Պատկերավոր բանաստեղծություն

Պատկերավոր բանաստեղծություն կամ գրաֆիկական բանաստեղծություն կամ կալիգրամ բանաստեղծական տպագրության մի տեսակ[1], բանաստեղծություններ, որոնցում տողերի կամ տառերի ընդգծված հատվածները գրաֆիկական գծապատկեր են ստանում , նմանվում են ինչ որ պատկերի (մոնոգրամ, ռոմբուս և այլն), այլ կերպ ասած ՝ բանաստեղծության բառերը կազմում են գծանկար։ Հայտնի է մ․թ․ա III դարից։ Դեռևս հին հունական բանաստեղծ Սիմմի Ռոդոսսկին գրել է բանաստեղծություններ, որոնց կառուցվածքը նման էր ձվի, առանցքների կամ թևերի։ Միջնադարյան վանականները նախընտրում էին խաչ և ութանիստ աստղեր, ինչպես օրինակ Սիմեոն Պալոցկին XVIII -րդ դարում։ XVI -րդ դարում Ռաբլեն գրեց ներբող, ինչը կառուցվածքով նման էր շշի[2]։ Բարոկկո պոեզիայի ներկայացուցիչները սիրում էին նկար-բանաստեղծություններ (Կատարինա Ռեգինա ֆոն Գրեյֆենբերգը հաճախ գրում էր սոնետներ, որոնք նման էին խաչի)։ Ռուսաստանում XVII-րդ դարում այս տիպի բանաստեղծությունները ժամանակակից էին համարվում։ XVIII-XIX-րդ դարերում պատկերավոր բանաստեղծություններ գրում էին ՝

«Ողջույն թագավորին Ալեքսեյ Միխայլովիչին Թագաժառանգի ծննդյան կապակցությամբ Սիմեոնա» Սիմեոն Պալոցկի
«Հովհար» Սերգեյ Տրետյակով (1913)

Հետագայում պատկերավոր բանաստեղծություններ գրեցին սիմվոլիզմի և ավանգարդիզմի ներկայացուցիչները

Ապոլիների կալիգրամները խմբագրել

 
«Բանաստեղծություն Լուի համար» Գիյոմ Ապոլիների, 9 փետրվարի 1915 թվական

Ֆրանսիացի բանաստեղծ Գիյոմ Ապոլիները 1918 թվականին լույս ընծայեց գրաֆիկական բանաստեղծությունների հավաքածու, ինչը անվանեց կալիգրամներ։ Հետագայում այս տերմինը մտավ այլ լեզուներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Журнал «График», издательство «Интерпресс», Будапешт, «Очерк по истории каллиграммы», Иштван Лантош: «Аполлинер подчеркнул также, что задача типографики состоит здесь не просто в том, чтобы выделить наиболее важные слова, а в том, „чтобы читатель с первого взгляда воспринимал все стихотворение целиком, подобно тому, как дирижер одним взглядом охватывает нотные знаки партитуры“».
  2. Tristan Vigliano. Du nouveau sur la Dive Bouteille de Rabelais. — Microlecture iconotextuelle.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատկերավոր բանաստեղծություն» հոդվածին։