Ջո Պանտոլիանո

Ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ

Ջոզեֆ Փիթեր «Ջո» Պանտոլիանո (անգլ.՝ Joe Pantoliano, սեպտեմբերի 12, 1951(1951-09-12)[1], Հոբոկեն, Նյու Ջերսի[2]), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ, Էմմի մրցանակի դափնեկիր[3]։ Հայտնի է դարձել «զզվելի կերպարների» դերերի կատարմամբ․ «Մատրիցա» (1999) ֆիլմում՝ դավաճան Սայֆերին, խուզարկու Թեդին՝ «Հիշիր», Ռալֆ Սիֆարետոն՝ «Կլան Սոպրանո» ֆիլմերում և ուրիշներ։ Նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում և սերիալներում, այդ թվում՝ «Գրողի տարած ծառայություն Մեշ հոսպիտալում» և «Նյու Յորքի ոստիկանությունը»։

Ջո Պանտոլիանո
անգլ.՝ Joe Pantoliano
Ծնվել էսեպտեմբերի 12, 1951(1951-09-12)[1] (72 տարեկան)
ԾննդավայրՀոբոկեն, Նյու Ջերսի[2]
ԿրթությունCliffside Park High School? և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներ
joeypants.com

Կենսագրություն խմբագրել

Պանտոլիանոն ծնվել է Նյու Ջերսի նահանգում՝ իտալական ծագմամբ սովորական ընտանիքում։

1987 թվականին նկարահանվել է Սթիվեն Սփիլբերգի «Արևի կայսրություն» ֆիլմում՝ ռազմիկ Ֆրենկ Դեմարեստի փոքր դերում։

2003 թվականին Պանտոլիանոն փոխարինել Է Սթենլի Տուչիին «Ֆրենկն և Ջոնը լուսնի լույսի տակ» բրոդվեյկական բեմադրությունում։ Նույն թվականին «Կլան Սոպրանո» հեռուստասերիալում Ռալֆ Սիֆարետոյի նշանավոր դերի կատարման համար ստացել է Էմմի մրցանակ։

2007 թվականի հոկտեմբերին հանդես է եկել հրապարակային ելույթով այն մասին, որ «Կտավ» ֆիլմն օգնել է իրեն հաշտվել իր դեպրեսիայի հետ, որից, ըստ նրա խոսքերի, տառապել է վերջին 10 տարիների ընթացքում և նաև իր մտադրության մասին հրապարակայնորոն օգնել բոլոր մարդկանց, որոնք տառապում են նույն հիվանդությամբ։ Տառապում է դիսլեքսիայով (կարդալու ունակությունների խանգարում)[4]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1983 ֆ Ռիսկային բիզնես Risky Business Գվիդո
1983 ֆ Վերջին ահաբեկչություն The Final Terror Էգգար
1983 ֆ Էդին և կրուիզերները Eddie and the Cruisers Դոկ Ռոբինս
1985 ֆ Հիմարները The Goonies Ֆրատելլի Ֆրենսիս
1986 ֆ Վազիր առանց հետ նայելու Running scared Զմեյ
1987 ֆ Արևի կայսրություն Empire of the Sun Ֆրենկ Դեմարեստ
1988 ֆ Հասցնել մինչև կեսգիշեր Midnight Run Էդի Մոսկոնե
1990 ֆ Լավագույններից վերջինը The last of the finest Ուեյն Կրոս
1991 ֆ Զանդալի Zandalee Ջերի
1993 ֆ Փախստական The Fugitive գործակալ Կոսմո Ռենֆրո
1994 ֆ Փոքրիկը զբոսնելիս Baby’s Day Out Նորբերտ Լը Բլաու
1995 ֆ Վատ տղաները Bad boys կապիտան Հովարդ
1996 ֆ Կապ Bound Սիզար
1998 ֆ Օրենքի ծառայողները U.S. Marshals գործակալ Կոսմո Ռենֆրո
1999 ֆ Մատրիցա The Matrix Սայֆեր
1999 ֆ Սևը և սպիտակը Black and White Բիլ Քինգ
2000 ֆ Հիշիր Memento դետեկտիվ Թեդի
2000 ֆ Պատրաստ են մարտին Ready to Rumble Թիտուս Սինքլաիր
2002 ֆ Պլուտո Նեշի արկածները The Adventures of Pluto Nash Մոգան
2003 ֆ Վատ տղաները 2 Bad boys 2 կապիտան Հովարդ
2003 ֆ Կտրիճ Daredevil Բեն Ուրիխ
2006 ֆ Կամուսնանամ առաջին պատահածի հետ Wedding Daze Սմիթի
2006 ֆ Կտավ Canvas Ջոն Մարինո
2006 ֆ 5 անհայտ Unknown կապված մարդ
2010 ֆ Փերսի Ջեքսոնը և որոտներ գողացողը Percy Jackson and the Olympians: The Lightning Thief Գեյբ Ուգլիանո
2015-2017 ս Sense8 Sense8 Միխայիլ Գորսկի
2020 ֆ Վատ տղաները ողջ կյանքի ընթացքում Bad Boys for Life կապիտան Հովարդ

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • 2003՝ «Կլան Սոպրանո» սերիալում խաղացած դերի համար Էմմի մրցանակ «Դրամատիկ սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասան» կատեգորիայում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #141729465 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 «Awards for Joe Pantoliano» (անգլերեն). IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 16-ին.
  4. «Биография Джо Пантолиано на официальном сайте». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Պանտոլիանո» հոդվածին։