Հայկական ավիաուղիներ, Հայաստանի առաջին ավիաընկերություն։ Եղել է Հայաստանի ազգային ավիափոխադրողը։

Հայկական ավիաուղիներ
ՕՏՄԱ
R3
ՔԱՄԿ
RME
Պայմանականչ
ARMENIAN
Հիմնադրվել է1991
Գործունեության ավարտ2003
ԿենտրոններԶվարթնոց
Նավատորմ25
ԳլխամասԵրևան, Հայաստան
ՂեկավարությունԱրսեն Ավետիսյան (տնօրեն)
armenianairlines.com

Պատմություն խմբագրել

Հայկական ավիաուղիները հիմնադրվել է 1991 թվականին։ Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանին բաժին հասան ԻԼ-86, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ՅԱԿ-40 օդանավերը և ՄԻ-8 ուղղաթիռները։ Այս օդանավերի բազայի վրա ստեղծվեցին «Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ-ն՝ բազավորումը «Զվարթնոց» օդանավակայան և նրա դուստր ձեռնարկություն «Արարատ ավիա»-ն՝ բազավորումը Էրեբունի օդանավակայան (հետագայում միավորվեցին)։ Կային նաև մի քանի փոքր մասնավոր ընկերություններ։ «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը 2003 թվականի ապրիլի 15-ին, իսկ 2004 թվականի մարտի 26-ին Հայաստանի տնտեսական դատարանի որոշմամբ սնանկ ճանաչվեց[1]։

Երթուղիներ խմբագրել

 
Հայկական ավիաուղիների ՏՈՒ-134 ինքնաթիռը «Վնուկովո» օդանավակայանում (Մոսկվա, օգոստոսի 31, 1994)

«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը կանոնավոր չվերթներ էր իրականացնում դեպի Եվրոպա, Ասիա, Մերձավոր Արևելք և ԱՊՀ երկրներ, ինչպես նաև իրականացնում էր տարանցիկ ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ։

Նավատորմ խմբագրել

«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը ուներ ԻԼ-86, ԱՆ-12, ՏՈՒ-154, ՏՈՒ-134, ՅԱԿ-40 օդանավերը և ՄԻ-8 ուղղաթիռները։ 1998 թվականից մինչև լուծարումը շահագործում էր մեկ վարձակալած Airbus A310 ինքնաթիռը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սնանկության հայկական բանաձևը». Hetq.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.