Ջեք Ստեֆենս

անգլիացի ֆուտբոլիստ

Ջեք Ստեֆենս (անգլ.՝ Jack Stephens, հունվարի 27, 1994(1994-01-27)[1], Torpoint, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Սաութհեմփթոն»-ի կազմում։

Ջեք Ստեֆենս
անգլ.՝ Jack Stephens
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 27, 1994(1994-01-27)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Torpoint, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Սաութհեմփթոն
Համար 5
Պատանեկան կարիերա
2005-2010 Անգլիա Պլիմուտ Արգայլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2011 Անգլիա Պլիմուտ Արգայլ 5 (0)
2011-ներկա Անգլիա Սաութհեմփթոն 21 (0)
2014-2015   Անգլիա Սուինդոն Թաուն 47 (1)
2015-2016   Անգլիա Միդլսբրո 1 (0)
2016   Անգլիա Կովենտրի Սիթի 16 (0)
Ազգային հավաքական
2015-2017 Անգլիա Անգլիա Մ21 8 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 25, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 30, 2017

Ջեքը իր կարիերան սկսել է «Պլիմուտ Արգայլ»-ի կազմում, որի կազմում հանդես է եկել մինչև 2011 թվականը։ Չնայած, որ Ստեֆենսը սկսել է խաղալ աջ եզրային պաշտպանի դիրքում, ներկայումս հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում։ Նա կարողանում է հանդես գալ նաև հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Հանդես է եկել Անգլիայի Մ18, Մ19, Մ20 և Մ21 հավաքականների կազմում։

Ակումբային կարիերա խմբագրել

«Պլիմուտ Արգայլ» խմբագրել

2005 թվականին 11 տարեկան հասակում Ստեֆենսը միացել է «Պլիմուտ Արգայլ»-ի ակադեմիային[2]։ Թիմի երիտասարդական կազմում սկսել է հանդես գալ 2009 թվականից։ Թիմի հիմնական կազմում առաջին անգամ հայտավորվել է 2010 թվականի սեպտեմբերին[3]։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է «Շեֆիլդ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-2 հաշվով՝ «Արգայլ»-ի հաղթանակով[4][5]։

«Սաութհեմփթոն» խմբագրել

2011 թվականի ապրիլի 5-ին 150000 £-ի դիմաց Ջեքը տեղափոխվել է «Սաութհեմփթոն»։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր[6][7]։ Թիմի հիմնական կազմում ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է 2012 թվականի հունվարի 7-ին՝ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Կովենտրի Սիթի»-ի դեմ խաղում[8]։ Այդ խաղում նա երկրորդ խաղակեսի ընթացքում փոխարինել է Դեն Հարդինգին։

Պրեմիեր Լիգայի շրջանակներում Ջեք Ստեֆենսը իր նորամուտը նշել է 2017 թվականի հունվարի 2-ին՝ «Էվերթոն»-ի դեմ խաղում[9]։ Նա առաջին խաղակեսի ընթացքում փոխարինել Սեդրիկ Սոարեսին։

«Սուինդոն Թաուն» խմբագրել

2014 թվականի մարտի 14-ին Ստեֆենսը 4 ամիս ժամկետով տեղափոխվել է «Սուինդոն Թաուն»[10]։ 2014 թվականի սեպտեմբերի 1-ին վարձակալության ժամկետը երկարեցվել է մինչև 2015 թվականի հունվարը[11]։

«Միդլսբրո» խմբագրել

2015 թվականի հուլիսի 31-ին վարձավճարով տեղափոխվել է Չեմպիոնշիպում հանդես եկող «Միդլսբրո»[12]։ Սակայն 2016 թվականի հունվարի 4-ին Ռոնալդ Կումանի կողմից ֆուտբոլիստը ետ է կանչվել։

«Քովենթրի Սիթի» խմբագրել

2016 թվականի փետրվարի 1-ին Ջեք Ստեֆենսը վարձավճարով տեղափոխվել է «Կովենտրի Սիթի»[13][14]։ Թիմի կազմում հանդես է եկել մինչև մրցաշրջանի ավարտը և մասնակցել է 16 հանդիպման։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Լիգայի գավաթի փոխչեմպիոն - 2016-17

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. "Youth profiles" Արխիվացված 2010-09-21 Wayback Machine. Plymouth Argyle F.C. Retrieved 18 September 2010.
  3. "Jack's jump" Արխիվացված 2012-09-15 Wayback Machine. Plymouth Argyle F.C. Retrieved 18 September 2010.
  4. "Plymouth 3–2 Sheff Wed". BBC Sport. Retrieved 18 September 2010.
  5. "Icing on the cake" Արխիվացված 2011-03-09 Wayback Machine. Plymouth Argyle F.C. Retrieved 25 September 2010.
  6. «List of Players under Written Contract Registered Between 01/04/2011 and 30/04/2011» (PDF). The Football Association. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  7. «Saints Sign Jack Stephens». Southampton F.C. 2011 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին.
  8. «Coventry 1–2 Southampton». BBC Sport. 2012 թ․ հունվարի 7. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  9. Sanghera, Mandeep (2017 թ․ հունվարի 2). «Everton 3–0 Southampton». BBC Sport. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  10. «Saint Joins On Loan». Swindon Town FC. 2014 թ․ մարտի 13.
  11. «Stephens Signs On Loan». Swindon Town FC. 2014 թ․ սեպտեմբերի 1.
  12. Lucas, Jim (2015 թ․ հուլիսի 31). «Stephens extends Saints deal ahead of Boro loan». Southampton FC. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  13. «Stephens joins Coventry City on loan». Southampton FC. 2016 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  14. «Coventry City sign defenders Jack Stephens and Baily Cargill». BBC Sport. 2016 թ․ փետրվարի 1. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Ստեֆենս» հոդվածին։