Կոնգոլեզյան առյուծ
Կոնգոլեզյան առյուծ (արու)
Կոնգոլեզյան առյուծ (արու)
Կոնգոլեզյան առյուծ (էգ)
Կոնգոլեզյան առյուծ (էգ)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ընտանիք Կատվազգիներ (Felidae)
Ենթաընտանիք Մեծ կատուներ (Pantherinae)
Ցեղ Հովազներ (Panthera)
Տեսակ Առյուծ (P. leo)
Ենթատեսակ Կոնգոլեզյան առյուծ (P. l. azandica)
Միջազգային անվանում
Panthera leo azandica

Հյուսիսային Կոնգոլեզյան առյուծ կամ Հյուսիս-արևելյան Կոնգոլեզյան առյուծ ( Panthera leo azandica ), առյուծների ենթատեսակ, որը հայտնաբերվել է հյուսիսարևելյան մասում:Կոնգոլյան առյուծներ հանդիպում ենք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիս-արևելյան մասում և Ուգանդաի արևմտյան շրջաններում։ Հայտնի է նաև որպես «Ուգանդական առյուծ»[1][2]։.

Ուսումնասիրման պատմություն խմբագրել

 
Արու կոնգոլեզյան առյուծ

Ամերիկացի կենդանաբան Ջոել Ազաֆ Ալլենն առաջարկել է «Leo leo azandicus» ենթատեսակ անվանումը, որում նա նկարագրել է արու առյուծի նմուշը որպես ենթատեսակի տիպիկ ներկայացուցիչ։ Այդ արուին սպանել են 1912 թվականին թանգարանի աշխատակիցները՝ թանգարանային հավաքածուի համար։ Այն ընդգրկվել է 588 գիշատիչ կենդանիների հավաքածուի կազմում։ Ալենը նշել է, որ իր կողմից հայտնաբերված Հյուսիսկոնգոլեզյան առյուծը մոտ է Մասայան առյուծի մի շարք նշաններին, ինչպիսիք են գանգի գլխուղեղի հատվածի կառուցվածքը և ատամների առանձնահատկությունները, սակայն, տարբերվում է մասայան առյուծից արևելյան գունազարդումով[3]։

1913 թվականին Էդմունդ Հելլերը Ուգանդական առյուծների համար առաջարկել է մեկ այլ գիտական անուն՝ «Panthera leo nyanzae», իսկ 1924 թվականին առաջարկել է «Panthera leo hollisteri» անունը Վիկտորիա լճի հյուսիսային ափերում բնակվող առյուծների համար[2][4]։

Բրիտանացի կենսաբան [Ռեջինալդ Իննես Պոկոկը 1930 թվականին առյուծներ ներառել է հովազների տեսակի մեջ՝ դա մատնանշելով իր աշխատության մեջ, որը նվիրված էր Ասիական առյուծներին[5]։ Երեք տասամյակ անց Ջոն Էլլերման և Թերենս Մորրիոսոն Սքոթն առանձնացրել են առյուծների երկու ենթատեսակներ՝ ասիական և աֆրիկյան[6]։

Բնակության վայրեր և կարգավիճակ խմբագրել

 
Առյուծը հանգստանում է ծառի վրա, Եղիսաբեթ թագուհու անվան ազգային այգի

Հյուսիսային կոնգոլեզյան առյուծներ հանդիպում են Կոնգո գետի ավազանում՝ Վիրունգա ազգային պարկում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) և հարևան Եղիսաբեթ թագուհու անվան ազգային այգում (Ուգանդա)[7]։

Հյուսիսային կոնգոլեզյան առյուծներ բնակվում են նաև Կիդեպո-Վելլեյ ազգային այգում (հյուսիսային Ուգանդա) և Մուրչիսոն-Ֆոլլս ազգային այգում (հյուսիս-արևմտյան Ուգանդա), ինչպես նաև Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում և Հարավային Սուդանում[8]։

Պահպանման կարգավիճակ խմբագրել

1996 թվականից ի վեր Բնության պահպանության միջազգային միությունը աֆրիկյան առյուծների պոպուլյացիաները համարում էր խոցելի։ Առյուծներին սպանում են հովիվները՝ վախենալով իրենց անասունների համար։ Անհրաժեշտ է գտնել երկու կողմերի համար ընդունելի ուղիներ՝ լուծելու առյուծների եւ մարդկանց միջև հակամարտությունը, ինչպես նաև կայունացնել առյուծի արդյունահանման քանակը և ստեղծել այդ գիշատիչների համար ապրելու հարմար միջավայր[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Allen, G. M. (1939). A Checklist of African Mammals. Bulletin of the Museum of Comparative Zoology at Harvard College 83: 1-763.
  2. 2,0 2,1 Geptner, V. G., Sludskij, A. A. (1972). Mlekopitajuščie Sovetskogo Soiuza. Vysšaia Škola, Moskva. (In Russian; English translation: Heptner, V.G., Sludskii, A. A., Komarov, A., Komorov, N.; Hoffmann, R. S. (1992). Mammals of the Soviet Union. Vol III: Carnivores (Feloidea). Smithsonian Institution and the National Science Foundation, Washington DC).
  3. Allen, J. A. (1924). Carnivora Collected By The American Museum Congo Expedition. Bulletin of the American Museum of Natural History 47: 73-281.
  4. Haas, S.K.; Hayssen, V.; Krausman, P.R. Panthera leo(անգլ.) // Mammalian Species[en]. — 2005. — Т. 762. — С. 1—11. — doi:10.1644/1545-1410(2005)762[0001:PL]2.0.CO;2 Архивировано из первоисточника 28 Հուլիսի 2017.
  5. Pocock, R. I. (1930). The lions of Asia. Journal of the Bombay Natural Historical Society 34: 638—665.
  6. Ellerman, J. R., and T. C. S. Morrison-Scott. (1966). Checklist of Palaearctic and Indian Mammals 1758 to 1946. Second edition. British Museum (Natural History), London.
  7. Treves, A., Plumptre, A. J., Hunter, L. T., & Ziwa, J. (2009). Identifying a potential lion Panthera leo stronghold in Queen Elizabeth National Park, Uganda, and Parc National Des Virunga, Democratic Republic of Congo. Oryx 43 (01): 60-66.
  8. Bauer, H., Van Der Merwe, S. (2004). Inventory of free-ranging lions Panthera leo in Africa. Oryx 38 (01): 26-31.
  9. Barnett, R., Yamaguchi, N., Barnes, I., Cooper, A. (2006). The origin, current diversity and future conservation of the modern lion (Panthera leo). Proceedings of the Royal Society B 273 (1598): 2119—2125. doi:10.1098/rspb.2006.3555 PubMed

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնգոլեզյան առյուծ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնգոլեզյան առյուծ» հոդվածին։