Ոզնախոտ (լատին․՝ Dactylis glomerata), ոգնուկ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10 տեսակ։

Հայաստանում խմբագրել

 
Բուսաբանական նկարագիրը «Bilder ur Nordens Flora» գրքից, 1917-1926

ՀՀ-ում՝ 1 տեսակ՝

  • Ոզնախոտ հավաքված (D. glomerata

Տարածված է գրեթե բոլոր մարզերի մարգագետնատափաստանային, հետանտառային և ենթալպյան գոտիներում։ Աճում է փուխր, բերրի, ազոտով հարուստ հողերում։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Արմատային համակարգը հզոր է։ Ցողունի բարձրությունը՝ մինչև 1,5մ, տերևները նշտարաձև են, երկար։ Ծաղկաբույլը հուրան Է։ Հատիկները մանր են՝ պարփակված թեփուկների մեջ։ Խաչաձև փոշոտվող։ Ցանքի տարում դանդաղ է զարգանում։ Բարձր բերք է տալիս երկրորդ տարվանից սկսած։

Քիմիական կազմ խմբագրել

Մատղաշ ոզնախոտը արժեքավոր կերաբույս է. պարունակում է վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին)։

Մշակում խմբագրել

Ստվերասեր բույս Է, աճում է փուխր, բերրի, ազոտով հարուստ հողերում։ Տարածված է ԽՍՀՄ անտառատափաստանային և տափաստանային գոտիներում և լեռնային մարզերում։ Ոզնախոտը արժեքավոր կերաբույս Է։ Խոտի բերքատվությունը 70-75 ց/հա Է, հատիկինը՝ 7-10 ց/հա։ 100 կգ կանաչ զանգվածը համապատասխանում է 22,7 կերային միավորի և 2,1 կգ մարսելի պրոտեինի, 100 կգ խոտը՝ համապատասխանաբար 55,0 և 4,5։ Ցանքի նորման՝ 18-20 կգ/հա։ Ցանքը կատարվում է 2-3 խ/սմ, խորությամբ։ Խոտը հավաքում են հուրաններ արձակելուց անմիջապես հետո, սերմը՝ հատիկների մոմային հասունացման փուլում։

Ոզնախոտի լավագույն սորտերից են Մոսկովսկայա 222-ը, Մոսկովսկայա 1139-ը, Լենինգրադսկայա 353-ը, Մորշանսկայա 123-ը։

Դասակարգում խմբագրել

Տաքսոնոմիա խմբագրել

  15 ընտանիք
(համաձայնAPG II Համակարգի)
  12 ցեղ
(համաձայնAPG II Համակարգի)
 
         
  Կարգ
Հացազգիներ
    ենթաընտանիք
Դաշտավլուկազգիներ
    դաս Ոզնախոտ
               
  Բաժին Ծաղկավոր բույսեր     ընտանիք
Դաշտավլուկազգիներ
    ցեղ
Դաշտավլուկազգիներ
   
             
  58 կարգ ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  7 ենթաընտանիք
(համաձայնAPG II Համակարգի)
  127 դաս
     

Հոմանիշներ խմբագրել

 
 

Ենթատեսակներ խմբագրել

 
 
  • Dactylis glomerata subsp. glomerata
  • Dactylis glomerata subsp. hackelii (Asch. & Graebn.) Cif. & Giacom. (1950)
  • Dactylis glomerata subsp. hispanica (Roth) Nyman (1882)
  • Dactylis glomerata subsp. hyrcana Tzvelev (1976)
  • Dactylis glomerata nothosubsp. intercedens (Domin) Acedo (1991)
  • Dactylis glomerata subsp. izcoi S.Ortiz & Rodr.Oubiña (1993)
  • Dactylis glomerata subsp. judaica Stebbins & D.Zohary (1959)
  • Dactylis glomerata subsp. juncinella (Bory ex Boiss.) Stebbins & D.Zohary (1959)
  • Dactylis glomerata subsp. lobata (Drejer) H.Lindb. (1906)
  • Dactylis glomerata subsp. lusitanica Stebbins & D.Zohary (1959)
  • Dactylis glomerata subsp. mairei Stebbins & D.Zohary (1959)
  • Dactylis glomerata subsp. merinoana (Horjales, Laso & Redondo) H.Scholz (2011)
  • Dactylis glomerata subsp. nestorii Rosselló & L.Sáez (1998)
  • Dactylis glomerata subsp. oceanica G.Guignard (1986)
  • Dactylis glomerata subsp. reichenbachii (Hausm. ex Dalla Torre & Sarnth.) Stebbins & D.Zohary (1959)
  • Dactylis glomerata subsp. rigida (Boiss. & Heldr.) Hayek (1932)
  • Dactylis glomerata subsp. santai Stebbins & D.Zohary (1959)
  • Dactylis glomerata subsp. slovenica (Domin) Domin (1928)
  • Dactylis glomerata subsp. stebbinsii (Horjales, Laso & Redondo) H.Scholz (2011)
  • Dactylis glomerata subsp. woronowii (Ovcz.) Stebbins & D.Zohary (1959)

Գրականություն խմբագրել

  • Губанов, И. А. и др. 132. Dactylis glomerata L. — Ежа сборная // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.։ Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2002. — Т. 1. Папоротники, хвощи, плауны, голосеменные, покрытосеменные (однодольные). — С. 226. — ISBN 8-87317-091-6.
  • Овчинников П. Н. Dactylis glomerata L. — Ежа сборная // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Р. Ю. Рожевиц и Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1934. — Т. II. — С. 361—362. — 778 + XXXIII с. — 5175 экз.
  • Цвелёв Н. Н. Dactylis glomerata L. — Ежа обыкновенная, сборная // Злаки СССР / Отв. ред. Ан. А. Фёдоров. — Л.։ Наука, 1976. — С. 516—517. — 788 с. — 2900 экз.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոզնախոտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոզնախոտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 608