Կարպանտրաս[4][5] (ֆր.՝ Carpentras), քաղաք Ֆրանսիայում, գտնվում է երկրի հարավ-արևելքում, Պրովանս Ալպեր Լազուր շրջանի Վոքլյուզ դեպարտամենտում։

Քաղաք
Կարպանտրաս
ֆր.՝ Carpentras[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես37,92 կմ²
ԲԾՄ95 մետր
Բնակչություն30 769 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ84200[3]
Պաշտոնական կայքcarpentras.fr/accueil.html(ֆր.)
Կարպանտրաս (Ֆրանսիա)##
Կարպանտրաս (Ֆրանսիա)

Ընկած է Կարպանտրաս օկրուգի մեջ, որը բաժանված է երկու կանտոնի՝ Հյուսիսային Կարպանտրաս և Արևելյան Կարպանտրաս։ Քաղաքը զբաղեցնում է 37,92 քառ. կմ տարածք։

Բնակչություն խմբագրել

2010 թվականին համայնքի բնակչությունը կազմել է 29 278 մարդ։

Պատմություն խմբագրել

Կարպանտրասը V դարից մինչև հիմա համարվում է տեղի առևտրի կենտրոնը։ Միևնույն ժամանակ այն եղել է գալլական մեմին ցեղերի բնակավայր, որտեղից ցորեն, մեղր, անասուն էին գնում հույները և կարթագենացիները։ Հռոմեական շրջանում այն անվանում էին Կարպենտորակտ (Carpentoracte), այստեղ էին պահում հռոմեական Հաղթական կամարը և քաղաքի դարպասը։

1274 թվականից քաղաքը անցնում է պապական Կոնտա-Վենեսինի տիրապետության տակ։ 1309-1314 թվականներին Կարպանտրասում է ապրել Հռոմի պապ Կլեմեն V: Իննոկենտիոս VI պապական իշխանության ժամանակ քաղաքը շրջապատված էր 32 աշտարակ և 4 դարպաս ունեցող բերդապարիսպներով։ 1320 թվականից մինչև 1790 թվականը Կարպանտրասը համարվում է Կոնտա-Վենեսին կոմսության պապական իշխանության կենտրոն։

XIII դարից սկսած քաղաքը եղել է ֆրանսիացի հրեաների հանգրվանը, որոնք փախել էին Ֆիլիպ IV Գեղեցիկ թագավորի հետապնդումներից։ Կրպանտրաս քազաքում է կառուցվել Ֆրանսիայի ամենահին սինագոգը (ժողովարան), որտեղ մինչև այժմ կատարվում են ժամերգություններ։

Ավանդույթներ խմբագրել

Կարպանտրասը հայտնի է իրեն հատուկ գետնասունկի շաբաթական շուկայով, որը բաց է նոյեմբերից մարտ ամիսներին ուրբաթ օրերին[6]։ Քաղաքի ավանդական հրուշակեղենի տեսակ է հարվում «բեռլինգո» անուշեղենը, որը փոքր պինդ սպիտակ գծերով կոնֆետ է։ Սկզբնական շրջանում դրանք պատրաստվում էին պահածոյացված մրգերից ստացված հյութից։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Սուրբ Սիֆֆրեդիուսի եկեղեցի-Կարպանտրասի կաթոլիկական թեմի մայր տաճար 1801 թվականից սկսած, որի առաջին եպիսկոպոսն է եղել սուրբ Սիֆֆրեդիուսը։
  • Կարպանտրասի կամար-I դարի անտիկ կամար, 1840 թվականից պատմական հուշարձան։
  • Էնգեմբերտինի գրադարան-Ֆրանսիայի հին քաղաքային գրադարան։
  • Կարպանտրասի ջրանցք-XIX դարի ոռոգման ջրանցք, հոսում է Դյուրանս գետից։
 
Զինանշանը

«Ինկվիզիցիա» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Կարպանտրաս քաղաքում։

Գործընկեր քաղաքներ խմբագրել

  • Զեզեն (Գերմանիա)
  • Վևե (Շվեյցարիա)
  • Պոնշատուլա (ԱՄՆ)
 
Գետնասունկի շուկան Կարպանտրասում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Франция, Монако // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 56—57. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  5. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 152.
  6. Truffle Market

Գրականություն խմբագրել

  • «Карпантра». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարպանտրաս» հոդվածին։