Յոնաս Մաչյուլիս (լիտ.՝ Jonas Mačiulis, փետրվարի 10, 1985(1985-02-10), Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս թեթև հարձակվողի դիրքում։ Ներկայում խաղում է իսպանական «Ռեալ Մադրիդ» բասկետբոլի ակումբում։

Յոնաս Մաչյուլիս
լիտ.՝ Jonas Mačiulis

Յոնաս Մաչյուլիսը 2017 թվականին
Դիրքը Թեթև հարձակվող
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 10, 1985 (39 տարեկան)
Ծննդավայր Լիտվա Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն լիտվացի
Հասակ 200 սմ
Քաշ 107 կգ
Կարիերայի պատմություն
Լիտվա Արվիդաս Սաբոնիսի դպրոց (2002-2004)
Լիտվա Նևեժիս (2004-2005)
Լիտվա [Ժալգիրիս (2005-2009)
Իտալիա Օլիմպիա Միլան (2009-2011)
Լիտվա Բալթայ (2012)
Իտալիա Մոնտեպասկի (2012)
Հունաստան Պանատինաիկոս (2012-2014)
Իսպանիա Ռեալ Մադրիդ (2014-այժմ)
Մրցանակներ
  • Լիտվայի առաջնություն - 2007, 2008, 2009
  • MVP Լիտվայի առաջնության բոլոր աստղերի խաղ - 2007
  • Բալթիկայի բասկետբոլի առաջնություն - 2008
Մեդալներ
Աշխարհի առաջնություն
Բրոնզ Թուրքիա 2010
Եվրոպայի առաջնություն
Բրոնզ Իսպանիա 2007
Արծաթ Սլովենիա 2013
Արծաթ Ֆրանսիա 2015

Կենսագրություն խմբագրել

Յոնաս Մաչյուլիսը ծնվել է 1985 թվականի փետրվարի 10-ին Լիտվական ԽՍՀ Կաունաս քաղաքում։ Բասկետբոլով զբաղվել սկսել է Արվիդաս Սաբոնիսի դպրոցում 2002 թվականին։ Այնտեղ անցկացրել է 2 տարի՝ խաղալով Լիտվայի բասկետբոլի երկրորդ դիվիզիոնում։ 2003 թվականին արժանացել է երկրորդ դիվիզիոնի չեմպիոնի տիտղոսի։

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Պրոֆեսիոնալ մակարդակում Յոնաս Մաչյուլիսի դեբյուտը կայացել է 2004 թվականին Լիտվայի լիգայի «Նևեժիս» ակումբի կազմում։ Առաջին մրցաշրջանում մեկ խաղում հավաքել է միջինը 13,6 միավոր և կատարել 5,8 նետում։ 2005 թվականին նա պայմանագիր է կնքել «Ժալգիրիս» ակումբի հետ։ Այդ թիմի կազմում նա 2008 թվականին հաղթել է Բալթիկայի լիգայում, երկու անգամ դարձել է Լիտվայի չեմպիոն (2007, 2008) և երկու անգամ հաղթել է երկրի գավաթի առաջնությունում (2007, 2008)։

Յոնաս Մաչյուլիսն աչքի է ընկել բարձր արդյունքներով. 2006-07 մրցաշրջանում նա առաջին անգամ մասնակցել է Եվրոպայի լիգային, որտեղ մեկ խաղում հավաքել է միջինը 12,7 միավոր և կատարել 5,0 նետում[1]։ Եվրոպայի լիգայի 2008-09 մրցաշրջանում նա հավաքել է իր կարիերայի պատմության մեջ ամենաբարձր արդյունքները՝ 14,0 միավոր և 5,0 նետում մեկ խաղում[2]։

2009 թվականի հունվարի 8-ին «Նանսի» ակումբի դեմ խաղում հավաքել է ամենաբարձր միավորն իր կարիերայի ընթացքում (29 միավոր)[3]։ Նույն թվականի ապրիլի 8-ին «Լետուվոս Ռիտասի» դեմ խաղում Մաչյուլիսը գերազանցել է Լիտվայի լիգայի՝ երեք միավորանոց անընդմեջ նետումների քանակի ռեկորդը՝ կատարելով 8 այդպիսի նետում։

2009 թվականի հուլիսի 1-ին Յոնաս Մաչյուլիսը պայմանագիր է կնքել իտալական «Օլիմպիա Միլան» ակումբի հետ։ Գործարքի արժեքը կազմել է 1,2 միլիոն եվրո երկու տարվա համար[4]։ Ծնկի լուրջ վնասվածքի պատճառով Մաչյուլիսն ինը ամիս չի կարողացել մասնակցել խաղերին, և «Օլիմպիա Միլան» ակումբը չի երկարացրել նրա հետ պայմանագրի ժամկետը՝ չնայած մինչ վնասվածքը նրա ցուցադրած լավ խաղին։

2012 թվականի փետրվարի 8-ին Յոնաս Մաչյուլիս որոշել է վերադառնալ Լիտվա, որտեղ խաղացել է «Այչսյայ» ակումբում, քանի դեռ չի ստացել հրավեր ավելի հայտնի ակումբից[5]։ «Բալթայ» ակումբի կազմում նա խաղացել է առանց վարձավճարի[6]։ Վնասվածքից հետո իր խաղացած առաջին հանդիպման ժամանակ, որ եղել է «Կալևի» դեմ խաղը, նա հավաքել է 16 միավոր և կատարել 2 նետում, իսկ նրա թիմը հաղթել է[7]։

2012 թվականի ապրիլի 24-ին Յոնաս Մաչյուլիսը պայմանագիր է կնքել իտալական «Սիենա Մոնտեպասկի» թիմի, իսկ նույն թվականի հուլիսի 24-ին՝ հունական «Պանատինաիկոս» ակումբի հետ։

Միջազգային խմբագրել

Յոնաս Մաչյուլիսը խաղացել է Լիտվայի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում։ 2001 թվականին մասնակցել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների պատանեկան առաջնությանը։ Մինչև 19 տարեկանների պատանեկան հավաքականի կազմում արժանացել է 2003 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալի, իսկ 2004 թվականին մինչև 20 տարեկանների Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 2005 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ՝ արծաթե մեդալի։ Մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է 2005 թվականի աշխարհի առաջնությանն ու արժանացել ոսկե մեդալի[8]։

Լիտվայի հավաքականի կազմում Յոնաս Մաչյուլիսը մասնակցել է 2007 թվականի Եվրոպայի առաջնությանը՝ արժանանալով բրոնզե մեդալի։ Մասնակցել է նաև 2008 թվականին Պեկինում կայացած Օլիմպիական խաղերին և 2009 թվականի Եվրոպայի առաջնությանը։ 2010 թվականի աշխարհի առաջնությունում հավաքականի կազմում արժանացել է բրոնզե մեդալի։ 2012 թվականին մասնակցել է Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերին[9]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jonas Maciulis Career Highlights». Nba.com. 1985 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  2. «Jonas Mačiulis: Statistika». Zalgiris.lt. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  3. «Season: 2008-2009 (Euroleague)». Eurobasket.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  4. «Armani Jeans sign Maciulis, extend Katelynas». Eurobasket.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  5. «Jonas Mačiulis signs with Baltai». Basketnews.lt. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  6. Asta Žukaitė. «Jonas Mačiulis will play for free in Baltai». 15min.lt. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  7. «Jonas Mačiulis powerfully returned to basketball after the injury and led Baltai to victory». 15min.lt. 2012 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  8. Archive.FIBA.com Jonas MACIULIS YOUTH LEVEL.
  9. Archive.FIBA.com Jonas MACIULIS SENIOR LEVEL.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոնաս Մաչյուլիս» հոդվածին։