Սերեսո Ժոֆրուա Գոնսարուա Դի (ֆր.՝ Sereso Geoffroy Gonzaroua Die‎), ավելի հայտնի է Սերեյ Դի անունով (ֆր.՝ Serey Die‎; Նոյեմբերի 7 1984, Աբիջան, Կոտ դ'Իվուար), ֆուտբոլիստ Կոտ դ'Իվուարից, «Բազել» ֆուտբոլային ակումբի և Կոտ դ՛Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան։ 2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից։

Սերեյ Դի
Sereso Geoffroy
Gonzaroua Die
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սերեսո Ժոֆրուա Գոհսարու Դի
Ազգությունը Կոտ դ'Իվուարցի
Քաղաքացիությունը Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 7, 1984(1984-11-07)[1][2][3] (39 տարեկան)
Ծննդավայր Աբիջան, Կոտ դ'Իվուար
Հասակ 173 սմ
Քաշ 77 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բազել
Համար 6
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2003 Կոտ դ'Իվուար Կարոգո ? (?)
2003-2006 Կոտ դ'Իվուար Ստադ Աբիդջան ? (?)
2006-2007 Թունիս Լա-Գուլետ-Կրամ ? (?)
2007-2008 Ալժիր ԷՍ Սետիֆ ? (?)
2008-2012 Շվեյցարիա Սիոն 115 (4)
2013-2015 Շվեյցարիա Բազել 43 (3)
2015-2016 Գերմանիա Շտուտգարտ 36 (1)
2016-այժմ Շվեյցարիա Բազել 3 (0)
Ազգային հավաքական
2013-այժմ Կոտ դ'Իվուար Կոտ դ՛Իվուար 26 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Դին «Սիոն ակումբում»
 
Ֆուտբոլիստները հանգստացնում են Սերեյ Դիին

Սերեյը կարիերան սկսել է ելույթ ունենալով տեղի Կարոգո և Ստադ Աբիդջան ակումբներում։ 2006/07 մրցաշրջանում նա անցկացրել է Թունիսի Լա-Գուլետ-Կրամ ակումբում։ 2007 թվականին Դին տեղափոխվել է ալժիրյան "ԷՍ Սետիֆ"ակումբ, որի կազմում հաղթել է արաբական լիգան։

2008 թվականին Սերեյը տեղափոխվեց շվեյցարական «Սիոն»։ Հուլիսի 19-ի «Արաու» թիմի դեմ խաղում նա իր նորամուտը նշեց շվեյցարական սուպերլիգայում[4]։ 2009 թվականի օգոստոսի 1-ին «Կսամակս»-ի դեմ խաղում Դին խփեց իր առաջին գոլը ակումբում[5]։ Սերեյը երկու անգամ դարձավ Շվեյցարիայի գավաթակիր։ 2010 թվականին նա կասկածվում էր խաղադրույքներ անելու մեջ[6]։ 2012 թվականին՝ «Լոզանի» դեմ խաղի ժամանակ Սերայ Դին հարվածել է գնդակներ տվող մի երեխայի, որի պատճառով որակազրկվել է 8 խաղ[7]։

2013 թվականիի ձմռանը Դին տեղափոխվեց «Բազել»։ Փետրվարի 10-ին իր նախկին թիմի՝ «Սիոն»ի դեմ խաղում նա նշեց նորամուտը նոր ակումբում[8]։ Ապրիլի 1-ին՝ «Լյուցերնա» ակումբի դեմ խաղում, Սերեյը խփել է իր առաջին գոլը «Բազելի» կազմում[9]։ 2013 թվականին Դին նվաճել է Ժամանակի գավաթը և հաղթել սուպերլիգան։

2015 թվականի սկզբին նա տեղափոխվել է գերմանական «Շտուտգարտ»[10]։ Փետրվարի 14-ին՝ "Հոֆենհայմի" դեմ խաղում Դին նշեց իր նորամուտը Բունդեսլիգայում[11]։ 2016 թվականի փետրվարի 13-ին՝ «Հերթայի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[12]։

2016 թվականի ամռանը Դին վերադարձել է «Բազել»։

Միջազգային կարիերա խմբագրել

2013 թվականի մարտի 23-ին՝ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցարշարում՝ Սերեյ Դին իր նորամուտը նշեց Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականում[13]։ 2014 թվականին նա ընդգրկվել է ազգային թիմում մասնակցելու Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Մրցարշարում Դին խաղացել է Ճապոնիայի[14], Կոլումբիայի[15], Հունաստանի[16] հավաքականների հետ։

2015 թվականին Սերեյը Հասարակածային Գվինեայում դարձել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթող։ Մրցաշարում նա խաղացել է Գվինեայի[17], Կամերունի[18], Կոնգոյի[19], Գանայի[20] և Ալժիրի[21] հավաքականների հետ։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «ԷՍ Սետիֆ»

  • Արաբական ֆուտբոլի գավաթի խաղարկության մրցանակակիր- 2007/2008

  «Սիոն»

  • Շվեյցարիայի գավաթակիր- 2008/2009
  • Շվեյցարիայի գավաթակիր - 2010/2011

  «Բազել»

  • 1  Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնության հաղթող -2012-2013
  • 1  Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնության հաղթող - 2013-2014
  • Uhrencup-ի մրցանակակիր- 2013

Միջազգային

  Կոտ դ՛Իվուար

  • 1  Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթող - 2015

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Арау VS. Сьон 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2008 թ․ հուլիսի 19.
  5. «Կսամակս VS. Սիոն 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 1.
  6. Birrer, Peter M. (2010 թ․ մարտի 22). «Sions Serey Die, der Wettverdacht und der neue Porsche» (German). tagesanzeiger.ch. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Serey Die für acht Spiele gesperrt» (German). nzz.ch. 2012 թ․ մայիսի 15. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Բազել VS. Սիոն 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 10.
  9. «Люцерн VS. Базель 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 1.
  10. «VfB sign Geoffroy Serey Die». vfb.de. VfB Stuttgart. 2015 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  11. «Հոֆենհայմ VS. Շտուտգարտ 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 14.
  12. «Շտուտգարտ VS. Հերթա 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 13.
  13. «Կոտ դ՛Իվուար VS. Գամբիա 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ մարտի 23.
  14. «Կոտ դ՛Իվուար VS. Ճապոնիա 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 15.
  15. «Կոլումբիա VS. Կոտ դ՛Իվուար 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014—06—19.
  16. «Հունաստան VS. Կոտ դ՛Իվուար 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 24.
  17. «Կոտ դ՛Իվուարр VS. Գվինեա 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 20.
  18. «Կամերուն VS. Կոտ դ՛Իվուար 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 28.
  19. «Կոնգո VS. Կոտ դ՛Իվուար 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 4.
  20. «Կոտ դ՛Իվուար VS. Գանա 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 8.
  21. «Կոտ դ՛Իվուար VS. Ալժիր 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 1.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերեյ Դի» հոդվածին։