Ռեյխսբանկ (գերմ.՝ Reichsbank) — Գերմանական կայսրության կենտորանական բանկ (1876 թ․ մինչև 1918 թ.), իսկ հետագայում՝ Վայմարյան պետության (1918 թ․ մինչև 1933 թ․) և Նացիստական Գերմանիայի (1933 թ․ մինչև 1945 թ․)։ Նրա իրավահաջորդները դարձան Գերմանական հողերի բանկը և Գերմանական էմիսիոն բանկը։

Ռեյխսբանկի խորհրդանշանը

Գերմանական կայսրության ռեյխսբանկ (1871—1918) խմբագրել

Գերմանական կայսրության դրամահատարանի համաձայն՝ 1873 թվականի հուլիսի 9–ին պետություն մտցվեց նոր վճարային միջոց՝ ոսկե մարկ[1]։ Ռեյխսբանկը իր գործունեությունը սկսեց որպես գերմանական կայսրության կենտրոնական բանկ՝ համաձայն «Բանկի մասին» 1875 թվականի մարտի 14–ից մինչև 1876 թվականի հունվարի 1–ի օրենքի։ Նրա նախորդը՝ Պրուսական բանկը դադարեցրել է իր գործունեությունը[2]։ Ռեյխսբանկի գլխամասային գրասենյակը գտնվում էր Բեռլինում։ Սկզբում ռեյխսբանկը անմիջականորեն ենթարկվում էր Ռեյխսկանցլերին։ Ռեյխսբանկի կենտրոնական ղեկավարման մարմինը կառավարումն էր, որի նախագահը նշանակվում էր կայսի կողմից Բունդեսրատի ներկայացմամբ։ Բանկի լիազորված կապիտալը կազմում էր 120 մլն․ մարկ և ամբողջությամբ գտնվում էր մասնավոր բաժնետերերի տրամադրության տակ[3]։ 1884 թվականին բանկի բաժնետոսմերը պատկանում էին Գերմանիայի 6140 բնակիչների և 1462 օտարերկրացու[4]։

 
Ռեյխսբանկի շենքը Եգերշտրասսեում

Ռեյխսբանկի հիմնական խնդիրն էր ներքին արժույթի արժեքը և ծավալը վերահսկելը։ Դրամական նշաններ տպելու իրավունքը ռեյխսբանկի հետ ունեին 32 այլ մասնավոր էմիսիոն բանկեր։ Մինչև 1889 թվականը թողարկող մասնավոր բանկերի թիվը կրճատվեց՝ հասնելով 13–ի։ 1906 թվականին դրամական նշանների թողարկման իրավունքը պահպանել են միայն չորս խոշոր բանկեր՝ Բադենի, Բավարիայի, Սաքսոնիայի և Վյուրտենբերգի թագավորության պետական բանկերը։ Այդ դրությունը պահպանվեց մինչև 1935 թվականը։ 1873 թ․ հուլիսի 9–ի դրամային կանոնադրության համաձայն՝ 100–ից ավելի նամականիշներով թղթադրամները պետք է պահվեին ռեյխսբանկի պահուստներում։ Մինչև 100 նամականիշներով չապահովված թղթադրամները, կայսերական բանկային տոմսերի թողարկման մասին 1874 թվականի ապրիլի 30–ի օրենքին համապատասխան, ունեցել են 5, 20 և 50 մարկի արժեք[5]։ Ֆինանսների նախագահ Օտտո ֆոն Կամպհաուզենի[de] նախաձեռնությամբ՝ 1875 թվականի մարտի 14–ի բանկի մասին օրենքի 9-րդ պարբերության մեջ ամրագրվել է այսպես կոչված «Պալմերի կանոն»–ը՝ համաձայն որի ռեյխսբանկի ապահովումից դուրս գտնվող դրամական միջոցների թողարկումը հարկվել է հինգ տոկոսանոց հարկով[6]։

Ռեյխսբանկը Վայմարյան հանրապետության ժամանակ (1918—1933) խմբագրել

 
Ռեյսխբանկի լրացուցիչ շենքը

Անտանտի տերությունների պահանջներին համապատասխան՝ 1922 թվականի մայիսի 26–ից ռեյխսկանցլերը զրկվեց ռեյխսբանկի ղեկավարության իրավունքից․ կառավարման միակ մարմինը դարձավ Վարչությունը[7]։ Կայսրությունը պահպանում էր միայն վերահսկողական գործառույթները։ Պլան Դաուեսի համաձայն՝ 1924 թվականի օգոստոսի 30–ից Ռեյսխսբանկն անկախացել է կառավարությունից[8]։ Ռեյխսբանկի նախագահի ընտրությունն իրականացվել է Գլխավոր խորհրդի կողմից կազմված 14 անդամներից։ Ընդ որում Գլխավոր խորհրդի 7 անդամները Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ–ի, Բելգիայի, Հոլանդիայի և Շվեյցարիայի ներկայացուցիչներն էին։ Խորհրդի օտարերկրացի անդամները չէին կարող լինել կառավարության անդամներ կամ պետական ծառայողներ։ Այդ պաշտոններում նշանակվել են միայն ֆինանսական աշխարհի ճանաչված փորձագետները[7]։ Գլխավոր խորհրդի անդամներից ընտրվել է թողարկման գործերով հանձնակատարը, որը զբաղվել է շրջանառության մեջ գտնվող դրամական միջոցների ապահովման կարգավորմամբ[7]։ Ռեյխսնախագահի գործառույթների մեջ մտնում էր միայն Ռեյխսբանկի նախագահի թեկնածության հաստատումը։ 1924 թվականին որպես նոր դրամական միջոց ներդրվեց ռեյխսմարկը։ 1929 թվականին Ռեյխսբանկի 1003340 բաժնետոմսերը պատկանում էին Վայմարյան հանրապետության 10016 բնակիչների, ևս 223148 բաժնետոմսերը գտնվում էին 1288 օտարերկրացիների սեփականության ներքո[9]։

Ռեյխսբանկը Նացիստական Գերմանիայի ժամանակ (1933—1945) խմբագրել

 
Վալտեր Ֆունկ, Ռեյխսբանկի նախագահ 1939—1945 թթ․

1933 թվականին ազգային–սոցիալիստների իշխանության գալուց հետո Գլխավոր խորհուրդը լուծարվեց։ Ռեյխսբանկի ղեկավարին, ինչպես նաև վարչության անդամներին նշանակելու և հեռացնելու իրավունքը պատկանում էր ռեյխսնախագահին։ 1937 թվականի փետրվարի 10–ից Ռեյխսբանկի և Գերմանական կայսերական երկաթուղու հարաբերությունների կարգավորման մասին օրենքի համաձայն, Ռեյխսբանկը կրկին անցել է Նացիստական Գերմանիայի կառավարությանը։ 1939 թվականի հունվարին Ռեյխսբանկի նախագահ Յալմար Շախտը ազատվեց պաշտոնից, իսկ 1939 թվականի հունիսի 15–ին թողարկվեց Ռեյխսբանկի մասին օրենքը, որը Ռեյխի կենտրոնական բանկը վերանվանեց Գերմանական Ռեյխսբանկ և այն դրեց «Ֆյուրեր և Գերմանիայի կանցլեր» Ադոլֆ Հիտլերի ենթակայության տակ։ Այսպիսով՝ Գերմանական Ռեյխսբանկը դարձավ «գերմանական ռազմական տնտեսության առաջատար ուժը»[10]։ 1942 թվականի մայիսի 1–ին Ռեյխսբանկը, որը 1939 թվականից ղեկավարում էր էկոնոմիկայի նախարար Վոլտեր Ֆունկը, ստացավ «օրինակելի ազգային–սոցիալիստական հաստատություն» կոչումը։ Ռեյխսբանկի փաստացի ղեկավարումն այդ ժամանակ իրականացնում էր Էմիլ Պուլը, որը սերտ հարաբերույթւոնների մեջ էր Նացիստական Գերմանիայի վերնախավի հետ և 1939 թվականից զբաղեցնում էր Գերմանական Ռեյխսբանկի «գործադիր փոխնախագահի» պաշտոնը[11]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խմբագրել

Գերմանական Ռեյխսբանկը դադարեց գոյություն ունենալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Նրա իրավահաջորդը դարձան 1948 թվականին հիմնադրված Գերմանական հողերի բանկը և 1957 թվականին հիմնադրված Գերմանական դաշնային բանկը։ Ռեյխսբանկի շատ գործընկերներ նոր հաստատություններում ստացան համապատասխան պաշտոններ։ Բանկային հաստատությունները պահպանել են իրենց նախկին հասցեները։ Բացի այդ, Գերմանական դաշնային բանկը մասամբ ստանձնեց Ռեյխսբանկի պարտքային պարտավորությունները։ 1961 թվականին բավարարվեցին Ռեյխսբանկի 20 հազար բաժնետերերի պահանջները[12]։

 
Գերմանական դաշնային բանկ, Մայնի Ֆրանկֆուրտ

Գերմանական ժողովրդավարական հանրապետության տարածքում պատերազմի ավարտից հետո ստեղծվեց Գերմանական էմիսսիոն բանկը (1968 թվականից Գերմանական ժողովրդավարական հանրապետության պետական բանկ

Ռեյխսբանկի գլխամասային գրասենյակը խմբագրել

1891 թվականից Ռեյխսբանկի գլխամասային գրասենյակը գտնվում էր Բեռլինում՝ Եգերշտրասսե 34-38 հասցեում։ 1934—1940 թվականներին բանկի համար կառուցվեց ևս մի շենք Վերդերշեն Մարկտ փողոցում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ կառույցը՝ չնայած վերին հարկերի փլուզմանը, արդեն 1945 թվականի հուլիսից օգտագործվել է Բեռլինի քաղաքային վարչակազմի կողմից, իսկ 1949 թվականից՝ ԳԺՀ ֆինանսների նախարարության կողմից։ 1959 թվականից այդ շենքում էին գտնվում Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության քաղբյուրոյի նախագահ Վալտեր Ուլբրիխտի և նրա իրավահաջորդ Էրիխ Հոնեկերի վարչակազմերը։ Բացի դրանից, այստեղ էր տեղակայված Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության կենտրոնական կոմիտեն, մի շարք կուսակցական կոմիտեներ և Բեռլինի շրջանային վարչակազմը։

 
Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության քաղբյուրոյի գլխամասային գրասենյակը

1990 թվականի հունիսի 1–ից մինչև հոկտեմբերի 2–ը այդ շենքը կրում էր «Խորհրդարանականների տուն» անվանումը և օգտագործվում էր ԳժՀ Ժողովրդական պալատի կողմից։ Դրանից հետո շենքը անցավ դաշնային սեփականության։ 1997—1999 թվականներին շենքը ենթարկվեց զգալի վերակառուցման։ 2000 թվականի հունվարի 20–ին այստեղ տեղակայվեց Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։

Շենքի մի մասը Գերմանիայի դաշնային բանկի կողմից օգտագործվել է որպես մասնաճյուղ մինչև 2007 թվականը։ Շենքը գտնվում է պաշտպանության տակ՝ որպես ճարտարապետության հուշարձան։

Կազմակերպչական կառուցվածք խմբագրել

Ռեյխսբանկը բաժնետիրական ընկերություն էր պետական վերահսկողության ներքո (առանց բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի)[13], կառավարվում էր Ռեյխսբանկի տնօրինության կողմից (Reichsbankdirektorium), որը բաղկացած էր Ռեյխսբանկի նախագահից (Reichsbankpräsident), Ռեյխսբանկի փոխնախագահից (Reichsbankvizepräsident) և Ռեյխսբանկի տնօրեններից (Reichsbankdirektor), որ նշանակվում էին Բունդեսրատի կողմից (1919 թվականից՝ Ռեյխսրատ)՝ կայսրի առաջարկությամբ (1919 թվականից՝ նախագահի)։ Ունեցել է Ռեյխսբանկի հիմնական կառավարման շատ հողեր ու մարզեր։

  • ՌԵյխսբանկի գլխավոր վարչությունը Քենիքսբերգում (Reichsbankhauptstelle Königsberg) (Արևելյան Պրուսիա)
    • Ռեյխսբանկի կառավարումը Մեմելում (Reichsbankhauptstelle Memel) (1919 թվականից)
    • Ռեյխսբանկի կառավարումը Թիլզիթում (Reichsbankhauptstelle Tilsit)
  • ՌԵյխսբանկի գլխավոր վարչությունը Դանցիգում (Reichsbankhauptstelle Danzig) (Արևմտյան Պրուսիա) (մինչև 1919 թվականը)
    • Ռեյխսբանկի կառավարումը Տորնում (Reichsbankstelle Thorn)
    • Գլխավոր պետական դրամարկղը Մարիենվերդերում (Regierungshauptkasse Marienwerder)
    • Ռեյխսբանկի կառավարումը Էլբինգում (Reichsbankstelle Elbing)
  • ՌԵյխսբանկի գլխավոր վարչությունը Պոզենում (Reichsbankhauptstelle Posen) (մինչև 1919 թվականը)
    • Ռեյխսբանկի կառավարումը Բրոմբերգում (Reichsbankstelle Bromberg)
    • Ռեյխսբանկի կառավարումը Գրաուդենցում (Reichsbankstelle Graudenz)
  • ՌԵյխսբանկի գլխավոր վարչությունը Բարսելոնայում (Reichsbankhauptstelle Breslau) (Սիլեզիա)
    • Ռեյխսբանկի կառավարումը Գլոգաուում (Reichsbankstelle Glogau)
    • Ռեյխսբանկի կառավարումը Գեռլիցում (Reichsbankstelle Görlitz)
    • Ռեյխսբանկի կառավարումը Գլայվիցում (Reichsbankstelle Gleiwitz)
    • Ռեյխսբանկի կառավարումը Լիգնիցում (Reichsbankstelle Liegnitz)
  • ՌԵյխսբանկի գլխավոր վարչությունը Շտետտինում (Reichsbankhauptstelle Stettin) (Պոմերանիա)
    • Ռեյխսբանկի կառավարումը Շտոլպում (Reichsbankstelle Stolp)
    • Ռեյխսբանկի կառավարումը Շտրալզունդում (Reichsbankstelle Stralsund)
  • Ռեյխսբանկի գլխավոր դրամարկղը (Reichsbankhauptkasse)
    • Ռեյխսբանկի կառավարումը Քոթբուսում (Reichsbankstelle Cottbus)
    • Ռեյխսբանկի կառավարումը Ֆրանկֆուրտում (Reichsbankstelle am Oder)
    • Ռեյխսբանկի կառավարումը Լանդսգերբում (Reichsbankstelle Landsberg an der Warthe)
  • ՌԵյխսբանկի գլխավոր վարչությունը Մագդեբուրգում (Reichsbankhauptstelle Magdeburg) (Պրուսկան Սաքսոնիա և Անհալտ)
    • Ռեյխսբանկի կառավարումը Էրֆրուտում (Reichsbankstelle Erfurt)
    • Ռեյխսբանկի կառավարումը Հալլեում (Reichsbankstelle Halle)
    • Ռեյխսբանկի կառավարումը Նորդհաուզենում (Reichsbankstelle Nordhausen)
  • ՌԵյխսբանկի գլխավոր վարչությունը Համբուրգում (Reichsbankhauptstelle Hamburg) (Շլեզվիգ–Գոլշտեին, Համբուրգ և Լյուբեկ)
    • Ռեյխսբանկի կառավարումը Ֆլենսբուրգում (Reichsbankstelle Flensburg)
    • Ռեյխսբանկի կառավարումը Կիելում (Reichsbankstelle Kiel)
    • Ռեյխսբանկի կառավարումը Լյուբեկում (Reichsbankstelle Lübeck)
  • ՌԵյխսբանկի գլխավոր վարչությունը Հոնովերում (Reichsbankhauptstelle Hannover) (Հոնովեր, Բրաունշվեյգ, Օլդենբերգ)
    • Ռեյխսբանկի կառավարումը Էմդենում (Reichsbankstelle Emden)
    • Ռեյխսբանկի կառավարումը Բրաունշվեյգում (Reichsbankstelle Braunschweig)
    • Ռեյխսբանկի կառավարումը Օսնաբյուկում (Reichsbankstelle Osnabrück)
  • ՌԵյխսբանկի գլխավոր վարչությունը Դորտմունդում (Reichsbankhauptstelle Dortmund) (Վեստֆալիա և Լիպպե)
    • Ռեյխսբանկի կառավարումը Մյունսթերում (Reichsbankstelle Münster)
    • Ռեյխսբանկի կառավարումը Բիլեֆելդում (Reichsbankstelle Bielefeld)
    • Ռեյխսբանկի կառավարումը Մինդենում (Reichsbankstelle Minden)
  • ՌԵյխսբանկի գլխավոր վարչությունը Քյոլնում (Reichsbankhauptstelle Cöln) (Ռեյնայի նահանգ)
    • Ռեյխսբանկի կառավարումը Աախենում (Reichsbankstelle Aachen)
    • Ռեյխսբանկի կառավարումը Կոբլենցում (Reichsbankstelle Coblenz)
    • Գլխավոր կառավարության դրամարկղը Տրիրեում (Regierungshauptkasse Trier)
    • Ռեյխսբանկի կառավարումը Քրեֆելդում (Reichsbankstelle Crefeld)
    • Ռեյխսբանկի կառավարումը Դյուսելդորֆում (Reichsbankstelle Düsseldorf)
    • Ռեյխսբանկի կառավարումը Էլբերֆելդում (Reichsbankstelle Elberfeld)
    • Ռեյխսբանկի կառավարումը Էսսենում (Reichsbankstelle Essen)
    • Ռեյխսբանկի կառավարումը Զիգենում (Reichsbankstelle Siegen)
  • ՌԵյխսբանկի գլխավոր վարչությունը Մայնի Ֆրանկֆուրտում (Reichsbankhauptstelle Frankfurt am Main)
    • Ռեյխսբանկի կառավարումը Կասսելում (Reichsbankstelle Cassel)
    • Ռեյխսբանկի կառավարումը Մեինցում (Reichsbankstelle Mainz)
  • ՌԵյխսբանկի գլխավոր վարչությունը Բրեմենում (Reichsbankhauptstelle Bremen) (Բրեմեն)
  • ՌԵյխսբանկի գլխավոր վարչությունը Լայպցիգում (Reichsbankhauptstelle Leipzig) (Սաքսոնիա)
    • Ռեյխսբանկի կառավարումը Չեմնիցում (Reichsbankstelle Chemnitz)
    • Ռեյխսբանկի կառավարումը Դրեզդենում (Reichsbankstelle Dresden)
    • Ռեյխսբանկի կառավարումը Գերում (Reichsbankstelle Gera)
  • ՌԵյխսբանկի գլխավոր վարչությունը Մանհայմում (Reichsbankhauptstelle Mannheim) (Բադեն)
    • Ռեյխսբանկի կառավարումը Կարլսրույում (Reichsbankstelle Karlsruhe)
  • ՌԵյխսբանկի գլխավոր վարչությունը Շտուտգարդում (Reichsbankhauptstelle Stuttgart) (Վյուրտեմբերգ)
  • ՌԵյխսբանկի գլխավոր վարչությունը Մյունխենում (Reichsbankhauptstelle München) (Բավարիա)
    • Ռեյխսբանկի կառավարումը Նյուրնբերգում (Reichsbankstelle Nürnberg)
    • Ռեյխսբանկի կառավարումը Աուգսբուրգում (Reichsbankstelle Augsburg)
  • ՌԵյխսբանկի գլխավոր վարչությունը Ստրասբուրգում (Reichsbankhauptstelle Strasburg) (Էլզաս Լոթարինգիա) (մինչև 1919 թվականը)
    • Ռեյխսբանկի կառավարումը Մետցում (Reichsbankstelle Metz)
    • Ռեյխսբանկի կառավարումը Մյունհաուզենում (Reichsbankstelle Mülhausen)[14]

Ռեյխսբանկի կառավարիչները խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Matthias Wühle: Geld- und Währungspolitik der Reichsbank 1875—1914: Der Transformationsprozess der deutschen Geldverfassung. München 2011, ISBN 3-89975-736-X, S. 29f.
  2. Bankgesetz vom 14. März 1875 auf Wikisource
  3. Deutsche Bundesbank:Aufgabenfelder, Rechtlicher Rahmen, Geschichte, April 2006, S.13 Արխիվացված 2012-01-30 Wayback Machine (PDF)
  4. Meyers Konversationslexikon, Verlag des Bibliographischen Instituts, Leipzig und Wien, Vierte Auflage, 1885—1892, S.332
  5. Matthias Wühle: Geld- und Währungspolitik der Reichsbank 1875—1914: Der Transformationsprozess der deutschen Geldverfassung. München 2011, ISBN 3-89975-736-X, S.29ff.
  6. Matthias Wühle: Geld- und Währungspolitik der Reichsbank 1875—1914: Der Transformationsprozess der deutschen Geldverfassung. München 2011, ISBN 3-89975-736-X, S.27ff.
  7. 7,0 7,1 7,2 Martin Hoffmann: Zur Frage der Unabhängigkeit der Reichsbank von 1930 bis 1937. GRIN Verlag 2007, ISBN 3-638-87770-1, S. 24, S. 30, S. 31
  8. Reichsbankgesetz vom 30. August 1924, RGBl. II, S. 235—246.
  9. Bundesarchiv: Nr. 429 Ministerbesprechung vom 3. Februar 1930: 1. Reichsbankgesetz
  10. Harold James: Die Reichsbank 1933—1945. Berlin 2000, S. 188
  11. Ein Ehrentag der Deutschen Reichsbank, BArch R2501/6366
  12. Hamburger Abendblatt, Nr. 137 vom 15. Juni 1961, Seite 21 Արխիվացված 2013-05-16 Wayback Machine
  13. Рейхсбанк, Большая Советская Энциклопедия
  14. Der Geschäftsverkehr mit dem Komtoir der Reichshauptbank