Սարըյեր

Ստամբուլի շրջան

Սարըյեր (թուրքերեն՝ Sarıyer), շրջան Ստամբուլի մարզի հյուսիսային մասում՝ Սև ծովի ափին։ Գտնվում է Ստամբուլի եվրոպական մասում։ Համարվում է քաղաքապատկան շրջաններից մեկը։ Սկսվելով Սև ծովի ափից, այն իր մեջ է ներառում Ռումելիֆեների, Թարաբիա, Յենիքյոյ, Իսթինյե, Էմիրղան թաղամասերը՝ հասնելով մինչև Ռումելիհիսար ամրոցը, որը գտնվում է Բոսֆորի ափին։ Հարավից սահմանակից է Բեշիկթաշի, հարավ- արևմուտքից՝ Քյաղըթհանեին, իսկ արևմուտքից՝ Էյուպին։ Սարըյեր, ընդհանուր առմամբ, բաղկացած է 26 թաղամասերից և 8 գյուղերից։ 2008 թվականին Սարըյերի կազմին է միացել Բահչըքյոյը, իսկ 2012 թվականին՝ Շիշլիի մի մասը։ Շրջանի բնակչությունը կազմում է մոտ 260 000 մարդ։

Սարըյեր
թուրքերեն՝ Sarıyer
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԿարգավիճակԹուրքիայի շրջաններ և municipality of Turkey?
Մտնում էՍտամբուլի մարզ
Խոշորագույն քաղաքՍտամբուլ
Հիմնական լեզութուրքերեն
Բնակչություն (2009)178 527
Ազգային կազմթուրքեր, հույներ, հայեր, քրդեր
Կրոնական կազմմուսուլմաններ
Տարածք162
Ժամային գոտիUTC+2
Ավտոմոբիլային կոդ34
sariyer.gov.tr

Այս շրջանները բնակելի են եղել դեռևս հռոմեական ժամանակաշրջանից։ Երբ թուրքերը գրավեցին Բյուզանդական կայսրությունը, Մեհմեդ II Ֆաթիհը հրամայեց այստեղ կառուցել Ռումելիհիսար ամրոցը, որպեսզի անջատի Կոստանդնուպոլիսը Սև ծովից։ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում, շրջանի տարածքը եղել է սուլթանական ամառոնացավայր, որտեղ սուլթանը ունեցել է անձնական կեցարան։ Ավելի ուշ, այստեղ գործել է մեծ շուկա, որտեղ օտարերկրյա վաճառողները վաճառել են ոսկյա զարդեր և համեմունք։ Աբդուլ Համիդ II-ի կառավարման տարիներին Սարըյերը վերածվել է դիվանագիտական շրջանի, որտեղ տեղակայված են եղել օտարեկրյա դեսպանատները և հյուպատոսարանները։ Առանձին շրջանի կարգավիճակ է ստացել 1930-ական թվականներին։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարըյեր» հոդվածին։