Պելագեյա Գլուշչենկո

ուկրաինացի նկարչուհի

Պելագեյա Իվանովնա Գլուշչենկո (ուկրաիներեն՝ Пелагея Іванівна Глущенко, սեպտեմբերի 27 (հոկտեմբերի 10), 1908, Պետրիկովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Նովոմոսկովյան ուեզդ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 11, 1983(1983-04-11), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի նկարչուհի, պետրիկովյան նկարազարդման վարպետ, ՈւԽՍՀ ժողովրդական ստեղծագործության վաստակավոր վարպետ (1967)։

Պելագեյա Գլուշչենկո
ուկրաիներեն՝ Пелагея Іванівна Глущенко
Ծնվել էսեպտեմբերի 27 (հոկտեմբերի 10), 1908
ԾննդավայրՊետրիկովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Նովոմոսկովյան ուեզդ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 11, 1983(1983-04-11) (74 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն,  Ուկրաինական պետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի
ԱշակերտներGanzha Lyudmyla Stepanovna?, Q109337565?, Q116192613?, Q119427150?, Valeri Protoriev? և Nadia Protorieva?
Պարգևներ
Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արվեստի վաստակավոր վարպետ

Կենսագրություն խմբագրել

Պելագեյա Գլուշչենկոն ծնվել է Պետրիկովկա գյուղում (այժմ՝ Պետրիկովի շրջանի քաղաքատիպ ավան)։ Նկարչություն սովորել է պետրիկովյան նկարազարդման վարպետ Տատյանա Պատայից։ 1937-1941 թվականներին սովորել է Կիևի ժողովրդական արվեստի վարպետների դպրոցում (հետագայում` Կիևի գեղարվեստա- արդյունաբերական քոլեջ)։ Պատերազմից հետո աշխատել է Կիևի գեղարվեստական տարբեր հաստատություններում, զարգացրել պետրիկովյայի նկարչության կիրառման տարբեր ձևեր Տատյանա Պատայի՝ Կիև տեղափոխված մյուս աշակերտների հետ միասին, այդ թվում՝ Մարֆա Տիմչենկոյի, Գալինա Պավլենկո-Չերնիչենկոյի, Վերա Պավլենկոյի և Վերա Կլիմենկո-Ժուկովայի[1][2]։

Գրականություն խմբագրել

  • Бутник-Сіверський Б. С. Українське радянське народне мистецтво. К., 1966;
  • Його ж. Українське радянське народне мистецтво. 1941-1967. К., 1970;
  • Глухенька Н. Петриківські розписи / Київ: Мистецтво, 1973.
  • Пелагея Глущенко: Альбом. К., 1977;
  • Станкевич М. Є. Українські витинанки. К., 1986.
  • Петриківський розпис: Книга-альбом / упорядник О. І. Шестакова. Київ: Мистецтво, 2016 (2015). - 240 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Глущенко Пелагея Іванівна - Енциклопедія Сучасної України». esu.com.ua (ua). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Глущенко Пелагея – Бібліотека українського мистецтва». uartlib.org (ուկրաիներեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել