Նասեր Շադլի (ֆրանս.՝ Nacer Chadli, օգոստոսի 2, 1989(1989-08-02)[1][2], Լիեժ, Վալոնիա, Բելգիա), բելգիա-մարոկացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս անգլիական Վեստ Բրոմվիչ Ալբիոնում և Բելգիայի ազգային հավաքականում։

Նասեր Շադլի
ֆր.՝ Nacer Chadli
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Նասեր Շադլի
Ազգությունը բելգիացի
Քաղաքացիությունը  Բելգիա և  Մարոկկո
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 2, 1989 (34 տարեկան)
Ծննդավայր Լիեժ, Բելգիա
Հասակ 187 սմ
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Վեստ Բրոմվիչ Ալբիոն
Համար 22
Պատանեկան կարիերա
1998-2005
2005-2007
Բելգիա Ստանդարտ
Նիդերլանդներ Մաասրիխտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2010
2010-2013
2013
Նիդերլանդներ Ապելդորն
Նիդերլանդներ Տվենտե
Անգլիա Տոտտենհեմ
Անգլիա Վեստ Բրոմվիչ
90(28)
84(25)
88(15)
0(0)
Ազգային հավաքական
2010
2011-
Մարոկկո Մարոկոյի ՖԱՀ
Բելգիա Բելգիայի ՖԱՀ
1(0)
30(4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ագովվ Ապելդերոն

Շադլին խաղացել է Ստանդարտա և Մաաստրիխտ ակումբների երիտասարդական թիմերում։ 2007 թվականի աշնանը Շադլին տեղափոխվել է հոլանդական դիվիզիոնում հանդես եկող Ապելդորն թիմը։

Տվենտե

2010 թվականի աշնանը Շադլին պայամանգիր է կնքել հոլանդական Տվենտեի հետ։ Հոլանդական թիմի հետ Շադլին 2010/2011 մրցաշրջանում նվաճել է Հոլանդիայի գավաթը։

Տոտտենհեմ Հոտսպուր

2013 թվականի աշնանը բելգիացին տեղափոխվել է անգլիական Տոտտենհեմ[3]

Ազգային հավաքական

Շադլիի երկքաղաքացիությունը նրան հնարավորություն էր տալիս հանդես գալ ինչպես Մարոկոյի, այնպե էլ՝ Բելգիայի ազգային հավաքականներում։ 2011 թվականի հունվարի 28-ին նա հայտարարել է Բելգիայի հավաքականում խաղալու մասին։ 2011 թվականի փետրվարի 9-ին նա նշել է իր դեբյուտը Բլեգիայի ազգային հավաքականի կազմում՝ մրցելով Ֆինլանդիայի ազգային հավաքականի դեմ։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Հոլանդիայի գավաթակիր 2010/2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. «Շադլին տեղափոխվում է Տոտտենհեմ Հոտսպուր» (հոլանդերեն). fctwente.nl. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նասեր Շադլի» հոդվածին։