Նառիման
Նառիման, ավան (քաղաք) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Մամրվանի գավառակում։ Գտնվում էր Թորթում քաղաքից արևելք, Օլթիի գետի վերին հոսանքի տարածքում։
Ավան | ||
---|---|---|
Նառիման | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Մամրվանի գավառակ | |
Այլ անվանումներ | Մամերվան, Մամրվան, Նարիման, Նարման, Նորիման | |
Մակերես | 1275 կմ² | |
ԲԾՄ | 1640 մետր | |
Պաշտոնական լեզու | թուրքերեն | |
Բնակչություն | ▲13 381 մարդ (2018) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 25530 | |
Ավտոմոբիլային կոդ | 25 | |
Պաշտոնական կայք | narman.gov.tr(թուրքերեն) | |
|
Պատմություն խմբագրել
Հնում կոչվել է Մարմվան կամ Մամերվան։ XIX դարում քաղաք էր։ XIX դարի վերջերին մտնում էր Կարսի մարզի Օլթիի գավառի մեջ։
Բնակչություն խմբագրել
1800-1830-ական թվակականներին ուներ 8000, իսկ 1830-1850-ական թվականներին՝ 3000 բնակիչ, որից 2000-ը՝ հայեր։ XX դարի սկզին ուներ 100 տուն բանկիչ, որոնք թրքացած հայեր էին։
Օգտակար հանածոներ խմբագրել
Ավանն ուներ քարածխի հանքեր։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Նառիմանն ուներ եկեղեցի, սրբատեղի, հին մատուռ։ Ավանում էր գտնվում նաև հին Մամրվան բերդի ավերակները[1]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 964
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն