«Հարություն» (ռուս.՝ «Воскресение»), Լև Տոլստոյի վերջին վեպը, որը գրվել է 1889-1899 թվականներին։

Հարություն
ռուս.՝ Воскресение
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրփիլիսոփայական գեղարվեստական գրականություն և քաղաքական ֆանտաստիկա
Ձևվեպ
ՀեղինակԼև Տոլստոյ
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1899
ՏեսարանՌուսական կայսրություն
Հրատարակվել է1899
ՆախորդԱննա Կարենինա
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/tolstoi/aufhartz/aufhartz.html
 Resurrection (Leo Tolstoy)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն

Վեպը հրապարակումից գրեթե անմիջապես հետո թարգմանվել է եվրոպական բոլոր լեզուներով։ Այս հաջողությունը մեծապես պայմանավորված էր ընտրված սուր թեմայով (սպայի կողմից գայթակղված և լքված աղջկա ճակատագիրն է, որի առաջ մեղքի զգացողությունը առիթ է դառնում երկուսի կյանքի փոփոխությանը) և Տոլստոյի ստեղծագործությունների հանդեպ մեծ հետաքրքրությամբ, որը «Պատերազմ և խաղաղություն» և «Աննա Կարենինա» վեպերից հետո չի հրապարակել նորերը[1]։

Ստեղծման պատմություն խմբագրել

«Հարություն» վեպը գրվել է 1889-1890, 1895-1896, 1898-1899 թվականներին։ Նախապես ստեղծագործությունը վերնագրված էր «Կոնևսկայա պատմություն», քանի որ 1887 թվականի հունիսին Անատոլի Կոնին Տոլստոյին պատմում է մի պատմություն, թե ինչպես է դատարանում նիստի մասնակիցներից մեկը ճանաչում գողության մեջ մեղադրվող անբարոյական այն կնոջը, որին նա ժամանակին գայթակղել է։ Այդ կնոջ ազգանունը Օնի էր, և նա ներկայացնում էր մարմնավաճառի ամենացածր կատեգորիան՝ դեմքի այլանդակված հիվանդությամբ։ Սակայն գայթակղողը թերևս ինչ-որ մի ժամանակ սիրել է նրան, որոշել ամուսնանալ նրա հետ։ Նրա սխրանքը ավարտ չունեցավ, քանի որ կինը բանտում մահացավ[2]:

Ողբերգության իրավիճակը լիարժեք արտացոլում է մարմնավաճառության էությունը և առանձին հիշեցնում է Գի դը Մոպասանի «Նավահանգիստ» պատմվածքը, որը Լև Տոլստոյի սիրած պատմությունն էր, նա այն թարգմանել և անվանել է «Ֆրանսուազա»։ Նավաստին, որը ժամանել էր երկար ճամփորդությունից նավահանգստում գտնում է հասարակաց տուն, վերցնում է մի կնոջ և ճանաչում է իր քրոջը, միայն այն ժամանակ, երբ նա սկսեց նրան հարցնել, չի տեսել արդյոք նա ինչ-որ մի նավաստու և տալիս է նրա անունը[2]։ Այդ ամենով տպավորված, Լև Տոլստոյը խնդրեց Կոնիյին տալ նրան այդ պատմությունը[3] Տոլստոյը աշխատելով վեպի վրա, 1899 թվականին այցելում է Բուտիրսկայի բանտում գտնվող Ի. Վինոգրադովին և հարցնում է նրան բանտի կյանքի մասին։ 1899 թվականի ապրիլին Տոլստոյը գալիս է Բուտիրսկի բանտ, որպեսզի Սիբիրում դատապարտվածների հետ անցնի Նիկոլաևսկի կայարանի ճանապարհը, իսկ այնուհետև պատկերեց այդ ճանապարհը վեպում[4]։ Երբ վեպը սկսվեց տպագրվել, Տոլստոյը սկսեց վերամշակել այն և բառացիորեն մինչ հերթական գլխի հրապարակումը ամբողջ գիշեր չի հանգստանում, քանի որ սկսել էր գրել նա չէր կարողանում կանգ առնել, ինչքան շատ էր նա գրում, այնքան ավելի էր հակված, հաճախ վերափոխում էր, ջնջում էր գրածը[5]։ Վեպի ամբողջական ձեռագիրն անցնում է 8000 թերթը։ Համեմատելով Գյուստավ Ֆլոբերի «Տիկին Բովարի» վեպի ձեռագրի հետ, որը նա գրել է 5 տարի, կազմում է 1788 ճշգրտված էջ (վերջնական տարբերակը 487 էջ)[2]։

Վեպի հերոսները և նրանց նախատիպերը խմբագրել

Կատյուշա Մասլովա

Եկատերինա Միխայլովնա Մասլովան չամուսնացած կնոջ դուստր է, որի հայրը մի ճամփորդ գնչու է։ Մոր մահից հետո, երբ նա 3 տարեկան էր, Կատուշային վերցնում են երկու տարեց կալվածատիրուհիներ և մեծացնում նրան։ Երբ Կատյուշան 16 տարեկան էր, սիրահարվում է մի երիտասարդ ուսանողի՝ Դմիտրի Նեխլյուդովին, որը կալվածատիրուհիների զարմիկն էր և եկել էր նրանց հյուր։ Երկու տարի անց, պատերազմ գնալուց առաջ, Նեխլյուդովը կրկին գնում է մորաքույրներին տեսակցության և մնալով այնտեղ 4 օր, իր մեկնելու նախօրեյին գայթակղում է Կատյուշային՝ տալով նրան հարյուր ռուբլի։ Կատյուշան իմանալով իր հղիության մասին և կորցնելով իր հույսը, որ Նեխլյուդովը կվերադառնա, նա կալվածատիրուհիներին կոպտում է և խնդրում է վերջնահաշիվը։ Գյուղի մանկաբարձ այրու տանը նա ունենում է երեխային։ Երեխային տանում են մանկատուն, որտեղ, ինչպես տեղեկացրել էին Մասլովային, երեխան այդ նույն օրը մահացել է։ Ծննդաբերությունից հետո Մասլովան տեղ է գտնում անտառապահի տանը, ով սպասում է հարմար պահի նրան իրենով անելու համար։ Անտառապահի կինը, բռնելով նրանց միասին, հարձակվում է նրա վրա։ Մասլովան չի դիմադրում, որի արդյունքում նրան դուրս են հանում։ Այնուհետև Կատյուշան տեղափոխվել է քաղաք, որտեղ մի քանի անհաջող փորձերից հետո գտնում է մի հարմար տեղ և հայտնվում է հասարակաց տանը։ Այդ 7 տարվա ընթացքում Մասլովան փոխել է 2 հասարակաց տուն և մեկ անգամ հայտնվել հիվանդանոցում։ Այդ ամենից հետո նա հայտնվում է բանտում, իր հաճախորդից գումար գողանալու մեղադրանքով և մինչ դատը բանտում անցկացնում է 6 ամիս։ Համեմեատելով Ռոզալի Օնիյի ճակատագրի հետ, Տոլստոյի վեպում իրական պատմությունն ամբողջությամբ վերաիմաստավորված է։ Վեպի ստեղծման հենց սկզբից նա թեման դարձնում է ավելի անձնական, իսկ հերոսներին իր համար ավելի իմաստալից։ Այսպիսով Կատյուշային գայթակղելու տեսարանը Տոլստոյը ստեղծում է իր անձնական հիշողությունների հիման վրա (պատանի տարիներին նա կապի մեջ է եղել Գաշա անունով մի աղախնի հետ, որը աշխատում էր իր մորաքրոջ տանը)։ Մահից առաջ Տոլստոյը իր կենսագրին՝ Պավել Բիրյուկովին պատմում է երիտասարդ տարիներին կատարած իր հանցագործության մասին, «նա անմեղ էր, ես նրան գայթակղեցի, նրան վտարեցին և նա մահացավ»[6]

Սոֆյա Տոլստոյան այդ մասին գրել է իր օրագրում

  Ես ամեն ինչ գիտեմ, նա ինձ պատմել է, Լև Նիկոլաևիչը այդ տեսարանում նկարագրում է իր կապը աղախնի հետ[7]։  

Դմիտրի Իվանովիչ Նեխլյուդով

Դմիտրի Իվանովիչ Նեխլյուդովը բարձր հասարակության իշխան է։ Երիտասարդ Նեխլյուդովին Տոլստոյը բնութագրում է որպես ազնիվ, անշահախնդիր երիտասարդ, ով պատրաստ է իրեն նվիրաբերել ցանկացած բարի գործի համար և իր «սեփական ես» համարում է իր հոգևոր անձը։ Պատանի տարիներին Նեխլյուդովը երազում էր բոլորին երջանկացնել, մտածում էր, կարդում, խոսում էր Աստծու, ճշմարտության, հարստության, աղքատության մասին։ Նա գտնում էր, որ անհրաժեշտ է չափավորել սեփական պահանջները, երազում է կնոջ մասին միայն որպես կին և տեսնում է զոհի հոգևոր հաճույքները հանուն բարոյական պահանջների։ Նեխլյուդովի այդպիսի աշխարհայացքը և արարքները ընդունվում էին նրա շրջապատի մարդկանց մոտ տարօրինակություններով ու սնապարծ հարազատությամբ։ Նա, չափահաս դառնալով, որպես Հերբերտ Սփենսերի և Հենրի Ջորջիի հետևորդ, գյուղացիներին է տալիս հորից ստացած կալվածքը, քանի որ անարդարություն է համարում հողի սեփականատեր լինելը, այդ արարքը նրա մորը և քրոջը սարսափեցնում է և նախատինքի ու ծաղրի առարկա է դառնում բոլոր հարազատների համար։ Սկզբում Նեխլյուդովը փորձում է պայքարել, սակայն պայքարը չափազանց դժվար էր, և նա հանձնվում է, դառնալով այնպիսին, ինչպիսին նրան ուզում են տեսնել շրջապատում։

Վեպի օպերային և թատերական կինեմատոգրաֆիկ ներկայացումներ խմբագրել

Թատերական ներկայացումներ

Օպերային ներկայացումներ Վեպի օպերային ներկայացումներից է՝ Risurrezione (անգլ.), իտալացի կոմպոզիտոր Ֆրանկո Ալֆանո; Սլովակիայի կոմպոզիտոր Յանա Կիկերայի «Vzkriesenie», և ամերիկացի կոմպոզիտոր Թոդա Մահովերի «Resurrection»:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Главный редактор - Г. П. Шалаева. Кто Есть Кто в этом Мире.. — Москва: ОЛМА-ПРЕСС Образование, 2004. — С. 1424. — ISBN 5-8123-0088-7.
  2. 2,0 2,1 2,2 Толстой Л. Н. Полн. собр. соч.: В 22 т., т.13 «Воскресение», стр.459 — 484 Москва, «Художественная литература», 1978—1985
  3. В. Шкловский. Лев Толстой. Жизнь Замечательных Людей. — М.: Молодая Гвардия, 1967. — С. 513-530.
  4. Бутырская тюрьма: вчера, сегодня, завтра. Газета.ру / Дарья Загвоздина 18.06.2013
  5. Пастернак Л. О. Как создавалось «Воскресение» // Л. Н. Толстой в воспоминаниях современников: В 2 т. / Ред. С. А. Макашин. — М.: Худож. лит., 1978. — Т. 2 / Сост., подгот. текста и коммент. Н. М. Фортунатова. — С. 165—172. — (Сер. лит. мемуаров).
  6. П. И. Бирюков. Биография Льва Николаевича Толстого. — М., 1922. — Т. 3. — С. 317.
  7. Дневники Софьи Андреевны Толстой. 1897 – 1909. — М., 1932. — С. 81.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն (վեպ)» հոդվածին։