Կոգնիտիվ գիտություն

միջգիտաճյուղային ճանաչողության հետազոտության գիտական ուղղություն, միավորում է իմացաբանությունը, կոգնիտիվ հոգեբանությունը, նյարդաֆիզիոլ

Կոգնիտիվ գիտություն, կոգնիտիվիստիկա (լատին․՝ cognitio «ճանաչում»), միջդիսցիպլինար գիտական ուղղություն, որը միավորում է իմացաբանությունը, կոգնիտիվ հոգեբանությունը, նյարդաֆիզիոլոգիան, կոգնիտիվ լինգվիստիկան, ոչ վերբալ հաղորդակցությունը և արհեստական բանականության տեսությունը։

Գիտական ուղղություններ, որոնք նպաստել են կոգնիտիվ գիտության ստեղծմանը, այդ թվում լեզվաբանություն,նյարդաբանություն,արհեստական բանականություն,փիլիսոփայություն, կենսաբանություն և հոգեբանություն[1]

Կոգնիտիվ գիտության մեջ օգտագործվում են ճանաչողական համակարգերի մոդելավորման երկու հաշվարկային մոտեցում՝ սիմվոլիցիզմ (դասական մոտեցում) և կոնեկցիոնիզմ (ավելի ուշ մոտեցում)։ Սիմվոլիցիզմը հիմնվում է այն ենթադրության վրա, որ մարդկային մտածողությունը նման է կենտրոնական պրոցեսորով համակարգչի մտածողությանը, որը հետևողականորեն մշակում է սիմվոլային ինֆորմացիայի միավորները։ Կոնեկցիոնիզմը հիմնվում է այն ենթադրության վրա, որ մարդկային մտածողությունը չի կարող նման լինել կենտրոնական թվային պրոցեսորին նեյրոբիոլոգիայի տվյալների հետ անհամապատասխանության պատճառով, այլ կարող է գործել արհեստական նյարդային կապերի միջոցով, որոնք կազմված են այսպես ասած ֆորմալ նեյրոններից, որոնք իրականացնում են տվյալների զուգահեռ մշակում[2]։

Դասական կոգնիտիվ գիտությունը անտեսում էր գիտակցության և ուղեղի ունեցած կապի խնդիրը, ինչպես նաև հոգեբանության և նեյրոբիոլոգիայի կապի խնդիրը։ Դա նրա հասցեին քննադատության պատճառ հանդիսացավ:1980-ականներին հոգեբանները և նյարդաբանները սկսեցին ավելի սերտորեն համագործակցել, ինչը հանգեցրեց նոր գիտության ստեղծմանը՝ կոգնիտիվ նեյրոբիոլոգիա,որն օգտագործում է ուղեղի վիզուալիզացիայի մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս էմպիրիկ կերպով մտավոր գործընթացները կապել ուղեղի ֆիզիոլոգիայի հետ:Եթե դասական կոգնիտիվ գիտությունը հաշվի չէր առնում գիտակցությունը,ապա ժամանակակից կոգնիտիվ նյարդաբանության մեջ գիտակցությունը համարվում է ուսումնասիրության առարկա[3]։

Կոգնիտիվիստիկան հնարավոր դարձնող կարևոր տեխնիկական նվաճում դարձան ուղեղի սկանավորման նոր մեթոդները:Տոմոգրաֆիան և այլ մեթոդները առաջին անգամ հնարավորություն են տալիս անմիջականորեն ստանալ ուղեղի աշխատանքի տվյալներ:Կարևոր դեր խաղացին նաև ավելի հզոր համակարգիչները։

Առաջընթացը կոգնիտիվիստիկայում,ինչպես ենթադրում են գիտնականները,թույլ կտա լուծել գիտակցության հանելուկը,այսինքն նկարագրել և բացատրել մարդու ուղեղում տեղի ունեցող գործընթացները,որոնք պատասխանատու են բարձրագույն նյարդային համակարգի համար:Դա հնարավորություն կտա ստեղծել այսպես կոչված հզոր արհեստական բանականության համակարգեր, որը կկարողանա ինքնուրույն սովորել,ստեղծագործել շփվել մարդկանց հետ։

Կոգնիտիվիստիկայում համատեղ օգտագործվում են համակարգչային մոդելներ՝ վերցված արհեստական բանականության թեորիայից,և փորձնական մեթոդներ՝ վերցված հոգեբանությունից և բարձրագույն նյարդային համակարգի ֆիզիոլոգիայից, մարդկային ուղեղի աշխատանքի ճշգրիտ թեորիաների մշակման համար։

Ծագումը խմբագրել

Կոգնիտիվ գիտությունը ի հայտ է եկել բիհեյվիորիզմին ի պատասխան, փորձելով գտնել նոր մոտեցում հասկանալու մարդկային գիտակցությունը:Բացի հենց հոգեբանությունից,ծագման հիմքում հայտնվեցին միանգամից մի քանի գիտական առարկաներ՝ արհեստական բանականություն(Ջոն Մակկարտի),լեզվաբանություն(Նոամ Չոմսկի),ինչպես նաև փիլիսոփայություն(Ջերրի Ա. Ֆոդոր):Առաջին համակարգիչների ի հայտ գալու և կիբեռնետիկայի զարգացման գագաթնակետին մարդկային գիտակցության և հաշվողական մեքենայի նմանության միտքը սկսեց տարածվել և դրեց կոգնիտիվիզմի հիմնական թեորիաների հիմքը:Մտածելու գործընթացը համեմատվում էր համակարգչի աշխատանքի հետ, որը խթաններ է ստանում շրջապատող աշխարհից և վերարտադրում տղեկատվությունը, որը մատչելի է ուսումնասիրման համար:Բացի նշաններից, որոնք գիտակցության և արտաքին աշխարհի շփման արդյունք են,ուսումնասիրման առարկա դարձան մտավոր պատկերները(կամ պատկերացումներ):Այդ կերպով տեղի ունեցավ բաժանում արտաքինի(առարկաներ,օբյեկտներ,...) և ներքինի(պատկերացումներ):Այն հարցին,թե արդյոք գոյություն ունի աշխարհը,կոգնիտիվ գիտությունը պատասխանում է «հայտնի չէ,բայց այդ աշխարհի մասին մեր պատկերացումները գոյություն ունեն»:Մյուս կողմից, կոգնիտիվիզմը վերադարձրեց դեկարտյան սկեպտիցիզմը և անուշադրության մատնեց սուբյեկտիվ զգացմունքները և էմոցիաները[4]։

Մարմնավորված կոգնիտիվ գիտություն խմբագրել

XXI դարի սկզբին կոգնիտիվ գիտության մեջ զարգացավ նոր ուղղություն-մարմնավորված կոգնիտիվ գիտություն(անգլ.՝ .embodied cognitive science):Նրա ներկայացուցիչները սխալ են համարում ավանդական կոգնիտիվ գիտության մոտեցումը և գիտակցության փիլիսոփայությունը,որը գրեթե ամբողջությամբ հաշվի չի առնում մարմնի դերը գիտակցության գործունեության մեջ:Վերջին տասնամյակում նկատվում է մարմնավորված ճանաչողության բնագավառում էմպիրիկ ուսումնասիրությունների աճ:Մարմնավորված կոգնիտիվ գիտության կողմնակիցները չեն ընդունում այն միտքը, որ գիտակցությունը ստեղծվում է ուղեղի կողմից կամ նույն ուղեղն է[5]։

Կոգնիտիվիստիկայի բաղադրիչները խմբագրել

Կոգնիտիվ գիտությունների շարքին են դասվում ճանաչողության փորձարարական հոգեբանությունը,կոգնիտիվ անթրոպոլոգիան,կոգնիտիվ աշխարհագրությունը,հոգելեզվաբանությունը,նեյրոլեզվաբանությունը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Adapted from Miller, George A (2003). "The cognitive revolution: a historical perspective". Trends in Cognitive Sciences 7.
  2. И. П. Меркулов Когнитивная Наука // Энциклопедия эпистемологии и философии науки / Составление и общая редакция. И. Т. Касавин. — Москва: «Канон+» РООИ «Реабилитация», 2009. — С. 364-365. — 1248 с. — 800 экз. — ISBN 978-5-88373-089-3
  3. Антти Ревонсуо Глава 2. Исторические основы науки о сознании // Психология сознания / Перевод: А. Стативка, З. С. Замчук. — Санкт-Петербург: Питер, 2013. — С. 89-90. — 336 с. — (Мастера психологии). — ISBN 978-5-459-01116-6
  4. Adriana Alcaraz (25.08.2015). «Cognitive.cat». Cognitive.cat. Cognitive.cat. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. Embodied Cognition // The Stanford Encyclopedia of Philosophy / Robert A. Wilson and Lucia Foglia

Գրականություն խմբագրել

  • Лангаккер Р. У. Когнитивная грамматика. — М.: ИНИОН РАН, 1992. — 56 с.
  • Лакофф Дж. Когнитивное моделирование. Язык и интеллект. — М.: «Прогресс», 1996. — 416 с.
  • Краткий словарь когнитивных терминов. / Под общ. ред. Е. С. Кубряковой. — М.: Филол. ф-т МГУ им. М. В. Ломоносова, 1997. — 245 с.
  • Величковский Б. М. Когнитивная наука: основы психологии познания. В 2-х тт. — М. : Смысл : Издательский центр «Академия», 2006.
  • Когнитивная наука и интеллектуальные технологии: Реф. сб. АН СССР. — М.: Ин-т науч. информ. по обществ. наукам, 1991. — 228 с.
  • Деннет Д. Онтологическая проблема сознания / Пер. с англ. А. Л. Блинова // Аналитическая философия: Становление и развитие (антология) / Сост. Грязнов А. Ф. — М.: ДИК «Прогресс-Традиция», 1998. — С. 361—375.
  • Churchland, P. S. (1986) Neurophilosophy: Towards a Unified Theory of Mind Brain, Cambridge, Massachusetts, Bradford Books/MIT Press
  • Fodor, Jerry (1998). Concepts: Where Cognitive Science Went Wrong. New York: Oxford University Press
  • Jackendoff, R. (1987) Consciousness and the Computational Mind, Cambridge, Massachusetts, Bradford Books/MIT Press
  • Pinker, S. (1997). How the Mind Works. presented at the New York, New York: W. W. Norton & Company
  • Varela, F., Thompson, E. and E. Rosch (1991) The Embodied Mind: Cognitive Science and Human Experience, Cambridge, MA: MIT Press
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոգնիտիվ գիտություն» հոդվածին։