«Հինգ խոզուկներ» (անգլ.՝ Five Little Pigs), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը՝ հրապարակված 1942 թվականին Dodd, Mead and Company հրատարաչությունների կողմից՝ «Murder in Retrospect» («Հետադարձ սպանություն») անունով, իսկ 1943 թվականին՝ Collins Crime Club հրատարակչության կողմից՝ բնօրինակ անվանումով։ Վեպը Էրքյուլ Պուարոյի մասին պատմող շարքից է։

Հինգ խոզուկներ
անգլ.՝ Five Little Pigs
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
Ձևվեպ
ՀեղինակԱգաթա Քրիստի
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ԿերպարներԷրքյուլ Պուարո
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդԴիակը գրադարանում
ՀաջորդՇարժվող մատը

Անվանում խմբագրել

 
Ինչ-որ մեկը երրորդին տաք բան է տվել…

Վեպի անվանման համար հեղինակն օգտագործել է մանկական համրանքախաղի տողերը.

This little piggy went to market.
This little piggy stayed at home.
This little piggy has roast beef,
This little piggy had none.
And this little piggy cried - «Wee! Wee! Wee!» all the way home!

Հենց այս տողերն էլ օգտագործվել են որպես վեպի գլխի անվանում։ Էրքյուլ Պուարոին համրանքախաղն օգնում է կենտրոնանալ։

Մանկական համրանքախաղերը շատ անգամներ են օգտագործվել Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների անվանումներում։ Դրա օրինակներն են համարվում, մասամբ, «Տաս փոքրիկ սևամորթները», «Հիքորի Դիքորի Դոք», «Մեկ, երկու, երեք, կոշիկները կապիր» և «Երեք կույր մկնիկները»։

Սյուժե խմբագրել

Վեպի պատմությունը հիմնվել է սովորական գրական օրինակի վրա. նույն իրադարձությունները պատմվում են դրա տարբեր մասնակիցների կողմից։ Պուարոն հայտարարում է, որ խուզարկուին հարկավոր չէ պարտադիր լինել հանցագործության վայրում. բավական է ուղղակի լսել վեպի բոլոր մասնակիցներին։

  Արդյոք դուք տեսնում եք, որ մեր գործում կարևոր են ոչ միայն մկանները։ Ես պարտավոր չեմ խոնարհվել և չափել հետքերը, հավաքել ծխուկները կամ հետազոտել տրորված խոտը։ Ինձ բավականին հարմար է հարմար տեղավորվել բազկաթոռին և մտածել։ Դա գտնվում է այստեղ,― Պուարոն թեթև հարվածում է իր ձվաձև գլխին,― այստեղ այն է, ինչն աշխատում է։
- Ա. Քրիստի։ Հինգ խոզուկները[1]
 

Պուարոյին դիմում է երիտասարդ կին՝ Կառլա Լեմարշանը։ Նրա մայրը 16 տարի առաջ դատապարտվել է սեփական ամուսնուն՝ Կառլայի հորը սպանելու համար։ Կառլան պատրաստվում է ամուսնանալ. նա վախենում է, որ մոր կողմից հոր թունավորման փաստը վատ ազդեցություն կունենա իր ամուսնության վրա։ Մահվանից 16 տարի առաջ մայրը նրան նամակ է գրել, որտեղ խոստովանում էր իր անմեղ լինելը։ Կառլան հաստատում է, որ մայրը երբեք չէր խաբի իրեն, որպեսզի թաքցնի անխուսափելի ճշմարտությունը։

Կառլայի հայրը՝ նկարիչ Էմիաս Քրեյլը, թունավորվել է կոնինով, որն ստացել էր իր ընկեր Մերեդիտ Բլեյքի կողմից, որը հետո գողացել են նրանից։ Կարոլինան՝ Կարլայի մայրը, խոստովանեց թույնի գողանալը, սակայն հայտարարեց, որ պատրաստվում էր ինքնասպան լինել։ Սակայն բաժակի մեջ, որից Էմիասը խմեց իր կնոջ կողմից բերված գարեջուրը, կոնին հայտնաբերվեց։ Ինչպես պարզվեց՝ Կարոլինային պատճառ ուներ ամուսնուն վերացնելու. նրա բնորդուհին՝ Էլիզա Գրիրը, հայտարարեց, որ Էմիասը պատրաստվում էր բաժանվել կնոջից, որպեսզի նրա հետ ամուսնանա։ Դա բավականին տարօրինակ էր Էմիասի համար, որը բազմաթիվ ինտրիգներ ուներ, սակայն Կառոլինային թողնել նա չէր պատրաստվում։

Վեպի կերպարներ խմբագրել

Գլխավոր կերպարներ խմբագրել

  • Էրքյուլ Պուարո - բելգիացի խուզարկու
  • Կարլա Լեմարշան / Կարոլինա Քրեյլ կրտսեր - Կարոլինա Քրեյլի աղջիկը
  • Կարոլինա Քրեյլ ավագ - Էմիասի կինը
  • Էմիաս Քրեյլ - հայտնի նկարիչ

Դատարան խմբագրել

  • Սեր Մոնտեգյու Դեպլիշ - դատարանի փաստաբանը
  • Քվենթին Ֆոգգ - դատարանում մեղադրողը
  • Ջորջ Մեհյու - Կարոլինայի փաստաբանի որդին
  • Կալեբ Ջոնաթան - Կրեյլների ընտանեկան փաստաբանը
  • Սուպերինտենդանտ Հեյլ - հետազոտող

«Հինգ խոզուկները» խմբագրել

  • Ֆիլիպ Բլեյք – բորսայական միջնորդ («գնացել է շուկա»)
  • Մերեդիտ Բլեյք – Ֆիլիպի եղբայրը, բուսարան սիրող («մնաց տանը»)
  • Էլզա Գրիր (Լեդի Դիտիշեմ) – երեսառած աշխարհիկ տիկին ("նրան տաք բան էին տվել»)
  • Սեսիլյա Ուիլյամս – նվիրված տնային դաստիարակչուհի («մյուսին ոչինչ չմնաց»)
  • Անժելա Ուորեն – այլանդակ հնէաբան («հինգերորդը լացելով ինչ-որ տեղ վազեց - չեմ գտնում ես տան ճանապարհը»)

Գրականական քննադատություն խմբագրել

Մորիս Ռիչարդսոնը՝ «The Observer» թերթի տեսաբանը, 1943 թվականի հունվարի 10-ին «Հինգ խոզուկների» համար հրապարակեց հետևյալ գրախոսությունը.

  • Չնայած առկա են ընդամենը 5 կասկածյալներ՝ Տիկին Քրիստին, ինչպես միշտ, ընթերցողի քթի միջով օղակ է անցկացնում և նրան տանում ջախջախիչ հանգուցալուծման։ Շատ բնութագրիչ է Է. Պուարոյի միջին ժամանակաշրջանի համար։ Արդեն ոչինչ չես ավելացնի[2]։

Էկրանավորում և թատրոնային ադապտացում խմբագրել

  • 1960 թվականին «Հինգ խոզուկները» վեպի հիման վրա Քրիստին գրեց «Հետ դեպի սպանությունը» (անգլ.՝ Go Back For Murder) պիեսը՝ մի փոքր փոխելով սյուժեն։
  • 2003 թվականին վեպն ընկավ բրիտանական «Ագաթա Քրիստիի Պուարո» հեռուստասերիալի հերթական էպիզոդի սցենարի հիմքում։ Էրքյուլու Պուարոյի դերը կատարում է Դևիդ Սուշեն։ Սյուժեն մի փոքր փոփոխված էր, մասնավորապես գլխավոր հերոսուհու նախապատմությունը, նրա անունը, հերոսներից մեկի սեռական կողմնորոշումը[3]։

Նվիրում խմբագրել

Գիրքը նվիրված է Սթիվեն Գլենվիլին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Агата Кристи. Пять поросят. Эксмо, М, 2008, ISBN 978-5-699-29874-7, стр. 204
  2. «Despite only five suspects, Mrs. Christie, as usual, puts a ring through the reader’s nose and leads him to one of her smashing last-minute showdowns.
    This is well up to the standard of her middle Poirot period. No more need be said». Maurice Richardson, The Observer, January 10, 1943 (страница 3)
  3. Agatha Christie: Poirot «Five Little Pigs» (2003)