Շրութի Հասան (անգլ.՝ Shruti Haasan, հունվարի 28, 1986(1986-01-28)[1], Չեննայ, Հնդկաստան), հնդիկ կինոդերասանուհի, երգչուհի և կոպոզիտոր։ Հայտնի դերասան Քամալ Հասանի դուստրն է, առաջին անգամ էկրանին հայտնվել է հոր «Ժամանակի շունչ» ֆիլմում։ Առավել մեծ հաջողության հասել է Թոլիվուդում։ Արժանացել է «Filmfare South» մրցանակի լավագույն նորամուտի և տելուգու լեզվով ֆիլմում կնոջ լավագույն դերակատարման համար։

Շրութի Հասան
Ծննդյան թիվ՝հունվարի 28, 1986(1986-01-28)[1] (38 տարեկան)
Ծննդավայր՝Չեննայ, Հնդկաստան
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
Մասնագիտություն՝դերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր և մոդել
IMDb։ID 1599046

Կենսագրություն խմբագրել

Շրութի Հասանը ծնվել է 1986 թվականի հունվարի 28-ին Թամիլ Նադու նահանգի մայրաքաղաք Մադրասում (այժմ՝ Չեննայ)։ Նա կիսով չափով թամիլուհի է, քառորդով՝ մարատհի և քառորդով՝ ռաջփութ[2]։ Նրա ծնողներն են թամիլացի հայտնի դերասան Քամալ Հասանն ու Բոլիվուդյան դերասանուհի Սարիկան, որոնք ամուսնացել են Շրութիի ծնունդից հետո։ 1991 թվականին նրանց ընտանիքում ծնվել է ևս մեկ դուստր՝ Աքշարա Հասանը։ 2002 թվականին Շրութի Հասանի ծնողները ամուսնալուծության հայց են ներկայացրել, որն ավարտվել է 2004 թվականին[3][4]։

Շրութին սովորել է «Abacus» դպրոցում, որը հիմնված է Մոնտեսսորիի մանկավարժության վրա, իսկ 10-րդ դասարանից հետո տեղափոխվել է Մումբայի Սուրբ Անդրեասի քոլեջ, որտեղ սկսել է սովորել հոգեբանություն[5]։ 18 տարեկանում նա տեղափոխվել է Ամերիկա, որտեղ մասնակցել է դասընթացների Musicians Institute-ում[5][6]։

Գործունեություն խմբագրել

Դեբյուտ և առաջին տարիներ խմբագրել

Որպես կինեմատոգրաֆիստների դուստր` Շրութին մանկուց կապված է եղել կինոյի աշխարհի հետ և արդեն 6 տարեկանում դուետով հանդես է եկել Շիվաջի Գանեսանի հետ թամիլական «Thevar Magan» ֆիլմի համար, որտեղ նկարահանվել է նրա հայրը՝ Քամալ Հասանը[7]։ Նա նաև երգել է հինդի լեզվով՝ «Մորաքույր 420» (1997) և «Ժամանակի շունչ» (2000) ֆիլմերի համար[8]։ Վերջինում նա առաջին անգամ հայտնվել է էկրանին՝ խաղալով Վալաբհա Պատելի դստեր փոքրիկ դերը[9]։

Լինելով կինոաստղի դուստր և տեսախցիկի առջև փորձ ունեցող անձ՝ Շրութին բազմիցս դերերի առաջարկ է ստացել, սակայն հիմնականում մերժել է[10]։ Դերասանուհին պատրաստվում էր նորամուտը նշել Նիշիկանտ Քամաթայի և Մադհավանի թամիլական ֆիլմի գլխավոր դերում, բայց այն հետաձգվել է, և նրա դեբյուտը դարձել է 2009 թվականի Բոլիվուդյան թրիլլեր «Հաջողության հասնելու համար» ֆիլմը, որտեղ նրան հրավիրել է մանկության ընկեր Իմրան Խանը[10][11]։ Նաև նաև երգել է ֆիլմի համար նախատեսված երգերից մեկը[12]։ Նրա դերակատարումը գնահատող քննադատների կարծիքները կիսվել են։ «The Economy Times»-ից Գաուրան Մալանին անվանել է նրան արհեստական և ոչ տպավորիչ, իսկ «Bollywood Hungama»-ից Տարան Ադարշը՝ ֆիլմի աստղ[13][14]։ Հենց ֆիլմի հետ կապված՝ քննադատները միաձայն բացասական գնահատականներ են տվել նրան։ Վարձույթում ֆիլմը ձախողվել է, իսկ Շրութին չի համարձակվել ֆիլմում նկարահանվել ավելի քան մեկ տարի[11]։ Առաջին էական դերի ժամանակ դերասանուհին նորամուտը նշել է որպես կոմպոզիտոր «Չորեքշաբթի» ֆիլմի ռիմեյքում, որը միաժամանակ նկարահանվել է տելեգու և թամիլերեն լեզուներով։ Նա նաև ձայնագրել է երեք երգի վոկալ ֆիլմի յուրաքանչյուր տարբերակի համար։ Երաժշտական նվագակցությունն արժանացել է քննադատների գովասանքին, իսկ Պավիտրա Սրինիվանսանը բարձր է գնահատել նրա դեբյուտը[15][16][17]։

Հաջորդ տարի Շրութին երգ է ձայնագրել «Prithvi» ֆիլմի համար կաննադայով և «Hisss» ֆիլմի համար հինդիով, որոնց տեքստը գրել է ինքը[18][19]։ Նա նաև բազմաթիվ կատարողների հետ մասնակցել է «Semmozhiyaana Thamizh Mozhiyaam» ստեղծագործության ձայնագրությանը, որը դարձել է 2010 թվականի Թամիլական համաշխարհային համաժողովի հիմնը[20]։

2011 թվականի սկզբին Շրութին որպես դերասանուհի վերադարձել է էկրաններին։ Նա դեբյուտ է ունեցել Թոլիվուդում՝ Պրակաշ Կովելամուդիի «Ժամանակին կար մարտիկ» ֆիլմով։ Ֆիլմն արժանացել է քննադատների դրական գնահատականին, սակայն ձախողվել է վարձույթում[21][22]։ Նույն թվականին թողարկվել է նրա առաջին թամիլական ֆիլմը՝ ռեժիսոր Մուրուգադոսի «Յոթերորդ զգացողությունը», որտեղ նրա էկրանային գործընկերը Սուրյա Շիվակումարն է։ Ստանալով խառը արձագանքներ, որոնցում դերասանուհին կոչվում է խոստումնալից, սակայն թամիլերենին ոչ բավականաչափ տիրապետող, ֆիլմն ունեցել է առևտրային մեծ հաջողություն՝ հավաքելով 900 միլիոն ռուփի[23][24][25]։ Տարվա արդյունքներով այդ երկու դերը նրան արժանացրել է «Filmfare Awards South» մրցանակի՝ լավագույն դեբյուտի համար[26]։ Այդ տարի լույս է տեսել նաև Մադուր Բհանդարկարի հինդի լեզվով «Ի վերջո, սիրտը դեռ երեխա է» ֆիլմը, որտեղ Շրութին նկարահանվել է Աջայ Դևգանի, Էմրան Հաշմիի և Օմի Վալդայի հետ՝ խաղալով նախկին Միսս Հնդկաստանի դստեր դերը։ Դերը քննադատների շրջանում հաջողություն չի ունեցել։ Այսպես, «Daily News and Analysis» թերթից Բլես Չեթիարը նրան որակել է որպես «այնքան կեղծ, որ միայն հիասթափեցնող է»[27]։ Տարվա վերջում դերասանուհին կրկին հայտնվել է էկրանին Սիդհաթի հետ «Իմ ընկերը» մելոդրամայում, որտեղ նրանք խաղում են մանկության ընկերների դերեր, և նրանց հարաբերությունները վտանգվում են, երբ նրանք փորձում են գտնել իրենց երկրորդ կեսերին։ Նկարահանումների համար Շրութին կուչիպուդիի ոճով պարի ուսուցում է անցել[28]։ «The Times Of India» թերթում Սուրեշ Քավիրայանին գրել է նրա մասին․ «Շրութի Հասանը լավ է դիտվում էկրաններին, բայց նա դեռ պետք է սովորի ցույց տալ զգացմունքները», իսկ Ռադհիկ Ռաջամանը «Rediff.com» կայքում նշել է, որ Սիդհարթը և Շրութին «հիանալի լրացնում են միմյանց, և երկուսն էլ լավ են կատարում իրենց դերերը[29]։ Այդ զույգը երկրորդ անգամ ուղակի փայլել է էկրանին»[30]։

Այշարիա Դհանուշի՝ 2012 թվականին թողարկված թամիլերեն «Երեք» թրիլլերի շնորհիվ Շրութին ներկայացվել է «SIMAA Awards»-ի, «Vijay Awards»-ի և «Filmfare Awards South»-ի անվանակարգերում՝ լավագույն կանացի դերի համար։ Այստեղ նա խաղացել է մի աղջկա դեր, որն ամուսնու ինքնասպանությունից հետո (Դհանուշի կատարմամբ) անսպասելիորեն իմացել է, որ այդ ամբողջ ընթացքում նա տառապում էր երկբևեռ աֆեկտիվ խանգարմամբ[31][32][33]։ Այդ տարի նա նաև նկարահանվել է մեկ այլ ֆիլմում։ Ֆիլմը հիթ է դարձել, և քննադատները նշել են, որ չնայած Շրութիի դերը փոքր է, բայց նա այն հիանալի հաղթահարել է[34][35][36]։

Վերադարձ Բոլիվուդ խմբագրել

2013 թվականին Շրութին Ռավի Թեջեյի հետ նկարահանվել է «Գոռոզ» կատակերգական մարտաֆիլմում։ Ֆիլմը լավ վաճառք է ունեցել, իսկ դերասանուհին քննադատների կողմից արժանացել է գովասանքների[37][38]։ Քննադատ Թարան Ադարշը գրել է, որ նա «խաղում է բարդ շերտավոր կերպար և հաճույքով հաղթահարում է այն», ինչպես նաև «նա արտացոլում է անմեղություն, սակայն հաջորդ րոպեին կարող է չարամիտ լինել և իր աչքերով շատ բան փոխանցել[39]։ Լավ կլինի ապագայում նրան տեսնել տարբեր դերերում»[40]։ Տարվա վերջին ֆիլմը «Դու կվերադառնաս, Ռամայա»-ն է, որտեղ նա նկարահանվել է Նանդամուրի Տարակա Ռամա Ռաոյի և Սամանթա Ռութ Պրաբխուի հետ։ «Շրութի Հասանը անակնկալ է մատուցել կրթված կնոջ իր կարճ դերով, որը պաշտպանում է իր գյուղի բնակիչների իրավունքները», գրել է «The Hindu» թերթի խմբագիր Սանգիտա Դևինը[41]։

2014 թվականի սկիզբը նշանավորվել է Վամսի Փաիդիփալիի «Ով է նա» թրեյլերի թողարկմամբ, որի գլխավոր դերում հանդես է գալիս Ռամ Չարան Տեջայի հետ։ Ֆիլմը վարձույթում վաստակել է «բլոկբասթեր» կարգավիճակը և ընդգրկվել Թոլիվուդի ամենադրամարկղային ֆիլմերի տասնյակում[42][43]։ Քննադատները հիացած չեն մնացել, իսկ Շրութիի հերոսուհին ճանաչվել է միայն ֆիլմը գեղեցկացնելու համար[44][45]։ Գարնանը վարձույթում է հայտնվել Սուրենդեր Ռեդիի «Կայտառ ձին» ֆիլմը, որտեղ դերասանուհին հանդես է եկել Ալլու Արջունի հետ զուգախաղում՝ խաղալով անզգացմունքային աղջկա դեր, որը փոխվում է՝ սիրահարվելով հերոսին։ Ինչպես և նախորդ ֆիլմը, այս ֆիլմը ևս դարձել է ամենախոշոր բլոկբասթերներից մեկը և ընդգրկվել տելուգու լեզվով 5 ամենադրամարկղային ֆիլմերի ցանկում[42][43]։ Սակայն Շրութիի դերը, քննադատների կարծիքով, կրկին նրան ազատություն չի տվել և դրդել է լավ տեսք ունենալ, ինչը նրան չի խանգարել ստանալ «Filmfare»-ի արձանիկ՝ որպես տարվա լավագույն դերասանուհի[46][47][48][49]։ Հետագայում նա հայտնվել է «Խիզախ տեսուչ» ֆիլմում որպես կամեո, հանդես է եկել «Junction Lo» երգի երաժշտական համարում, որն ինքն է կատարել[50]։ Այդ տարի նրա վերջին ելույթը եղել է ռեժիսոր Հարիի և դերասան Վիշալի հետ։

 
Շրութին և Ակշայ Կումարը

2015 թվականին թողարկվել է Շրութիի մասնակցությամբ վեց ֆիլմ՝ ներառյալ «Փրկիչը Ագրայից» ֆիլմը «Madamiyan» item համարում, որի նկարահանումների ժամանակ դերասանուհին հարված է ստացել ձիու սմբակից[51][52]։ Նույն ֆիլմի համար դերասանուհին նաև ձայնագրել է «Joganiyan» երգը, որը սյուժեի համաձայն կատարում է Սոնակշի Սինհան[51]։ Նրա երգած մյուս՝ «Stereophonic Sannata» երգը, հնչել է «Shamitabh» ֆիլմում, որտեղ նորամուտը նշել է նրա քույրը՝ Աքշարա Հասանը[53]։ Իսկ տարվա առաջին լիարժեք թողարկումը դերասանուհու համար դարձել է Ակշար Կումարի մասնակցությամբ «Վրեժն օրենքից դուրս է» ֆիլմը։ Սակայն նրա կերպարը չի տպավորել քննադատներին[54]։ Այնուհետև էկրան է բարձրացել թելուգու լեզվով «Մեծահոգի» ֆիլմը՝ Մահեշ Բաբուի մասնակցությամբ, որը վարձույթի առաջին շաբաթվա ընթացքում հավաքել է մոտ 100 կրոպ (1 միլիարդ ռուփի)[55][56]։ Ֆիլմի արձագանքում Սանգիտա Դևին նշել է, որ «Շրութին յուրաքանչյուր նոր ֆիլմում ավելի լավ է ներկայանում և լրջորեն կատարում իր առջև դրած խնդիրները՝ պահպանելով կողմնորոշումն իր հերոսի նկատմամբ»[57]։ Մեկ ամիս անց կայացել է «Welcome Back» բոլիվուդյան կատակերգական պրեմիերան Ջոն Աբրահամի հետ, որի համար քննադատները դերասանուհուն չափավոր գնահատական են տվել[58][59]։ Նրա նախագծերից էր մեծ բյուջե ունեցող «Քաջ մարտիկ» ֆիլմը, որի համար Շրութին և Վիջայը համատեղ ձայնագրել են «Yaendi Yaendi» երգը[60]։ Սակայն ֆիլմը չի կարողացել փոխհատուցել արտադրության ծախսերը։ Դերասանուհու համար 2015 թվականի վերջին թողարկումն էր ռեժիսոր Շիվայի «Քույրն ու եղբայրը» թամիլական մարտաֆիլմը՝ Աջիտ Կումարի հետ։ Միլան Լուտհրիան դերասանուհուն առաջարկել է նկարահանվել «Baadshaho» ֆիլմում, սակայն դերասանուհին սցենարի վերջնական տարբերակը դիտելուց հետո մերժել է[61]։

Շրութին հաջորդ տարին սկսել է Նիշիկանտա Կամատայի «Rocky Handsome» ֆիլմով, որտեղ նա հայտնվել է որպես հրավիրված աստղ՝ կատարելով գլխավոր հերոսի՝ հղի կնոջ դերը, որին սպանում են ֆլեշբեկում[62][63]։ 2017 թվականին նա նկարահանվել է «Առյուծի սիրտ 3» ֆիլմում՝ երկրորդ անգամ կիսելով էկրանը Սուրիայի հետ[64]։ Հետարտադրության մեջ է գտնվում Yaara-ն՝ ֆրանսիական «Անձեռնամխելիներ» ֆիլմի պաշտոնական ռիմեյքը, որը նախատեսված էր վարձույթի համարի թողարկել 2019 կամ 2020 թվականին[65]։ Արտադրության մեջ նրա մյուս նախագիծը «Sabaash Naidu» եռալեզու ֆիլմն է, որի ռեժիսորն է նրա հայրը՝ Քամալ Հասանը[66][67]։ Բացի այդ, Շրութին համաձայնել է կին զինվոր Սանգամիտրայի դերը ստանձնել և սկսել է նախապատրաստվել մենամարտի համար։ Սակայն Կաննի կինոփառատոնից հետո նա հրաժարվել է այդ դերից[68][69]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Priya Gupta (2013 թ․ մայիսի 17). «I get devastated at the idea of marriage: Shruti Haasan». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  3. Kota Saumya (2014 թ․ հունվարի 20). «Love Lost in the Public Eye». Kota Saumya (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  4. «Birthday Special: 15 filmmakers who married actresses». Mid Day (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  5. 5,0 5,1 «Artistic Lineage…». Magna Magazine (անգլերեն). 2007 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  6. Chitra Prakash (2007 թ․ նոյեմբերի 26). «Kamal Haasan's daughter to make film debut opposite Madhavan». Hindustan Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  7. «Shruti Haasan's special connection with Ilaiyaraaja». The Times of India (անգլերեն). 2015 թ․ հունվարի 19. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  8. «Shruti Haasan to sing in Prabhu Deva's next Hindi film». Mid-Day (անգլերեն). 2012 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  9. «Shruti Haasan's first big screen appearance was in Hey Ram». The Times of India (անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  10. 10,0 10,1 Vandhana Kumar (2008 թ․ նոյեմբերի 7). «Shruthi Hassan, 21 and Rocking». The New Indian Express (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  11. 11,0 11,1 Anuradha Choudhary (2013 թ․ հուլիսի 8). «"I'm not going to justify my friendship with Dhanush" - Shruti Haasan». Filmfare (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  12. «Imran Khan gets Shruti Haasan to sing in 'Luck'». Daily News and Analysis (անգլերեն). 2008 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  13. Gaurav Malani (2009 թ․ հուլիսի 24). «Luck: Movie Review». The Economic Times (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  14. Taran Adarsh (2009 թ․ հուլիսի 24). «Luck - Hindi Movie Reviews». Bollywood Hungama (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  15. Radhika Rajamani (2009 թ․ սեպտեմբերի 18). «Watch Eenadu for what it is» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  16. «Unnaipol Oruvan Movie Review». The Times of India (անգլերեն). 2009 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  17. Pavithra Srinivasan (2009 թ․ սեպտեմբերի 9). «Shruti Haasan's rocking debut as music composer» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  18. «Shruthi Haasan records her Kannada song». IndiaGlitz (անգլերեն). 2010 թ․ մարտի 8. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  19. «Shruti sings for Mallika in Hisss». The Times of India (անգլերեն). 2010 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  20. Ramya Kannan (2010 թ․ մայիսի 16). «I initially wondered how I was going to do it: A.R. Rahma». The Hindu (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  21. Radhika Rajamani (2011 թ․ հունվարի 14). «Anaganaga O Dheerudu: A visual extravaganza» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  22. «Anushkas zero size». IndiaGlitz (անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  23. Pavithra Srinivasan (2011 թ․ հոկտեմբերի 26). «Review: 7am Arivu is worth a watch» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  24. «Tamil Review: '7am Arivu' lavish but lacks focus» (անգլերեն). CNN-IBN. 2011 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  25. T.N. Ashok (2013 թ․ փետրվարի 21). «Tamil films – alive and kicking». Madras Musings (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  26. «The 59th Idea Filmfare Awards 2011(South)». The Times of India (անգլերեն). 2012 թ․ հուլիսի 8. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  27. Blessy Chettiar (2011 թ․ հունվարի 28). «Review: 'Dil Toh Baccha Hai Ji' is mostly juvenile comedy». Daily News and Analysis (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  28. «Shruti learns Kuchipudi for next». The Times of India (անգլերեն). 2011 թ․ մարտի 22. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  29. Suresh Kavirayani (2011 թ․ նոյեմբերի 13). «Oh My Friend Movie Review». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  30. Radhika Rajamani (2011 թ․ նոյեմբերի 11). «Review: Oh my Friend is a feel-good entertainer» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  31. Pavithra Srinivasan (2012 թ․ մարտի 30). «Review: 3 is sincere and refreshing» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  32. N Venkateswaran (2012 թ․ մարտի 31). «3 Movie Review». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  33. L Romal M Singh (2012 թ․ մարտի 31). «Review: '3' (Tamil)». Daily News and Analysis (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  34. Elina Priyadarshini Nayak (2012 թ․ հունիսի 1). «Shruti Hassan enjoys Gabbar Singh effect». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  35. Radhika Rajamani (2012 թ․ մայիսի 11). «Review: Gabbar Singh is Pawan Kalyan show all the way» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  36. Karthik Pasupulate (2012 թ․ մայիսի 11). «Gabbar Singh Movie Review». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  37. Sangeetha Seshagiri (2013 թ․ հուլիսի 2). «'Balupu' Box Office Collection: Ravi Teja Film Earns ₹1.76 Crore Overseas, Beats 'Kick', 'Don Seenu' and 'Mirapakai'». International Business Times (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  38. Radhika Rajamani (2013 թ․ հունիսի 28). «Review: Balupu is a routine pot-boiler» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  39. Taran Adarsh (2013 թ․ հուլիսի 18). «D-Day - Critic Review» (անգլերեն). Bollywood Hungama. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  40. Taran Adarsh (2013 թ․ հուլիսի 19). «Ramaiya Vastavaiya - Critic Review» (անգլերեն). Bollywood Hungama. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  41. Sangeetha Devi Dundoo (2013 թ․ հոկտեմբերի 13). «Ramayya Vasthavayya: Hinged on heroism». The Hindu (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  42. 42,0 42,1 «S/O Satyamurthy in All-Time Top Ten Telugu Grossing Films» (անգլերեն). NDTV. 2015 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  43. 43,0 43,1 Nicy V.P (2015 թ․ մայիսի 8). «'S/O Satyamurthy' Box Office Collection: Allu Arjun Movie Among All Time Top 10 Telugu Grossers». International Business Times (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  44. Karthik Pasupulate (2014 թ․ հունվարի 12). «Yevadu Movie Review». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  45. Y. Sunita Chowdhary (2014 թ․ հունվարի 13). «Yevadu: Tailored for the masses». The Hindu (անգլերեն). Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  46. Ranjani Rajendra (2014 թ․ մայիսի 11). «Race Gurram: Allu all the way». The Hindu (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  47. Karthik Pasupulate (2014 թ․ մայիսի 11). «Race Gurram Movie Review». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  48. Suresh Kavirayani (2014 թ․ մայիսի 12). «Movie review 'Race Gurram': A total paisa vasool flick». Deccan Chronicle (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  49. «Winners of 62nd Britannia Filmfare Awards South». Filmfare (անգլերեն). 2015 թ․ հունիսի 27. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  50. «Sexy Seductress Croons For Mahesh» (անգլերեն). Gulte.com. 2014 թ․ հուլիսի 26. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  51. 51,0 51,1 Susan Jose (2014 թ․ դեկտեմբերի 17). «Madamiyan: Shruti Haasan's item song for Tevar». Hindustan Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  52. Priya Gupta (2014 թ․ օգոստոսի 21). «Tevar : Shruti Haasan's 'Bablu' saves her life». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  53. V Lakshmi (2015 թ․ փետրվարի 13). «Shruti Haasan: I am doing seven films this year and it's difficult to manage them alone». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  54. Faiza S Khan (2012 թ․ մայիսի 5). «Gabbar is Back review – silly action film isn't nearly silly enough». The Guardian (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  55. Rob Cain (2015 թ․ օգոստոսի 10). «Mahesh Babu's 'Srimanthudu' Triumphs With 75 Crore / $11.7 Million Debut». Forbes (անգլերեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  56. Prakash Upadhyaya (2010 թ․ օգոստոսի 15). «'Srimanthudu' First Week Box Office Collection: Mahesh Babu Starrer Crosses Rs. 100 Crore Mark in 7 Days». International Business Times (անգլերեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  57. Sangeetha Devi Dundoo (2015 թ․ օգոստոսի 8). «Srimanthudu: Back to the roots». The Hindu (անգլերեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  58. «Welcome Back - Critic Review» (անգլերեն). Bollywood Hungama. 2015 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  59. Devesh Sharma (2015 թ․ սեպտեմբերի 4). «Movie Review: Welcome Back». Filmfare (անգլերեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  60. Prakash Upadhyaya (2015 թ․ հուլիսի 29). «Vijay's 'Puli' Track List Released; Find Important Information about Audio Songs». International Business Times (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  61. Shekhar H Hooli (2015 թ․ սեպտեմբերի 10). «'Welcome Back' Star Shruti Haasan Walks Out of Ajay Devgn's 'Baadshaho'». International Business Times (անգլերեն). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  62. «Shruti Haasan's 'special appearance' for Nishikant Kamat's Rocky Handsome» (անգլերեն). Bollywood Hungama. 2015 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  63. «John Abraham, Shruti Haasan's 'Rocky Handsome' to release on February 5, 2016». The Indian Express (անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  64. «Shruti Haasan joins 'Singam 3'». The Times of India (անգլերեն). 2015 թ․ մայիսի 18. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  65. Hemant Kumar (2014 թ․ հունիսի 2). «Shruti Haasan joins the sets of Yaara». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  66. Ashwini Deshmukh (2016 թ․ հունիսի 13). «Shruti Haasan shakes a leg with Step Up choreographer Jamal Sims». Filmfare (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  67. «Shruti Haasan shakes a leg with 'Step Up' choreographer». The Times of India (անգլերեն). 2016 թ․ հունիսի 13. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  68. «Sangamithra: Shruti Haasan to star in Sundar Cs film». India Today (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  69. «Shruthi Haasan's sword fight training in London». Top 10 Cinema (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.