Հանածոների և միներալների թանգարան (Ավստրալիա)

Ավստրալիայի հանածոների և միներալների թանգարան (անգլ.՝ Australian Fossil and Mineral Museum). թանգարան Նոր Հարավային Ուելսի նահանգի Բաթերսթ քաղաքում։ Թանգարանը բացվել է 2004 թվականին։ Հավաքածուն ցուցադրվում է վիկտորյանական դարաշրջանից մնացած նախկին դպրոցի շենքում, որը կառուցվել է 1874 թվականին։ Հավաքածուում, որին անվանում են նաև Սոմեվիլների հավաքածու[1] ներառված է ավելի քան երկու հազար ցուցանմուշ։

Հանածոների և միներալների թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ավստրալիա
ՏեղագրությունՆոր Հարավային Ուելս
Հիմնադրվել էփետրվարի 10, 2011
ՏնօրենՈւորեն Սոմերվիլ
Կայքsomervillecollection.com.au
Քարտեզ
Քարտեզ
Տիրանոզավր Ռեքս

Ցուցանմուշներ խմբագրել

Տիրանոզավր Ռեքս խմբագրել

Թանգարանի գլխավոր այցեքարտը զբոսաշրջիկների և խանդավառ մարդկանց համար Ավստրալիայում միակ ամբողջական տիրանոզավրի կմախքն է (10,5 մետր երկարությամբ և 4 մետր բարձրությամբ)[2]։ Բացի դրանից, թանգարանում կան նաև Ավստրալիայում սաթի մեջ քարացած բրածոների, վիշապների քարացած ձվերի, ինչպես նաև օպալի՝ ծիածանաքարի ամենամեծ հավաքածուները։

Սոմերվիլիայի հավաքածու խմբագրել

Թանգարանի հավաքածուների մեկ երրորդ մասը կազմում են քարացած հանածոները, մնացած երկու երրորդը միներալներն են։ Համարվում է, որ բացման տարում թանգարանի ամբողջ հավաքածուն գնահատավել է 15 միլիոն ԱՄՆ դոլար[1]։

Ֆինասավորում խմբագրել

Թանգարանն ստեղծվել է կառավարության և հովանավորների կողմից, ինչպես նաև բարեգործական նվիրատվությունների արդյունքում[3]։ Մշտական գործունեությունն ապահովում է Բատերստի խորհրդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Bones of Contention». The Sydney Morning Herald. 2004 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
  2. «Fact Sheets» (PDF). Australian Fossil and Mineral Museum. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  3. «Коллекция Соммервилля». Australian Fossil and Mineral Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանածոների և միներալների թանգարան (Ավստրալիա)» հոդվածին։