Ռեմզիե Հիսար

թուրք գիտնական, քիմիկոս

Ռեմզիե Հիսար (թուրքերեն՝ Remziye Hisar; 1902[1], Սկոպիե, Օսմանյան կայսրություն - հունիսի 13, 1992(1992-06-13), Ստամբուլ, Թուրքիա), թուրք գիտնական, քիմիկոս։ Առաջին թրքուհին է, ով ստացել է Սորբոնի համալսարանի դիպլոմ։ Թուրքական տարբեր համալսարաններում զբաղեցրել է պատասխանատու մի շարք պաշտոններ և հրապարակել մի շարք հոդվածներ։ Ռեմզիե Հիսարը համարվում է ժամանակակից Թուրքիայի առաջին կին գիտնականներից մեկը։ Հիմնական ուսումնասիրությունները եղել են մետաֆոսֆատների ոլորտում։

Ռեմզիե Հիսար
թուրքերեն՝ Remziye Hisar
Ծնվել է1902[1]
Սկոպիե, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 13, 1992(1992-06-13)
Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Ստամբուլի համալսարան և Ստամբուլի տեխնիկական համալսարան
Ալմա մատերՍտամբուլի համալսարան և Փարիզի համալսարան
Տիրապետում է լեզուներինթուրքերեն
Ամուսին(ներ)Ռաշիդ Սուրեյա Գյուրսի
Երեխա(ներ)Ֆեզա Գյուրսի

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1902 թվականին Սկոպյեյում քաղաքացիական ծառայող Սալիհ Հյուլուսիի և Այշե Ռեֆիի ընտանիքում[2][3]։ Մեկ տարի անց` 1909 թվականին վերադարձել է Ստամբուլ[4]։

Միջնակարգ կրթությունը ստացել է Ստամբուլ մի շարք դպրոցներում։ 5 տարի սովորել է Ֆաթիհի դպրոց- ինտերնատում։ Ռեմզիեն ավարտել է Ստամբուլի համալսարանի (նախկինում «Դարյուլ-Ֆյունունե») քիմիայի ֆակուլտետը։ Համալսարանը գերազանցությամբ ավարտել է 1919 թվականի հուլիսի 15-ին[4]։

Բաքվից վերադառնալով Ստամբուլ՝ նշանակվել է Էրենքյոյի աղջիկների դպրոցի տեսուչ։ Ռեմզիեն չի սիրել իր պաշտոնը, քանի որ հետաքրքրվել է միայն քիմիայով։ Նրա դիմումը՝ սովորելու Փարիզում, սկզբում մերժվել է։ Դրանից հետո դիմել է Զոնգուլդաքի լեռնաինժեներական ուսումնարան՝ քիմիայի ուսուցչի թափուր հաստիքի համար։ Թուրքիայի կրթության նախարար Ջեմալ Թարայը Հիսարին առաջարկել է պետության հաշվին սովորել Ֆրանսիայում, իսկ նրա որդին անվճար հիմունքներով ընդունվել է Գալաթասարայի վարժարան[4]։

1930 թվականին Ռեմզիեն բաժանվել է իր ամուսնուց։ Նա, իր հետ վերցնելով դստերը Դոհուին և կրտսեր քրոջը Միհրիին, մեկնել է Փարիզ։ Այնտեղ քույրը խնամել է Ռեմզիեի դստերը։ Նա ուսումնասիրություններ է իրականացրել մետաֆոսֆատների ոլորտում Պոլ Պասկալի հետ միասին (1880—1968): Երեք տարի անց ստացելէ դոկտորական աստիճան[4]։

1933 թվականին Ռեմզիեն վերադարձել է հայրենիք։ Նա նշանակվել է Ստամբուլի համալսարանի ընդհանուր քիմիայի և ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ, որը վերջերս էր վերակազմակերպվել։ 1936 թվականին մեկնել է Անկարա, որտեղ Հանրային առողջապահության ինստիտուտում զբաղեցրել է բիոքիմիայի մասնագետի պաշտոնը[4]։

1947 թվականին Ռեմզիեն վերցրել է Հիսար ազգանունը։ Այնուհետև տեղափոխվել է Ստամբուլի տեխնիկական համալսարան, որտեղ նշանակվել է մեքենաշինության և քիմիայի ֆակուլտետի ադյուտանտ- պրոֆեսոր։ 1959 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ 1973 թվականին անցել է թոշակի[3][4]։ Իր գործունեության ընթացքում տպագրել է ավելի քան 20 գիտական հոդվածներ՝ հիմնականում մետաֆոսֆատների և Թուրքիայի տարածքում աճող խոտաբույսերի, որոնց մի մեծ մասը տպագրվել է Bulletin de la Société Chimique de France ամսագրում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.google.com/doodles/celebrating-dr-remziye-hisar
  2. «Remziye Hisar» (թուրքերեն). Kimdir?. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  3. 3,0 3,1 «Remziye Hisar» (PDF) (թուրքերեն). Tubitak. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Bir "Çalıkuşu" Öyküsü... İlk Kadın Kimyacımız-Remziye Hisar» (PDF) (թուրքերեն). Bilim Tarihi. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.