Կիմ Դա Սոմ (մայիսի 6, 1993(1993-05-06)[1][2], Սեուլ, Հարավային Կորեա), ավելի հայտնի է իր Դասոմ մականունով, հարավկորեացի երգչուհի և դերասանուհի։ Նա հարավկորեական Starship Entertainment լեյբլի Sistar գյորլ բենդի անդամ է։ Նա նկարահանվել է ֆիլմերում և հեռուստասերիալներում, որոնցից են՝ «Ընտանիք» (2012–2013), «Սիրո մեղեդի» (2013–2014) և «Տարօրինակ հարսնացու» (2015)։

Կիմ Դա Սոմ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն김다솜
Ծնվել էմայիսի 6, 1993(1993-05-06)[1][2] (30 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն2010-ներկա
ԼեյբլStarship Entertainment
ԿրթությունԿոնկուկ Համալսարան
ԱնդամակցությունSistar
ԿապվածSistar
 Kim Da-som Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կարիերա խմբագրել

Մինչ առաջնաելույթը խմբագրել

Մինչ Sistar խմբին միանալը, Դասոմը հաղթել է տարբեր պոեմների և երգեր գրելու մրցույթներում[3]։

Sistar խմբագրել

2010 թվականի հունիսին առաջնեույթ ունեցել, որպես Sistar խմբի անդամ, «Push Push» երգով[4]։ Sistar խումբը թողարկել է երկու ստուդիական և հինգ մինի ալբոմ։

Սոլո գործունեություն խմբագրել

Դասոմը մասնակցել է VIXX խմբի «Rock Ur Body» տեսահոլովակի նկարահանմանը, որը թողարկվել է 2012 թվականի օգոստոսի 23-ին[5]։ Նա նաև մասնակցել է K.Will-ի «Please Don't...» տեսահոլովակի նկարահամանը, որն էլ թողարկվել է 2012 թվականի հոկտեմբերի 10-ին[6]։

2013 թվականի հունվարի 15-ին և 16-ին Դասոմը Մալազիայում անցկացվող «Ոսկե սկավառակ» մրցանակաբաշխության հաղորդավարներից էր[7]։ Նա K.Will-ի «Love Blossom» տեսահոլովակում խաղացել է գլխար հերոսուհու դերը, որը թողարկվել է ապրիլի 4-ին[8]։

«Սիրո մեղեդի» դրամայում Դասոմը խաղացել է Գոն Դըլ Իմի դերը։

2015 թվականի ապրիլի 20-ին հայտարարվեց, որ Դասոմը 2AM խմբի վոկալիստ Ջինվունի հետ միանալու է «Ջունգլիի օրենքները» ռեալիթի շոուին[9]։

2015 թվականի հունիսի 14-ին հայտարարվեց, որ Դասոմը միանալու է MBC հեռուստաալիքի «Իմ փոքրիկ հեռուստատեսությունը» շոուին, որպես հյուր[10]։

2015 թվականի հուլիսի 6-ին Դասոմը ասաց, որ նկարահանվում է KBS հեռուստաալիքի «Տարօրինակ հարսնացու» դրամայում։ Նա խաղացել է Օհ Ին Յոնի դերը, ով նախկինում եղել է հայտնի գյորլ բենդի անդամ[11]։

Սկավառակագրություն խմբագրել

Սաունդթրեքեր և սոլո երգեր խմբագրել

Թվական Անվանում Երգ Տևողություն Արտիստ
2014 Սիրո մեղեդի OST «Yayaya» 03:56 Դուետ Կիմ Թե Հյոնի հետ
2015 Trespass «Honestly» 03:52 Monsta X
Տարօրինակ հարսնացու OST «You're Mine» 03:01 Սոլո երգ

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Թվական Անվանում Դեր Ծանոթագրություն
2015 Ինչպես ֆրանսիական ֆիլմ Գի Հոն Գլխավոր դեր

Հեռուստատեսային դրամաներ խմբագրել

Թվական Անվանում Դեր Ծանոթագրություն Հեռուստաալիք
2012 Ընտանիք Ու Դա Յուն Երկրորդական դեր KBS2
2013–2014 Սիրո մեղեդի Գոն Դըլ Իմ Գլխավոր դեր KBS
2015 Տարօրինակ հարսնացու Օհ Ին Յոն Գլխավոր դեր KBS2

Շոուներ խմբագրել

Թվական Անվանում Դեր Էպիզոդ
2012 Running Man Ինքն իրեն 95
2013 Beauty and the Beast Ինքն իրեն (Հաղթանակ)
Idol Song Battle Ինքն իրեն
Shinhwa Broadcast Ինքն իրեն 45, 46[12]
Running Man Ինքն իրեն 162
2015 Law of the Jungle Ինքն իրեն 163 - 170
My Little Television Հաղորդավար 9, 10
2016 Talents for Sale Ինքն իրեն 7, 8
Knowing Bros Ինքն իրեն 32
Running Man Ինքն իրեն 307

Մասնակցությունը այլ արտիստների տեսահոլովակներին խմբագրել

Թվական Երգի անվանում Արտիստ Տեսահոլովակ
2012 «Rock Ur Body» VIXX CJENMMUSIC Official
«Please Don't...» K.Will starshipTV
2013 «Love Blossom» K.Will starshipTV
2014 «Some» Սոյու և Ջուն ԳիԳո starshipTV

Մրցանականեր և անվանակարգումներ խմբագրել

Թվական Մրցանակ Կատեգորիա Անվանակարգված աշխատանք Արդյունք
2013 KBS Drama Awards Լավագույն նոր դերասանուհի
Սիրո մեղեդի
Առաջադրված
Լավագույն զույգ (Բեկ Սոն Հյոն) Առաջադրված
2014 50th Paeksang Arts Awards Լավագույն հայտնի դերասանուհի (TV) Առաջադրված
7th Korea Drama Awards Լավագույն նոր դերասանուհի Առաջադրված
16th Seoul International Youth Film Festival Լավագույն երիտասարդ դերասանուհի Առաջադրված
3rd APAN Star Awards Լավագույն նոր դերասանուհի Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 maniadb — 1996.
  2. 2,0 2,1 Melon (կոր.) — 2004.
  3. 2PM 준수, 학창시절 글짓기 수상만 8개...우월한 과거 大공개 Newsen News. Retrieved October 22, 2011.
  4. Debut. Allkpop.com (June 4, 2010). Retrieved on 2012-07-17.
  5. "VIXX releases “Rock Ur Body” MV ft. SISTAR’s Dasom". allkpop.com. August 14, 2012
  6. "K.Will unveils “Please Don’t…” MV (starring Dasom and Seo In Guk) + album". allkpop.com. October 11, 2012
  7. "SISTAR’s Dasom selected as MC for the Golden Disc Awards". allkpop.com. November 21, 2012
  8. "Check out the teaser for K.Will's "Love Blossom" ft. INFINITE's L & SISTAR's Dasom". allkpop.com. April 1, 2013
  9. Dasom and Jinwoon join 'Laws of the Jungle in Micronesia'
  10. (կոր.) [단독] '마리텔' 다솜·이은결·예정화 출연..백종원에 도전장
  11. (կոր.) 씨스타 다솜, KBS 새 월화극 여주인공 확정
  12. Hong, Grace Danbi (2013 թ․ հունվարի 23). «Shinhwa and SISTAR Reenact Love Studio on Shinhwa Broadcast». enewsWorld. CJ E&M. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Դասոմ» հոդվածին։