Պացոկի գետի հովիտ (նորվ.՝ Pasvikdalen),  հովիտ Հյուսիսային Եվրոպայում։ Հովիտը Պացոկի գետի գետաբերանով ձգվում է 150 կմ՝ անցնելով Նորվեգիայի և Ռուսաստանի սահմանի երկայնքով, իսկ հարավային մասում հասնում մինչև Ֆիլիանդիա[1]։

Տեսարան դեպի հովիտը
Նորվեգիա-Ռուսաստան սահմանը ցույց տվող նշան

Հովիտը պատված է սոճու և կեչու սաղարթախիտ անտառներով։ Ֆաունան և ֆլորան ընդգրկում են այնպիսի արևելյան տեսակներ, ինչպիսիք են սիբիրիական եղևնին և մշակառնետը։ Հովտի հարավային մասում է գտնվում Պասվիկ միջազգային արգելոցը։ Հովիտում գտնվում են բազմաթիվ լճեր, այդ թվում՝ Ինարի, Գրենսեվաթն, Հեվոսկոսի ջրամբարը, Ֆյարվաթեն, Վոյվաթուսարվի լճերը[1]։

Ունի բավականին չոր կլիմա։ Տարեկան տեղումների քանակը ընդամենը 400 մմ է։ Հանդիսանում է հայտնի զբոսաշրջային վայր, որտեղ բազմաթիվ արշավորդներ ամռանը արշավներ են կազմակերպում։ Հուլիսին միջին ջերմաստիճանը 14 °C  է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 "Pasvikdalen". Store norske leksikon. (նորվեգերեն)