտոնը Նեապոլում և վերափոխեց դա «Alliance Santé»-ի՝ ֆրանս-իտալական դեղագործական մեծածախ վաճառքի ընկերության[7]։ 1997 թվականին այն միավորվեց «Alliance UniChem»-ի հետ[3][7]։ 2001-2004 թվականներին, նա ստանձնեց կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը[7]։ Նա աշխատել է որպես փոխնախագահ, իսկ ավելի ուշ՝ որպես նախագահ։ 2006 թվականին ընկերությունը միավորվում է «Boots Group PLC»-ի հետ, իսկ 2007 թվականի հուլիսին վերածվում փակ բաժնետիրական ընկերության[3][7]։ 2007-2014 թվականներին Պեսինան ստանձնել է «Alliance Boots» ընկերության նախագահի պաշտոնը, իսկ հիմա աշխատում է որպես գործադիր փոխնախագահ և գործադիր ընկերության նախագահ[3]։ Պեսինան «Walgreens Boots Alliance» ընկերության տնօրենն է[7][8]։ Ինչպես նաև ղեկավարում է «Consumer Goods Forum»-ը[3][9]։

2015 թվականի հունվարի 31-ին «The Sunday Telegraph»-ին տված իր հարցազրույցի ժամանակ Պեսինան խոսել է 2015 թվականի մայիսի բրիտանական ընտրությունների մասին նշելով՝ «եթե նրանք գործեինք այնպես, ինչպես խոսում էին, աղետ կլիներ․․․ միակ խնդիրը կլիներ արդյոք նրանք կվարվեին այդպես, թե ոչ։ Պետք է ուղղակի գոռալ և ասել, որ պատասխանատու լինելն այլ բան է, երկիր կառավարելը՝ այլ»։ Նա նկարագրում էր, որ լեյբորիստների վարած քաղաքականությունը անիմաստ է, օգտակար չէ երկրի համար[10] «Sunday Telegraph»-ը նշեց, որ Պեսինան հրաժարվել է խոսել իր քաղաքական հայացքների, ուղղվածության մասին[10]։

Փետրվարի մեկին՝ կիրակի օրը, Չուկա Ումուննան հրապարակում կատարեց «The Independent» լրագրում, ասելով՝ «Բրիտանացիներն ու բրիտանացի բիզնեսմենները կանեն իրենց եզրակացություները իմանալու համար, թե օտարերկրացի ներդրողներին Բրիտանիայում ինչն է ավելի գրավում․․․և կստիպեն հարկ չվճարող բիզնեսմեններին կատարել համապատասխան վճարումները»[11] Փետրվարի 2-ին ուղիղ եթերի ընթացքում Sky Newsի հետ հարց ու պատասխանի ժամանակ Լեյբորիստական կուսակցության ղեկավար Էդ Միլիբենդը ասաց․ «Կազմակերպության ղեկավարները, ովքեր ապրում են Մոնակոյում, չեն վճարում բրիտանական հարկերը։ Ես կարծում եմ, որ մարդիկ չեն ցանկանա քվեարկել մեկի օգտին, ով ցանկություն չունի հարկեր, տուրքեր մուծելու»"[12]։

Փետրվարի 2-ին «Walgreens Boots Alliance»-ը հայտարարեց, որ Ստեֆանո Պեսինայի կողմից արված մեկնաբանությունները քիչ տեղ են զբաղեցնում այդքան երկար զրույցում և դուրս են դրա թեմայիցs․․․ Ստեֆանո Պեսինան արտահայտում էր միայն իր անձնական տեսակետները և քարոզչություն չէր իրականացնում ի օգուտ որևէ քաղաքական ուժի[13]։ Փետրվարի 6-ին «The Daily Telegraph» լրագրի խմբագիր Ալիսթեր Հեֆը կատարեց մի գրառում, համաձայն որի, լիբերալ և աշխատանքային կուսակցություններն ընդհարվել են աշխարհի ամենահարուստ ձեռներեցներից մեկի՝ Ստեֆանո Պեսինայի հետ, և համարում էր այդ ամենն անմտություն[14]։

Անձնական կյանք խմբագրել

1985 թվականին Պեսինան ամուսնացած է Օրնելա Բարայի հետ․ վերջինս «Walgreens Boots Allianceshe» ընկերության գործավարն է[15]։

Պեսինան ամուսնալուծված է և ունի երկու չափահաս երեխա[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  2. [1] Արխիվացված 28 Մարտ 2014 Wayback Machine
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «About Stefano Pessina». Stefanopessina.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  4. «Stefano PESSINA». Companies House. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  5. Hooper, John. «The secretive world of the Italian tycoon who is stalking Boots». The Guardian. Guardian News and Media Limited. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  6. Sideri Massimo, Pessina, signore delle farmacie che tenta la scalata in Europa, Corriere della Sera, 1/2/2014
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Stefano Pessina». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  8. «Today's Stock Market News and Analysis». Nasdaq.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  9. «History of The Consumer Goods Forum». Theconsumergoodsforum.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.
  10. 10,0 10,1 Ruddick, Graham (2015 թ․ հունվարի 31). «Labour government will be catastrophic for Britain, warns Boots boss». The Sunday Telegraph. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  11. Bawden, Tom (2015 թ․ փետրվարի 1). «Boots boss Stefano Pessina (who lives in Monaco) branded a 'disgrace' for attack on Ed Miliband». The Independent. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  12. «SUBC: Miliband Attacks Boots Boss Over Tax». Sky News. 2015 թ․ փետրվարի 1. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  13. Grice, Andrew (2015 թ․ փետրվարի 2). «Ed Miliband: 'Boots boss Stefano Pessina should pay his taxes'». The Independent. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  14. Heath, Allister (2015 թ․ փետրվարի 6). «These attacks against Stefano Pessina are unfair and must end». The Telegraph. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  15. «Work is the drug that keeps Boots billionaire on song». The Sunday Times. 2012 թ․ նոյեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  16. «Ornella Barra dalla Liguria all'impero globale delle farmacie». Repubblica.it. 2016 թ․ հունիսի 20. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել