Մերի Ռոբինսոն (իռլանդերեն՝ Máire Treasa Úna Mhic Róibín, անգլ.՝ Mary Therese Winifred Robinson, մայիսի 21, 1944(1944-05-21)[1][2][3], Բալլինա, Մեյո, Կոննախտ, Իռլանդիա), Իռլանդիայի նախկին նախագահ (1990 -1997 թվականներ), առաջին կինն այդ պաշտոնում։ 1997-2002 թվականներին զբաղեցրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնը։

Մերի Ռոբինսոն
իռլանդերեն՝ Máire Mhic Róibín
 
Կուսակցություն՝ Լեյբորիստական կուսակցություն
Կրթություն՝ Թրինիթի քոլեջ, Հարվարդի իրավունքի դպրոց, Կոլումբիայի համալսարան և Mount Anville Secondary School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան, համալսարանի դասախոս և բարիսթեր
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր մայիսի 21, 1944(1944-05-21)[1][2][3] (79 տարեկան)
Ծննդավայր Բալլինա, Մեյո, Կոննախտ, Իռլանդիա
Քաղաքացիություն  Իռլանդիա
Ի ծնե անուն անգլ.՝ Mary Therese Winifred Bourke
Ամուսին Nicholas Robinson?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

New Zealand Suffrage Centennial Medal 1993?

[9]
Թոմաս Մասարիկի շքանշան Թոմաշ Գարիգ Մասարիկի շքանշանի Մեծ խաչի ասպետ Ազատության նախագահական շքանշան Քրիստոսի զինվորական շքանշանի մեծ խաչ[7]

Էրազմի պարգև

Ֆելիքս Ուֆուե-Բուանիի խաղաղության մրցանակ

Ինդիրա Գանդիի մրցանակ

Աստուրիայի արքայադստեր մրցանակ սոցիալական գիտությունների բնագավառում

[4]

Չորս ազատությունների մրցանակ - ազատության մեդալ

«Հյուսիս-հարավ» մրցանակ

Ռեն II-ի համալսարանի պատվավոր դոկտոր

Ջեյմս Փարքս Մորթոնի միջեկեղեցական մրցանակ

Խղճի դեսպան մրցանակ

Օտտո Հանի անվան խաղաղության մեդալ

[5]

Համաշխարհային տնտեսական մրացանկ

[6]

Ֆուլբրայթի մրցանակ

Լյովենի կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտոր

Ժնևի համալսարանի պատվավոր դոկտոր

Էդինբուրգի թագավորական միության անդամ

[8]

Ալբերտի մեդալ

Օտտավայի համալսարանի պատվավոր դոկտոր

Honorary doctorate from university of Florence?

Լիսաբոնի Նոր համալսարանի պատվավոր դոկտոր

Մայամիի համալսարանի պատվավոր դոկտոր

[10]

Սոնինգի մրցանակ

Աստուրիայի արքայազնի պարգև

Լիվինգսթոնի մեդալ

Սիդնեյի խաղաղության մրցանակ

[11]
և

Grotius Lectures?

Կենսագրություն խմբագրել

1969-1989 թվականներն ընկած ժամանակահատվածում Ռոբինսոնն անկախ սենատոր էր (1977-1981 թվականներին՝ Լեյբորիստական կուսակցության անդամ)։ 1973-1989 թվականներին եղել է Իռլանդիայի Միացյալ խորհրդարանական կոմիտեի անդամ՝ Եվրոպական համայնքի երկրորդական օրենսդրության գծով, 1977-1987 թվականներին եղել է խորհրդարանի սոցիալական հարցերի ենթակոմիտեի նախագահ, իսկ 1987-1989 թվականներին՝ խորհրդարանի իրավական հարցերի ենթակոմիտեի նախագահ։ 1973-1990 թվականներին զբաղեցրել է միայնակ ծնողների իռլանդական ասոցիացիայի նախագահի պաշտոնը։

1990 թվականին Լեյբորիստական կուսակցությունը, Իռլանդիայի աշխատավորական կուսակցությունը և մի շարք անկախ սենատորներ նախապատվությունը տվել են նրան՝ մյուս հայտնի ձախ քաղաքական գործիչ, դոկտոր Նոել Բրաունի փոխարեն, և Մերի Ռոբինսոնին առաջադրել են նախագահի պաշտոնում։ Նախագահական ընտրությունների առաջին փուլում նա ստացել է գրեթե 39 տոկոս՝ զիջելով Բրայան Լենիխան Ավագին, սակայն երկրորդ փուլում հաղթել է նրան՝ ստանալով ձայների 52 տոկոսը։ Այսպիսով, նա դարձել է Իռլանդիայի Հանրապետության կին նախագահների շարքում ոչ միայն առաջինը, այլև առաջինը, որն ընտրվել է առանց Ֆիաննա ֆայլ քաղաքական կուսակցության աջակցության։

Նախագահի պաշտոնում նա շարունակել է պայքարել Իռլանդիայում խաղաղության և մարդու իրավունքների համար։ Նա աննախադեպ ժողովրդականություն է ձեռք բերել (նրա աջակցության վարկանիշները հասել են 93 տոկոսի) և հանդիպել է անհատների լայն շրջանակի՝ քրիստոնեական եղբայրների Միաբանությունից մինչև գեյերի և լեսբուհիների հավասարության ցանց, պապից մինչև Դալայ Լամա, իսկ Հյուսիսային Իռլանդիայում՝ յունիոնիստ Դևիդ Թրիմբլից մինչև հանրապետականներ Ջոն Հյումից՝ Սոցիալ-դեմոկրատական և Լեյբորիստական կուսակցությունից և նույնիսկ Ջերի Ադամսից՝ Շինն Ֆեյնից, որը կապված է Իռլանդիայի հանրապետական բանակի հետ։

2008- 2010 թվականներին զբաղեցրել է Իրավաբանների միջազգային հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Զբաղեցրել է շրջակա միջավայրի և զարգացման միջազգային ինստիտուտի նախագահի պաշտոնը, եղել Է Օքսֆամ միության պատվավոր նախագահը, ինչպես նաև մասնակցել է աշխարհի կին առաջնորդների խորհրդի աշխատանքներին։ Եղել է նաև եռակողմ հանձնաժողովի և ավագանու անդամներից մեկը։

2004 թվականին Մարդու իրավունքների առաջխաղացման բնագավառում գործունեության համար, արժանացել է Amnesty International հասարակական կազմակերպության կողմից շնորհվող « խղճի դեսպան»-ի մրցանակին[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Marsh M. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. http://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2006-mary-robinson.html?especifica=0
  5. https://dgvn.berlin/2017/03/01/verleihung-der-otto-hahn-friedensmedaille/
  6. https://www.ifw-kiel.de/konfer/wwp
  7. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  8. https://www.rse.org.uk/fellow/mary-robinson/
  9. https://dpmc.govt.nz/our-programmes/new-zealand-royal-honours/new-zealand-royal-honours-system/types-new-zealand-royal-honours/other-distinctive-new-zealand-honours/suffrage-medal-register
  10. https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
  11. https://sydneypeacefoundation.org.au/sydney-peace-prize/
  12. «Ambasador of Conscience Award: 2004 Award Ceremony». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ռոբինսոն» հոդվածին։