Սիելո Լատինի (իսպ.՝ Cielo Latini, հունիսի 14, 1984(1984-06-14), Լա Պլատա, Արգենտինա), արգենտինացի գրող։ Դեռ պարմանուհի՝ գրել է Abzurdah ինքնակենսագրական վեպը՝ մանրամասնելով իր ունեցած հիմնախնդիրները՝ կապված անորեքսիայի և նյարդային բուլիմիայի հետ։ Գիրքը մեծ հաջողություն է ունեցել, դարձել բեսթսելլեր, 2015 թվականին էկրանավորվել է (գլխավոր դերում նկարահանվել է արգենտինացի կինոաստղ Մարիա Էուխենիա Սուարեսը

Սիելո Լատինի
Ծնվել էհունիսի 14, 1984(1984-06-14) (39 տարեկան)
ԾննդավայրԼա Պլատա, Արգենտինա
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Արգենտինա
ԿրթությունԱրգենտինայի կաթոլիկ համալսարան
Ուշագրավ աշխատանքներԱբզուրդա
ԱմուսինՌոլանդո Գրանյա
 Cielo Latini Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սիելո Լատինին ծնվել է 1984 թվականի հունիսի 14-ին, Արգենտինայի Լա Պլատա քաղաքում։ Արգենտինայի կաթոլիկական համալսարանում ուսումնասիրել է ժուռնալիստիկա։ Դեռ շատ երիտասարդ՝ սիրահարվել է իրենից տասը տարով մեծ Ալեխանդրոյին։ Ձգտելով բարելավել իր արտաքին տեսքը՝ ընկել է ծայրահեղությունների մեջ, ձեռք է բերել անորեքսիա և նյարդային բուլիմիա հիվանդություններ։ Հենց այդ շրջանում էլ համացանցում բացել է "Me como a mí" վեբ էջը՝ քաջալերելով հետևորդ աղջիկներին՝ հաղթահարելու այդ կարգի խանգարումները։ Չնայած աղջկա զոհողություններին՝ Ալեխանդրոն լքել է նրան, և նա փորձել է ինքնասպան լինել, բայց փրկվել է մահից, մի նոր բոյֆրենդի հետ է մտերմացել, նոր կյանք սկսել[1]։

Քսան տարեկանում Սիելոյի մեջ ծնունդ է առել իր սննդային խանգարումների, Ալեխանդրոյի հետ ունեցած հարաբերությունների, իր ապրումների մասին ինքնակենսագրական վեպ գրելու գաղափարը, որը իրագործել է՝ դրսևորելով մեծ ձիրք ու տաղանդ։ Abzurdah խորագիրը կրող նրա ինքնակենսագրական վեպը հսկայական հաջողություն է ունեցել, երիտասարդ հեղինակին հարցազրույցների են հրավիրել թե՛ ռադիոն, թե՛ հեռուստատեսությունը՝ ներառյալ արգենտինացի ճանաչված հեռուստալրագրողուհի Ալմորսանդո կոն Միրտա Լեգրանը (Almorzando con Mirtha Legrand): Բազմաթիվ հարցազրույցներից մեկի ժամանակ Սիելոն ծանոթացել է ժուռնալիստ Ռոնալդո Գրանիայի հետ և, չնայած տարիքային անդունդին (Ռոնալդոն 25 տարով մեծ է նրանից)՝ սիրահարվել են, ամուսնացել (ներկայումս երկու դուստր ունեն)[2]։

Ընկերներից մեկի պատմածի հիման վրա Լատինին գրել է իր երկրորդ գիրքը՝ Chubasco-ն[3], որը նույնպես արժանացել է ընթերցողների ջերմ ընդունելությանը։ Եղել են նաև այն էկրանավորելու առաջարկություններ։

2006 թվականին Լատինին վաճառել էր Abzurdah-ի էկրանավորման իրավունքները, բայց ֆիլմը չէր նկարահանվել, և այդ իրավունքները հինգ տարի անց վերադարձվել էին գրքի հեղինակին։ Նա մեկ անգամ ևս վաճառեց դրանք, և 2015 թվականին նույնանուն կինոնկարը վերջապես էկրան բարձրացավ։ Ընդ որում՝ գլխավոր հերոսուհու՝ Լատինիի դերում հանդես է եկել արգենտինական կինոյի ճանաչված ու սիրված աստղերից մեկը՝ Մարիա Էուխենիա Սուարեսը։ Գրքի հեղինակը ներգրավված չի եղել իր երկի կինոնկարահանման աշխատանքներում և երբ մասնավոր մի կինոդիտման ժամանակ ծանոթացել է ավարտուն գործին, գովել է կինոռեժիսորի և դերասանների աշխատանքը, հատկապես այն բանի համար, որ նրանք չափից ավելի չեն ծանրացել սննդային խանգարումների վրա և առավել ուշադրություն են նվիրել հոգեկան ապրումներին[2]։

Ստեղծագործություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Cielo Latini, del éxito de Abzurdah a la separación de Rolando Graña» [Cielo Latini, from the success of Abzurdah to the separation from Rolando Graña] (Spanish). La Nación. 2013 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 «Hablamos con Cielo Latini, autora de "Abzurdah": "Fue un libro maldito"» [We talk with Cielo Latini, author of "Abzurdah": "It was a cursed book"] (Spanish). Vos. 2015 թ․ հունիսի 27. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Tematika.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիելո Լատինի» հոդվածին։