Մամրվան, գավառակ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի էրզրումի գավառում։ Կենտրոնը Մարվան բերդավանն էր։

Գավառակ
Մամրվան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներՄամերվան, Մամրեվան, Նամրվան, Նառիման, Նարիման, Նարման, Նարումակ, Նուրաման
ՏեղաբնականունՄամրվանցի
Ժամային գոտիUTC+3

Աշխարհագրություն

խմբագրել

Տարածքն ընդգրկում էր Թորթում գետի աջակողմյան մասը։ Մամրվանն ուներ փարթամ բուսականություն, խիտ անտառներ, սառնորակ աղբյուրներ։ Տարածքը հացառատ էր։

Պատմություն

խմբագրել

XVI-XVII դարերում գավառակը կոչվում էր Մամրևան, իսկ XVII դարում՝ Նարիման։ Գավառակը համապատասխանում է Տայքի Ազորդ կամ Ազորդաց փոր գավառակին։ Ըստ Հակոբ Կարնեցու գավառակը Վերին Հայքի 23 գավառներից մեկն էր։

Մինչև 1829 թվականը մտնում էր Ախալցխայի փաշայության մեջ։

Բնակչություն

խմբագրել

1890-ական թվականներին ուներ 3490 բնակիչ։

Վարչական բաժանում

խմբագրել

Մամրվանը բաղկացած էր 30 գյուղից[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 672

Աղբյուրներ

խմբագրել
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն