Հայկական տափաստանային իժ

սողունների տեսակներ

Հայկական լեռնատափաստանային իժ[1], Հայկական տափաստանային իժ[2] (լատին․՝ Vipera eriwanensis), իժերի ընտանիքին պատկանող թունավոր օձ։

Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Էուկարիոտներ
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Իժեր
Ընտանիք Իսկական իժեր
Ցեղ Հայկական տափաստանային իժ
Լատիներեն անվանում
Vipera eriwanensis
Հատուկ պահպանություն
Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : ???
Բնապահպանական կարգավիճակը
Արեալ
պատկեր

  Տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում


NCBI 796011
EOL 289377

Նկարագրությունը խմբագրել

Ոչ մեծ իժ, մարմնի երկարությունը հասնում է մինչև 480 մմ, պոչի երկարությունը՝ 70-80 մմ։ Գլուխը խիստ ձգված է, դնչի ծայրը թեթևակիորեն բարձրացված և սրված է։

Գունավորումը խմբագրել

Օձը վերևից ունի բաց մոխրագույն երանգավորում արտահայտված սև կայծակնանման նախշերով։ Փորը մուգ մոխրագույն է սև բծերով։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում են Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Կարսի և Էրզրումի պրովինցիաներում ու Հայաստանի լեռնանտառային շրջաններում ծովի մակերևույթից 1000-2200 մ բարձրությունների վրա։

Այլ տվյալներով ՝ 1200–3000 մ[1]։

Բնակեցման պայմանները խմբագրել

Բնակեցնում է սարերի չոր թեքությունները, քարքարոտ լեռնային տափաստանները, լեռնանցքների ափերը։ Ամառային տապին իժը իջնում է ներքև՝ ավելի խոնավ շրջաններ։ Ձմեռում է մինչև ապրիլ-մայիս ժամանակահատվածը։

Թույնի ներգործությունը խմբագրել

Հայկական թափաստանային իժը, ինչպես մնացած բոլոր իժերը, թունավոր է։ Թույնը հեմոլիտիկ ազդեցության է (ազդում է արյան և արյունաստեղծ օրգանների վրա)։ Խայթոցը ներկայացնում է մեծ վտանգ ընտանի կենդանիների և մարդու համար։ Խայթված կենդանիները մահանում են արյան անմակարդելիության և ներքին արյունհոսությունների պատճառով։

Սնունդը խմբագրել

Օձը սնվում է մկնանման կրծողներներով, ուղղաթևերով և մողեսներով։ Ոչ մեծ առանձնյակները միայն ուղղաթևերով։

Ձմեռումը խմբագրել

Իժը ձմեռում է քարանձավներում, ձմեռումը սկսվում է հոկտեմբերին։

Նման տեսակներ խմբագրել

Հայկական տափաստանային իժը տարբերվում է Դարևսկու իժից ավելի նեղ և ցածր, ավելի սուր գլխով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայկական լեռնատափաստանային իժ». mnp.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  2. Ананьева Н. Б., Орлов Н. Л., Халиков Р. Г., Даревский И. С., Рябов С. А., Барабанов А. В. Атлас пресмыкающихся Северной Евразии (таксономическое разнообразие, географическое распространение и природоохранный статус). — СПб.: Зоологический институт РАН, 2004. — 232 с. — 1000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական տափաստանային իժ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական տափաստանային իժ» հոդվածին։