Չաղաթայ Ուլուսոյ (թուրքերեն՝ Çağatay Ulusoy, սեպտեմբերի 23, 1990(1990-09-23), Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան և մոդել։ Առավել հայտնի է դարձել Էմիր Սարաֆօղլուի դերով, որը Չաղաթայը մարմնավորել է Ես անվանեցի նրան Ֆերիհա հեռուստասերիալում, որը ցուցադրվել է Show TV-ի եթերում։ Նկարահանվել է նաև Star TV-ով հեռարձակվող Մակընթացություն հեռուստասերիալում։

Չաղաթայ Ուլուսոյ
թուրքերեն՝ Çağatay Ulusoy
Ծնվել էսեպտեմբերի 23, 1990(1990-09-23) (33 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի համալսարան
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան, մոդել և կինոդերասան
cagatayulusoy.com.tr

Կյանքը և կարիերան խմբագրել

Չաղաթայ Ուլուսոյը ծնվել է Ստամբուլում[1]։ Չաղաթայի հայրը բուլղարացի է, իսկ մայրը՝ բոսնիացի։ Երկուսն էլ ներկայումս թոշակառու են։ Ունի կրտսեր եղբայր Աթալայը[2]։ Ավարտելով ավագ դպրոցը, Ուլուսոյը շարունակել է կրթությունը Ստամբուլի համալսարանի այգեգործության և այգու դիզայնի բաժնում[3]։ Իր կարիերան սկսել է 19 տարեկանում որպես մոդել։ 2010 թվականին հաղթել է Թուրքիայի լավագույն մոդել մրցույթը[4][5]։ Նրա առաջին դերը եղել է Անատոլիական արծիվներ հեռուստասերիալում[6] playing the character of Ahmet Onur.[7]: Միևնույն տարում, Չաղաթայը սկսել է նկարահանվել Ես անվանեցի նրան Ֆերիհա հեռուստասերիալում՝ մարմնավորելով Էմիր Սաֆարօղլուի դերում[8]։ Առաջին և երկրորդ եթերաշրջանները գրանցելով մեծ հաջողություններ, սերիալի պրոդյուսերական կազմը Ուլուսոյին հրավիրեց նկարահանվելու երրորդ եթերաշրջանում, որի ընթացքում փոփոխվել էր հեռուստասերիալի անվանումը՝ դառնալով «Էմիրի ուղին» (թուրքերեն՝ Emir'in Yolu)[9], բայց նկարահանումները դադարեցվեցին, քանի որ հեռուստասերիալը մեծ վարկանիշներ չգրանցեց։ Ավելին, նրա խաղընկեր Հազալ Քայան չէր նկարահանվում երրորդ եթերաշրջանում, քանի որ պայմանագիր էր կնքել՝ նկարահանվելու Վերջին ամառը Բալկաններում ֆիլմում[10]։ Հազալին փոխարինեց դերասանուհի։ Վերջինս այնքան էլ չընդունվեց հանրության կողմից[11][12]։

2012 թվականին Ուլուսոյը նկարահանվել է «Պարանոյա» կարճամետրաժ ֆիլմում։ 2013 թվականի սեպտեմբերից նկարահանվել է Մակընթացություն հեռուստասերիալում, որը Միայնակ սրտեր ամերիկյան հեռուստասերիալի ռիմեյքն էր։ Չաղաթայի խաղընկերուհին եղել է թուրք հայտնի դերասանուհի Սերենա Սարըքայան։ 2016 թվականից նկարահանվում է Ներսում հեռուստասերիալում, որը հիմնված է ամերիկյան Հանգուցյալները ֆիլմի սցենարի վրա[13]։

2016 թվականին Չաղաթայ Ուլուսոյը բնակարան է գնել Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Cagatay Ulusoy Biography». Sabah.
  2. http://www.hurriyet.com.tr/cagatay-ulusoy-kadinlar-beni-seksi-mi-buluyormus-40032234
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. «Best Model of Turkey». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  5. «Benim hayatım bir gecede değişti». Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  6. «Anadolu Kartallari». Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  7. «Anatolian Eagles». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  8. «Adini Feriha Koydum». Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  9. «Emir'in Yolu». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  10. «FATİH AKSOY: HAZAL KAYA ÖLMEYİ TERCİH ETTİ». gecce magazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  11. «'EMIR'IN YOLU DEFTERİ' ARTIK KAPATILIYOR MU?». gecce editorial. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  12. «Hazal Kaya Emirin Yoluna Geri Dönecek mi?». kundak editorial. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  13. «Çağatay Ulusoy's new tv series: İçeride – Inside». doyouknowturkey.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  14. http://www.abcgazetesi.com/cagatay-ulusoy-los-angelestan-ev-aldi-19508h.htm