Սլեշ (Slash) (իրական անունը՝ Սոուլ Հյուդսոն (հուլիսի 23, 1965(1965-07-23)[1], Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի և ամերիկացի կիթառիստ և երգերի հեղինակ։ Հանդես է եկել Guns N' Roses (1985-1996), Slash's Snakepit (1994-1996, 1998-2001), Slash’s Blues Ball (1996-1998), Velvet Revolver (2002-ից), the Conspirators (2012-ից) խմբերում։

Slash
Անձնական ինֆորմացիա
Ծնվելու ամսաթիվը 1965 հուլիսի 23
Ծննդավայրը Համփստեդ
Երկիր Մեծ Բրիտանիա

ԱՄՆ

Մասնագիտություն կիթառահար
Ժանրեր հարդ ռոք

հևի մետալ

բլյուզ-ռոք

Խմբեր Guns N' Roses

Hollywood Rose

Slash's Blues Ball

Slash's Snakepit

Velvet Revolver

Կենսագրություն խմբագրել

Սոուլ Հյուդսոնը, ով ավելի հայտնի է որպես Սլեշ, ծնվել է 1965 թվականի հուլիսի 23-ին Համփստեդում, սպիատակամորթ անգլիացու և սևամորթ ամերիկացու ընտանիքում։ Նրա մայրը դիզայներ էր, իսկ հայրը պատրաստում էր սկավառակների կազմեր այնպիսի երաժիշտների համար, ինչպիսիք են՝ Նիլ Յանգը և Ջոնի Միտչելը։ 6 տարեկանում մոր հետ տեղափոխվում է ԱՄՆ, իսկ հայրը մնում է Անգլիայում։

1970 թվականի կեսերին հաճախել է Բեվերլի Հիլզի միջնակարգ դպրոցը և դաստիարակվել տատիկի կողմից, քանի որ ծնողները բաժանված էին, իսկ մայրը զբաղված էր աշխատանքով։ 15 տարեկանում տատիկը նվիրում է նրա առաջին ակուստիկ կիթառը, որի վրա կար ընդամենը մեկ լար։ Շուտով ծանոթացավ Սթիվեն Ադլերի հետ և միասին հիմնեցին իրենց առաջին խումբը՝ The Road Crew։ Այնուհետև Սլեշը ծանոթացավ Էքսլ Ռոուզի հետ և ստեղծվեց Guns N' Roses խումբը։ Սլեշը դարձավ խմբի լիդերներից մեկը։ Նրանց մեծ հաջողություն է բերում 1987 թվականին լույս տեսած «Appetite for Destruction» ալբոմը։ Խմբին մեծ ճանաչում են բերում նաև 1991 թվականին լույս տեսած 2 ալբոմ՝ Use Your Illusion I և II։ 1993 թվականին Սլեշի և Էքսլ Ռոուզի միջև տեղի ունեցավ վեճ, որի պատճառով Սլեշը հեռացավ Guns N' Roses խմբից։ 1994 թվականին Սլեշը հիմնում է Slash's Snakepit խումբը։ 1995 թվականին խումբը թողարկում է իր առաջին ալբոմը՝ It's Five O'Clock Somewhere։ Այս ալբոմից հետո խմբի անդամները ցրվում են, իսկ Սլեշը հիմնում է Slash’s Blues Ball խումբը, որը գոյատևում է ընդամենը 2 տարի (1996-1998)։ 1998 թվականին Slash’s Snakepit խումբը կրկին միավորվում է և 2000 թվականին թողարկում է Ain’t Life Grand ալբոմը։ Խմբի հին անդամներից մնացել էր միայն Սլեշը։

2002 թվականին Սլեշը կրկին միավորվում է Դաֆ ՄքԿագենի և Մեթ Սորումի հետ Ռեդի Կաստիլոի հիշատակին նվիրված միջոցառման համար։ Նրանք որոշում են հիմնադրել նոր խումբ։ Նրանց միացավ Դեյվ Կուշները, ով դարձավ խմբի ռիթմ-կիթառահարը։ Խմբին անհրաժեշտ էր վոկալիստ։ Մի քանի ամիս շարունակ խումբը չէր կարողանում գտնել վոկալիստ։ Ի վերջո նրանց վոկալիստը դարձավ Սքոթ Վեյլենդը՝ Stone Temple Pilots խմբից։

2003 թվականի ամռանը, Velvet Revolver խումբը մի քանի համերգներ ունեցավ և թողարկեց իր առաջին սինգլը՝ «Set me free»։ 2014 թվականի հունիսին նրանք թողարկեցին իրենց առաջին դեբյուտային ալբոմը՝ Contraband, որը վաճառվել է 2 միլիոն օրինակով։

Սլեշը շատ անգամ հանդես է եկել Էլիս Կուպերի, Օզզի Օսբորնի, Մայքլ Ջեքսոնի և Զակ Վայլդի հետ։ 2010 թվականին Սլեշը թողարկում է իր համատեղ ալբոմը Օզզի Օսբորնի, Լեմմիի, Դեյվ Գրոլի, Կիդ Ռոքի, Իգի Փոփի, Էլիս Կուպերի և ուրիշների հետ։ Երկար ժամանակ նրա խորհրդանիշերն են եղել՝ գլխարկը (ցիլինդր), երկար գանգուր մազերը, ակնոցը, ծխախոտը բերանում, նեղ կաշվե տաբատը և մի կապույտ կտոր տաբատի հետևի աջ գրպանից կախված։

Հիմնականում նվագում է Gibson կիթառի Les Paul մոդելի վրա, ունի Gibson կիթառների մեծ հավաքածու, դրանցից ամենահինը արտադրվել է 1959 թվականին։

2012 թվականից Սլեշը համագործակցում է Մայլս Քեննեդիի, Թոդ Քերնսի և Բրենթ Ֆիթզի հետ։ Նույն թվականին նրանք թողարկում են իրենց առաջին ալբոմը՝ Apocaliptic Love։ 2014 թվականին նրանք թողարկեցին իրենց 2-րդ ալբոմը՝ World on fire։

Սլեշը Gibson Les Paul մոդելի կիթառ նվագելիս խմբագրել

Անձնական կյանքը խմբագրել

1992 թվականի հոկտեմբերի 10-ին Սլեշն ամուսնացավ Ռեն Սուրանի հետ։ 5 տարի համատեղ ամուսնական կյանքից հետո նրանք բաժանվեցին։ 2001 թվականի հոկտեմբերի 15-ին Սլեշն ամուսնացավ Փերլա Ֆերրարի հետ։ Այս ամուսնությունից ծնվեցին Սլեշի 2 տղաները՝ Լոնդոն Էմիլիոն (2002 թվականի օգոստոսի 28) և Քեշ Էնթընին (2004 թվականի հունիսի 23)։ Մինչև 2008 թվականը Սլեշն ուներ օձերի հավաքածու, կազմված 80 օձերից։ Նա պահեց միայն 1 օձ վախենալով, որ դրանք կվնասեն երեխաներին։ 2009 թվականին նրա մայրը մահացավ թոքի քաղցկեղից, որից հետո նա թողեց ծխելը։ 13 տարեկանում նա առաջին անգամ օգտագործեց կոկաին, իսկ 19 տարեկանում՝ հերոին։ Նա 4 անգամ կլինիկական մահ է տարել։ Նա թմրանյութերից վերջնականապես կարողացավ ազատվել 2001 թվականին։

Սլեշը և իր կինը՝ Փերլա Ֆերրարը (Հյուդսոն) խմբագրել

Այսօր Սլեշը համարվում է աշխարհի մասշտաբով, ամենալավ կիթառահարներից մեկը։ 2005 թվականին Սլեշը համարվեց բոլոր ժամանակների ամենալավ կիթառահարը՝ ըստ Esquire ամսագրի։ 2008 թվականին Սլեշը զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը «բոլոր ժամանակների 50 ամենամեծ կիթառահարները» ցուցակում՝ ըստ Gigwise ամսագրի։ 2011 թվականին, ըստ Rolling Stone ամսագրի Սլեշը զբաղեցրեց 65-րդ հորիզոնականը «բոլոր ժամանակների 100 ամենամեծ կիթառահարները» ցուցակում։

Ալբոմները խմբագրել

Guns N' Roses խմբագրել

Appetite for Destruction(1987) խմբագրել

Անունը Տևողություն
1 Welcome to the Jungle 4։34
2 It's So Easy 3։22
3 Nightrain 4։28
4 Out ta Get Me 4։23
5 Mr. Brownstone 3։48
6 Paradise City 6։46
7 My Michelle 3։39
8 Think About You 3։51
9 Sweet Child o’ Mine 5։56
10 You’re Crazy 3։17
11 Anything Goes 3։26
12 Rocket Queen 6։13

G N’ R Lies(1988) խմբագրել

Անունը Տևողությունը
1 Reckless Life 3։20
2 Nice Boys 3։03
3 Move to the City 3։42
4 Mama Kin 3։57
5 Patience 5։56
6 Used to Love Her 3։13
7 You're Crazy 4։10
8 One in a Million 6։10

Use Your Illusion I(1991) խմբագրել

Անունը Տևողությունը
1 Right Next Door to Hell 3։02
2 Dust N' Bones 4։58
3 Live and Let Die 3։04
4 Don't Cry 4։44
5 Perfect Crime 2։24
6 You Ain't the First 2։36
7 Bad Obsession 5։28
8 Back Off Bitch 5։04
9 Double Talkin' Jive 3։24
10 November Rain 8։57
11 The Garden 5։22
12 Garden of Eden 2։42
13 Don't Damn Me 5։19
14 Bad Apples 4։28
15 Dead Horse 4։18
16 Coma 10։13

Use Your Illusion II(1991) խմբագրել

Անունը Տևողությունը
1 Civil War 7։42
2 14 Years 4։21
3 Yesterdays 3։16
4 Knockin' on Heaven's Door 5։36
5 Get in the Ring 5։41
6 Shotgun Blues 3։23
7 Breakdown 7։05
8 Pretty Tied Up 4։48
9 Locomotive 8։42
10 So Fine 4։06
11 Estranged 9։24
12 You Could Be Mine 5։43
13 Don't Cry 4։44
14 My World 1։24

The Spaghetti Incident?(1993) խմբագրել

Անունը Տևողությունը
1 Since I Don't Have You 4։20
2 New Rose 2։38
3 Down on the Farm 3։29
4 Human Being 6։48
5 Raw Power 3։12
6 Ain't It Fun 5։06
7 Buick Makane(Big Dumb Sex) 2։40
8 Hair of the Dog 3։55
9 Attitude 1։27
10 Black Leather 4։09
11 You Can't Put Your Arms Around a Memory 3։35
12 I Don't Care About You 4։51
13 Look at Your Game, Girl 4։51

Slash’s Snakepit խմբագրել

It’s Five O’Clock Somewhere(1995) խմբագրել

Անունը Տևողությունը
1 Neither Can I 6։44
2 Dime Store Rock 4։54
3 Beggars & Hangers-On 6։15
4 Good to Be Alive 4։51
5 What Do You Want to Be 6։17
6 Monkey Chow 4։12
7 Soma City Ward 3։50
8 Jizz da Pit 2։48
9 Lower 4։55
10 Take It Away 4։44
11 Doin' Fine 4։17
12 Be the Ball 5։16
13 I Hate Everybody (But You) 4։41
14 Back and Forth Again 5։56

Ain’t Life Grand(2000) խմբագրել

Անունը Տևողությունը
1 Been There Lately 4։28
2 Just Like Anything 4։23
3 Shine 5։21
4 Mean Bone 4։40
5 Back to the Moment 5։33
6 Life's Sweet Drug 3։53
7 Serial Killer 6։19
8 The Truth 5։17
9 Landslide 5։30
10 Ain't Life Grand 4։54
11 Speed Parade 3։52
12 The Alien 4։27
13 Rusted Heroes 4։51
14 Something About Your Love 2։53

Velvet Revolver խմբագրել

 
Velvet Revolver խմբի լոգոն

Contraband(2004) խմբագրել

Անունը Տևողությունը
1 Sucker Train Blues 4։28
2 Do It for the Kids 3։56
3 Big Machine 4։26
4 Illegal i Song 4։18
5 Spectacle 3։42
6 Fall to Pieces 4։35
7 Headspace 3։43
8 Superhuman 4։16
9 Set Me Free 4։08
10 You Got No Right 5։35
11 Slither 4։08
12 Dirty Little Thing 3։58
13 Loving the Alien 5։49

Libertad(2007) խմբագրել

Անունը Տևողությունը
1 Let It Roll 2։32
2 She Mine 3։24
3 Get Out the Door 3։14
4 She Builds Quick Machines 4։03
5 The Last Fight 4։03
6 Pills, Demons & Etc. 2։54
7 American Man 3։56
8 Mary Mary 4։33
9 Just Sixteen 3։58
10 Can't Get It Out of My Head 3։57
11 For a Brother 3։26
12 Spay 3։06
13 Gravedancer 8։42

Սոլո խմբագրել

Slash(2010) խմբագրել

 
Սլեշի, Մայլս Քեննեդիի և Քոնսպիրատորս խմբի լոգոն
Անունը Տևողությունը
1 Ghost 3։34
2 Crucify the Dead 4։04
3 Beautiful Dangerous 4։35
4 Back from Cali 3։35
5 Promise 4։41
6 By the Sword 4։50
7 Gotten 5։05
8 Doctor Alibi 3։07
9 Watch This/Watch This Dave 3։46
10 I Hold On 4։10
11 Nothing to Say 5։27
12 Starlight 5։35
13 Saint Is a Sinner Too 3։28
14 We're All Gonna Die 4։30

Made in Stoke 24/7/11(2011) խմբագրել

Անունը Տևողությունը
1 Been There Lately 4։34
2 Nightrain 5։02
3 Ghost 3։43
4 Mean Bone 4։01
5 Back from Cali 3։36
6 Rocket Queen 9։21
7 Civil War 8։06
8 Nothing to Say 7։27
9 Starlight 5։45
10 Promise 3։59
11 Doctor Alibi 3։45
12 Speed Parade 3։58
13 Watch This 3։39
14 Beggars & Hangers-On 6։29
15 Patience 5։45
16 Godfather Solo 7։30
17 Sweet Child o' Mine 6։28
18 Slither 7։33
19 By the Sword 4։36
20 Mr. Brownstone 4։41
21 Paradise City 9։13

Apocalyptic Love(2012) խմբագրել

Անունը Տևողությունը
1 Apocalyptic Love 3։28
2 One Last Thrill 3։09
3 Standing in the Sun 4։03
4 You're a Lie 3։48
5 No More Heroes 4։23
6 Halo 3։22
7 We Will Roam 4։49
8 Anastasia 6։07
9 Not for Me 5։21
10 Bad Rain 3։46
11 Hard & Fast 3։02
12 Far and Away 5։14
13 Shots Fired 3։48

World on Fire(2014) խմբագրել

Անունը Տևողությունը
1 World on Fire 4։31
2 Shadow Life 4։00
3 Automatic Overdrive 3։35
4 Wicked Stone 5։27
5 30 Years to Life 5։08
6 Bent to Fly 4։56
7 Stone Blind 3։49
8 Too Far Gone 4։07
9 Beneath the Savage Sun 5։48
10 Withered Delilah 3։10
11 Battleground 6։59
12 Dirty Girl 4։14
13 Iris of the Storm 4։00
14 Avalon 3։00
15 The Dissident 4։26
16 Safari Inn 3։26
17 The Unholy 6։48

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Babelio (ֆր.) — 2007.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլեշ (կիթառահար)» հոդվածին։