Ռոքսանա Էմիլիա Վենգել (լեհ.՝ Roksana Emilia Węgiel, հունվարի 11, 2005(2005-01-11)[1], Յասլո, Subcarpathian Voivodeship, Լեհաստան)[3], լեհ պատանի երգչուհի, «Anyone I Want to Be» երգով հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2018»-ը։

Ռոքսանա Վենգել
Բնօրինակ անունլեհ.՝ Roksana Emilia Węgiel
Ի ծնե անունլեհ.՝ Roksana Emilia Węgiel
Նաև հայտնի է որպեսRoxie
Ծնվել էհունվարի 11, 2005(2005-01-11)[1] (19 տարեկան)
Յասլո, Subcarpathian Voivodeship, Լեհաստան
Երկիր Լեհաստան
Ժանրերփոփ
Մասնագիտությունփոփ երգիչ, հեռուստահաղորդավարուհի և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
Պարգևներ
 Roksana Węgiel Վիքիպահեստում

2018 թվականին հաղթել է «Մանուկների ձայնը» նախագծի լեհական տարբերակի առաջին եթերաշրջանը և աշնանը հնարավորություն ստացել ներկայացնելու Լեհաստանը Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլում», որտեղ նաև հաղթել է։

Երաժշտական գործունեություն խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Տեսահոլովակները «YouTube»-ում

«Մանուկների ձայնը» խմբագրել

2017 թվականին (12 տարեկանում) հաջողությամբ անցել է «Մանուկների ձայնը» հեռուստատեսային մրցույթի լեհական տարբերակի առաջին եթերաշրջանի լսումները, որի հեռարձակումն սկսվել է 2018 թվականի հունվարի 1-ին։

Կույր լսումների փուլում նա կատարել է ամերիկացի երգչուհի Բիյոնսեի «Halo» երգը[4], որի ժամանակ բոլոր երեք մարզիչները պտտվել են։ Նա, որպես իր մարզիչ, ընտրել է Էդիտա Գուրնյակին, որը 1994 թվականին «Եվրատեսիլում» «To nie ja» երգով ներկայացրել է Լեհաստանը)։

2018 թվականի փետրվարի 24-ին` եզրափակչի ժամանակ, կատարել է բացարձակապես նոր երգ` «Жий» (խոսքերի և երաժշտության հեղինակ` Յուլիուշա Կամիլյա[5]), ինչպես նաև Էդիտա Գուրնյակի «To nie ja» և Փրինսի «Purple Rain» երգերի քավեր տարբերակները։ Հաղթանակի համար ստացել է 40 հազար զլոտի (դրամական միավոր Լեհաստանում)[6]։

«Жий» երգը դարձել է նրա առաջնելութային սինգլը[5]։ Երկրորդ սինգլը` «Обецуе», թողարկվել է օգոստոսին։

«Մանկական Եվրատեսիլ 2018» խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 21-ին հայտարարվել է, որ Ռոքսանան «Anyone I Want to Be» երգով նոյեմբերի 25-ին Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլում» պետք է ներկայացնի Լեհաստանը։ Եվրատեսիլում նա հավաքել է 215 միավոր և հաղթել` 12 միավորով գերազանցելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Անժելինային։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Տարի Ծանոթագրություն Դիրք Հավաստագրումներ
և վաճառքներ
PL
2019 «Roksana Węgiel»
  • Թողարկված` 2019 թվականի հունիսի 7
  • Ձևաչափ` CD, թվային
3
  • PL` Ոսկե
2023 «13+5»

Սինգլներ խմբագրել

Տարի Անվանում Հիթ-շքերթներ Ալբոմ
POL
[7]
2018 «Żyj»[8] «Roksana Węgiel»
«Obiecuję»[9]
«Zatrzymać chwilę»
(Էդիտա Գուրնյակի հետ)
«Hotel Transylvania 3: Summer Vacation»
«Anyone I Want to Be»[10] 4 «Roksana Węgiel»
«Święta to czas niespodzianek»
(Զուզա Յաբլոնսկիի և «4Dreamers» խմբի հետ)
2019 «Lay Low» «Roksana Węgiel»
«Bunt»
«Dobrze jest, jak jest» 14
«Potrafisz»
«Half of My Heart»
«MVP»

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Աղբյուր
2019 Ֆրեդերիկ Ձայնագրությունում տարվա առաջնելույթ Առաջադրված [11]
Nickelodeon Kids’ Choice Awards Լավագույն լեհ աստղ Առաջադրված [12]
MTV Europe Music Awards Լավագույն լեհ կատարող Հաղթանակ [13]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Roksana_Węgiel
  2. Smirke R. MTV EMAs 2019: Dua Lipa, Rosalia and NCT 127 Steal the Show as Halsey, Shawn Mendes & Taylor Swift Take Main Prizes // Billboard — 2019. — ISSN 0006-2510
  3. Magdalena Mach (2018 թ․ նոյեմբերի 25). «Roksana Węgiel wygrała Eurowizję Junior 2018. Zaśpiewała ostatnia, dostała najwięcej punktów» (լեհերեն). rzeszow.wyborcza.pl. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
  4. «Roksana Węgiel – „Halo" – Przesłuchania w ciemno – The Voice Kids Poland - YouTube». Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  5. 5,0 5,1 «Roksana Węgiel - Żyj - YouTube». Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  6. «The Voice Kids Polska 2018 - Roksana Węgiel „Purple Rain"». Antyradio.pl. 2018 թ․ փետրվարի 26. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  7. «Anyone I Want to Be»: «AirPlay Top: 22.12. – 28.12.2018» (լեհերեն). ZPAV.
  8. «-‎Żyj - Single by Roksana Węgiel on Apple Music». Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  9. «‎Obiecuję - Single by Roksana Węgiel on Apple Music». Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  10. «‎Anyone I Want To Be - Single by Roksana Węgiel on Apple Music». Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  11. «Fryderyki 2019 – Nominacje» (PDF) (լեհերեն). ZPAV. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  12. «KCA PL». Kids Choice Awards. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  13. Sergiusz Królak. «MTV EMA 2019: Roksana Węgiel najlepszą polską artystką!». Eurowizja.org (լեհերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոքսանա Վենգել» հոդվածին։