Հիշիր (ֆիլմ, 2000)
«Հիշիր» (անգլ.՝ Memento), ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի ֆիլմերից, որը հիմնված է իր եղբոր՝ Ջոնաթան Նոլանի «Mememto Mori» պատմության վրա։ Գլխավոր դերը մարմնավորում է Գայ Փիրսը։
Ֆիլմի անվանումը՝ «Memento» լատինական է և ակնարկ է Memento mori թևավոր խոսքին:Ռուսական ցուցադրություններում ֆիլմի անունը լատիներենից թարգմանվել է ռուսերենի։
Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում 2000 թվականին և այդ պահից ընդունվել է կինոքննադատների կողմից:Ֆիլմի առաջին ցուցադրությունները տեղի են ունեցել Ֆրանսիայում՝ 2000 թվականի հոկտեմբերի 11-ին:ԱՄՆ-ում տեղի է ունեցել սահմանափակ ցուցադրություն 2001 թվականի մարտի 16-ին։ «Memento» ֆիլմը ստաբիլ ներառվում է լավագույն 250 ֆիլմերի շարքերի մեջ ըստ Internet Movie Database-ի:2017 թվականին ընդգրկվել է ֆիլմերի ազգային ցուցակի մեջ։
Սյուժե
խմբագրելԳլխավոր հերոսը՝ Լեոնարդոն (Լեդին), տառապում է հիշողության հետ կապված հիվանդությամբ։ Նա հիանալի կերպով հիշում է ամեն ինչ մինչ հիվանդության ի հայտ գալը, սակայն դրանից հետո կատարված ոչինչ նա մտապահել չի կարողանում։ Ամեն 10-15 րոպեն մեկ նա մոռանում է քիչ առաջ իր հետ կատարված դեպքերը։ Նա փորձում է այս բացը լրացնել մարմնի վրա կարևոր տեղեկատվությունները դաջելով և լուսանկարների միջոցով։ Նա փնտրում է իր կնոջը սպանած մարդուն՝ Ջոն Ջ-ին, և հանուն դրա նա պատրաստ է ամեն ինչի...
Ֆիլմի հիմնական ինտրիգը կայանում է Լեոնարդոյի հետաքննության այն մասի միջև, որը տեղի է ունեցել ոչ հեռու անցյալում:Ինտրիգի պահպանման համար և դիտորդին ստիպելու, որպեսզի նա տեսնի ֆիլմում տեղի ունեցող ամեն ինչ գլխավոր հերոսի աչքերով,ֆիլմի ռեժիսորը օգտագործում է ինվերսիոն կոմպոզիցիայի մեթոդը.պատմության մի հատվածում տվյալ մասը բաժանված է հինգ րոպեանոց ՛՛կտրվածքների՛՛,որոնք իրար են հաջորդում հակառակ հերթականությամբ:Յուրաքանչյուր հաջորդող մասը բացատրում է, թե ինչ է տեղի ունեցել նախորդում։
Հինգ րոպեանոց ՛՛կտրվածքները՛՛ լցված են երեք րոպեանոց սև-սպիտակ մուտքագրումներով,որոնց մեջ ժամանակը անցնում է սովորական հերթականությամբ:Ֆիլմի վերջում երկու սյուժետային գծերը միանում են իրար և սև-սպիտակը ժապավենը գույն է ստանում:Այդ պահից դիտորդը կարող է վերականգնել ամբողջ ժամանակագրական հերթականությունը։
Ռեժիսորական մեկնաբաննություններում Նոլանը պատկերում է ֆիլմը այսպես.
Ֆաբուլա (պատմությունը՝ ժամանակագրական հերթականությամբ)
խմբագրելՖիլմում գործողությունների հաջորդականությունը կատարվում է գեղարվեստական ձևով:Սև-սպիտակ դրվակներին համապատասխանում է ավելի վաղ դեպքեր:Պրոլոգ(հիշողությունների մաս).Ապահովագրական ծառայության աշխատակցին՝ Լեոնարդո Շելբիին, հրահանգում են հետաքննել Սեմմի Ջենկիսի գործը:Ավտովթարից հետո Սեմմին,ենթադրաբար,կորցրել է նոր բաներ մտապահելու հնարավորությունը:Լեոնարդին պետք է պարզել,թե արդյոք այդ երևույթը հոգեկան շեղման արդյունք է,թե պատճառը ֆիզիկական վնասվածքի մեջ է(երկրորդի դեպքում ապահավոգրական ընկերություն պարտավոր է կոմպենսացիա վճարել):Լեոնարդը ապացուցում է Սեմմիի "անգիտակցությունը" ենթագիտակցական հարթակում,այդպիսով ապահովագրական ընկերությունը չի կոմպենսացնում ոչինչ,իսկ Լեոնարդը ավելի բարձր պաշտոն է ստանում:Ինչ-որ ժամանակ անց,գիշերով Լեոնարդի տուն են ներխուժում երկու անձ,բռնաբարում նրա կնոջը:Տեսնելով դա,Լեոն սպանում է մեկին,սակայն մյուսից ստանում է հարված գլխին:Այդ հարվածի պատճառով Լեոն կորցնում հիշելու հնարավորությունը։
Հերթականությամբ ընթացող մասը (սև-սպիտակ)։ Լեոնարդ Շելբին (Գայ Փիրսը) արթնանում է մոթելի անծանոթ սենյակում,չհիշելով թե ինչու է գտնվում այդտեղ:Նա սկսում է զրուցել հեռախոսին զանգահարած անծանոթի հետ:Այդ խոսակցության ընթացքում ֆիլմի գլխավոր հերոսը պատմում է Սեմմի Ջենկիսի (Սթիվեն Տոբոլովսկի) պատմությունը:Սեմմին տառապել է անտերոգրադ ամնեզիայով,որը նպաստել է նրա մոտ նոր հիշողությունների ձևավորմանը:Ինքը՝ Լեոնարդը,աշխատել է ապահովագրական ընկերությունում՝ ապահովագրական դեպքերի հետաքննման բաժինում:Տվյալ դեպքում Լեոնարդը պետք է հասկանար արդյոք ֆիզիկական բնույթ է կրում Սթիվենի վնասվածքը (այդ դեպքում պետք է ապահովագրական գումար վճարել),թե հոգեկան (այս դեպքում վճար չկա):Իր հետաքննության ժամանակ հրավիրված հոգեբանը բացահայտեց,որ անտերոգրադ ամնեզիայով տառապողները դեռ հնարավորություն ունեն հաղթահարել որոշակի խնդիրներ:Շատ փորձեր անելուց հետո Լեոնարդը որոշեց, որ Սեմմիի հիվանդությունը կրում է հոգեկան բնույթ,այսինքն ոչ մի փոխհատուցում չվճարվեց Սեմմիի ընտանիքին,քանի որ նա ապահովագրված չէր հոգեկան հիվանդություններից:Լենարդոն ստանում է կոչման բարձրացում այն բանի համար, որ կարողացավ պահպանել ապահովագրական ընկերության ֆինանսները:Սակայն Սեմմիի կինը կասկածելով ապահովագրական ընկերության որոշման օբյեկտիվությանը, գալիս է Լենոարդոյի մոտ և հարցնում է թե արդյոք նա կարծում է որ Սեմմի հիշողության կորուստները,դա ուղղակի սիմուլյացիայի հետևանք է:Մտածելով,թե կնոջը պետք է որևէ սփոփիչ պատասխան,Լեոնարդը կրկին ասում ապահովագրական ընկերության կատարած որոշումը.Սեմմին ֆիզիոլոգապես կարող է ստեղծել նոր հիշողություններ:Սեմմի կինը ՝ դիաբետիկ լինելով,փորձում է ապացուցել Սեմմի նոր հիշողություններ ստեղծելու կարողության հիպոթեզը և խաբեության ճանապարհով (ժամասլաքները հետ տանելով) ստիպում է Սեմմիին անել նրան մի քանի ներարկումներ նույն ժամանակահատվածում:Այդ դեպքից հետո ոչ մի բան չկասկածող Սեմմին չափից մեծ քանակ ինսուլին ներարկելով՝ կոմայի մեջ է քցում իր կնոջը, որն էլ մահանում է,իսկ իրեն՝ Սեմմիին, տանում են հոգեբուժարան։
Հաջորդաբար Լեոնարդը հեռախոսով պատմում է ինչ-որ անծանոթի, թե ինչպես է մահացել իր կինը:Գիշերով իրենց տուն են մտնում 2 գող և բռնաբարում են իր կնոջը, իսկ հետո սպանում:Լեոնարդը հրազենով սպանում է մեկին,սակայն մյուսը մեջքից հարված է հասցնում Լեոնարդին:Այդ հարվածի արդյունքում Լեոնարդի մոտ սկսում է զարգանալ անտերոգրադ ամենիզան,որը խոչընդոտում է ինֆորմացիայի տեղաթփոխմանը կարճատև հիշողությունից երկարատև:Այդ դեպքից հետո Լեոնարդը վրեժխնդրությամբ է լցվում և որոշում է սպանել երկրորդին ևս:Այդ պատճառով,նա մի համակարգ է մշակում որի շնորհիվ կարող է կոմպենսացնել կարճատև հիշողույթան կորուստը.նա հաճախ լուսանկարներ է անում Պոլարոիդ-690 ֆոտոապարատով,նկարների վրա գրառումներ թողնում,իսկ ամենակարևոր փաստերը դաջում է իր մարմնի վրա:Լուծման մի բանալին այն դաջվածքն է,ըստ որի մարդասպանի անունը "Ջոն կամ Ջեյմս Ջ" է:Ոմն Թեդդին,երկար հեռախոսային խոսակցությունների նախաձեռնողը,ասում է Լեոնարդոյին,որ մարդասպանը թմրանյութերի վաճառքով է զբաղվում և գտնվում է մի լքված շինությունում քաղաքից դուրս:Լեոն գնում է այդտեղ և սպանում է Ջիմմի Գրանց անունով մարդու և լուսանկար է անում Պոլարոիդով:Այդ հատված նկարով ամբողջ ֆիլմը սև-սպատակից գույներ է ստանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0209144/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/memento
- ↑ https://www.filmaffinity.com/en/film931317.html
- ↑ Post-Classic & Neo-Noir // Film Noir | All The Tropes Wiki | Fandom
- ↑ 5,0 5,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.kinokalender.com/film2729_memento.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://stopklatka.pl/film/memento-2000
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 http://www.ofdb.de/film/9254,Memento
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 https://www.siamzone.com/movie/m/244
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 http://www.imdb.com/title/tt0209144/fullcredits
- ↑ 12,0 12,1 http://www.bbfc.co.uk/releases/memento-0
- ↑ 13,0 13,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 15,0 15,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=memento.htm
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիշիր (ֆիլմ, 2000)» հոդվածին։ |