Մարիա Դոլորես դե Կոսպեդալ

իսպանացի քաղաքական գործիչ

Մարիա Դոլորես դե Կոսպեդալ Գարսիա (իսպ.՝ María Dolores de Cospedal García, դեկտեմբերի 13, 1965(1965-12-13), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ։ 2008 թվականի հունիսից Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ, կուսակցության երկրորդ դեմքը։ 2016 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2018 թվականի հունիսի 7-ը Մարիանո Ռախոյի կառավարության Իսպանիայի պաշտպանության նախարար։ 2016 թվականից Իսպանիայի պատգմավորների կոնգրեսի անդամ։

Մարիա Դոլորես դե Կոսպեդալ
իսպ.՝ María Dolores de Cospedal
 
Կուսակցություն՝ Ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ CEU San Pablo University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր դեկտեմբերի 13, 1965(1965-12-13) (58 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն  Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ María Dolores de Cospedal García
Ամուսին Ignacio López del Hierro?[1]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ[2]

Կենսագրություն խմբագրել

Կոսպեդալը իրավունք է սովորել Մադրիդի մասնավոր Սուրբ Պողոս համալսարանում։ 1991 թվականին աշխատել է որպես Բասկերի երկրի դատախազ։ 1992 թվականին աշխատանքի է անցել զարգացման նախարարությունում, ավելի ուշ՝ սոցիալական զարգացման նախարարությունում։ 1998 թվականին ԱՄՆ-ում աշխատել է Իսպանիայի դեսպանատանը որպես խորհրդատու։ 1999 թվականին նշանակվել է սոցիալական զարգացման և աշխատանքի նախարարության տեխնիկական գլխավոր քարտուղար։ Ավելի ուշ աշխատել է հանրային կառավարման նախարարությունում և ներքին գործերի նախարարությունում։

2006 թվականի հունիսին Կոսպեդալն ընտրվել է Կաստիլիա Լա Մանչայում Ժողովրդական կուսակցության բաժանմունքի նախագահ։ Երկու տարի անց Մարիանո Ռախոյը Կոսպեդալին նշանակել է կուսակցության գլխավոր քարտուղար՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը։ 2006 թվականի հունիսին Իսպանիայի սենատի կազմի մեջ է մտել լրացուցիչ ընտրությունների արդյունքում։ Վերընտրվել է հաջորդ գումարման Սենատում։ Եղել է Լուիս Բարսենասի գանձապահի շուրջ կոռուպցիոն սկանդալում։

Կաստիլիա Լա Մանչայում 2011 թվականի ընտրություններում հաղթելուց հետո վայր է դրել սենատորի լիազորությունները։ 2011 թվականի հունիսից մինչև 2015 թվականի հուլիսը Կոսպեդալը զբաղեցրել է Կաստիլիա Լա Մանչայի ինքնավար համայնքի կառավարության ղեկավարի պաշտոնը։ Թեև 2015 թվականի մայիսին կայացած տարածաշրջանային ընտրություններում Կաստիլիա Լա Մանչայի Ժողովրդական կուսակցությունը հարաբերական մեծամասնություն է ստացել, կառավարությունը «Պոդեմոսի» աջակցությամբ ձևավորել է Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը։ 2016 թվականի հունվարից Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր է։

2016 թվականի նոյեմբերի 3-ին Մարիա Դոլորես դե Կոսպեդալը Մարիանո Ռախոյի կառավարությունում նշանակվել է Իսպանիայի պաշտպանության նախարարի և այդ պաշտոնը զբաղեցրել ընդհուպ մինչև կառավարության հրաժարականը՝ կառավարության նախագահին 2018 թվականի հունիսի 1-ին անվստահության քվե հայտնելու արդյունքում։ 2018 թվականի հուլիսին առաջադրվել էր կուսակցության նախագահի պաշտոնում, սակայն փրայմերիզում պարտություն է կրել Սորայա Սաենս դե Սանտամարիային և Պաբլո Կասադոյին։ 2018 թվականի նոյեմբերի 7-ին հայտարարել էր, որ հանում է Կոնգրեսի պատգամավորի լիազորությունները, հեռանում քաղաքականությունից և վերադառնում Իսպանիայի Գերագույն դատարանում դատախազական աշխատանքին։

1995-1998 թվականներին ամուսնացած է եղել ազնվական Խոսե Ֆելիքս Վալդիվիեսո Գոնսալեսի հետ, հետագայում նրանք ամուսնալուծվել են։ 2009 թվականից ամուսնացած է գործարար և ֆինանսիստ Իգնասիո Լոպես դել Հիերոյի հետ, ունի Ռիկարդո անունով որդի։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Դոլորես դե Կոսպեդալ» հոդվածին։