Կաարլի եկեղեցի (էստ․՝ Tallinna Kaarli kirik), Էստոնիայի խոշորագույն կրոնական կռույցներից մեկը։ Ունի 1,500 նստատեղ։ Գտնվում է Տինիսմյագի բլրի վրա (Տոոմպեա փողոց, 10)։

Կաարլի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԷստոնիա Էստոնիա
ՏեղագրությունՏալլին
ՀասցեTallinn, Toompea tänav 10
Դավանանքլյութերականություն
Հիմնական ամսաթվերը1862
Ժառանգության կարգավիճակճարտարապետական հուշարձան[1] և պատմական հուշարձան[1]
ԱնվանվածԿարլ XI
ՃարտարապետOtto Pius Hippius?
Ճարտարապետական ոճՆեոռոմանական ճարտարապետություն
Հիմնադրված1862
ԲնակիչTallinn Kaarli Congregation?
Քարտեզ
Քարտեզ
 Charles's Church, Tallinn Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կաարլի եկեղեցի փայտե առաջին շինությունը կառուցվել է 1670 թվականին Սուրբ Անտոնիոսի մատուռի տեղում, որը հավանաբար ոչնչացվել է 1570-1571 թվականներին կամ 1577 թվականին Լիվոնյան պատերազմի արդյունքում[2]։

Եկեղեցին անվանակոչվել է ի պատիվ շվեդ արքա Կարլ XI-ի։ Այն եղել է Վերին քաղաքում ապրող էստոնացիների ու ֆինների թեմական եկեղեցին։ Մինչև եկեղեցու կառուցումը եկեղեցական ծառայություններ են մատուցվել Վերին քաղաքի շինություններից մեկում։

Եկեղեցու առաջին շինությունը այրվել է Հյուսիսային պատերազմի ժամանակ 1710 թվականի օգոստոսին, երբ ռուսական զորքերը հարձակվել են Տալլինի և շրջակա տարածքների վրա։ 1739 թվականին թեմի վերջին քահանան բնակության է մեկնել Ռակվեռե, և թեմը վերջնականապես լուծարվել է։

19-րդ դարի կեսերին Տալլինի՝ Սուրբ հոգու եկեղեցին այլևս չի կարողացել տեղավորել թեմի բոլոր էստոնացիներին, և անհրաժետություն է առաջացել նոր, ավելի տարողունակ եկեղեցի կառուցելու։ 1850 թվականին սկսվել է նոր եեղեցու համար անհրաժեշտ գումարի հավաքագրումը։ Գումարային մեծ ներդրում է արել Էստլանդիայի ասպետությունը։ Հողակտորն ու շինարարական նյութերը տրամադրել է Դոմի գիլդիայի ավագ Հանս Ֆալկը (1791-1874)։ Շինարարությունը Օտտո Հիպիոսի նախագծով սկսվել է 1862 թվականին։

Չնայած այն բանին, որ եկեղեցու աշտաակներն ավարտին են հասցվել միայն 1882 թվականին, իսկ վերջնական շինարարությունն ընդհանրապես ավարտին չէր հասցվել, եկեղեցին օծվել է 1872 թվականին։

1909 թվականին գլխավոր մուտքի ճակատամասում տեղադրվել է գերմանական ժամացույց։ Եկեղեցու որմնանկարները 1879 թվականի հուլիսին ստեղծել է Յոհան Կյոլերը (էստոնական առաջին ֆրեսկո՝ «Եկե՛ք ինձ մոտ»[3]): Խորանի ներքևի հատվածում գտնվող եռամաս կոմպոզիցիայի հեղինակը Սալլի ֆոն Կյուգելհեենն է (1889)։ Ամենախոշոր ջահը նվիրել է Գեորգ ֆոն Մեյենդորֆը։ Եկեղեցու առաջին երգեհոնը կառուցել է Գուստավ Նորմանը, իսկ ժամանակակից երգեհոնը ստեղծվել է 1923 թվականին «Վալկեր» ընկերության կողմից (81 ռեգիստր, խոշորագույնն է էստոնիայում)[4]։ Եկեղեցու ամենահին զանգը ձուլվել է 1696 թվականին Ստոկհոլմում։

Թեմական գերեզմանոց խմբագրել

Թեմն ունի տարածք Ռահումյաե գեեզմանոցում։ Գերեզմանոցում մատուռը կառուցվել է 1911-1913 թվականներին Կաարլի եեղեցու ոճով ինժեներ Անտոն Ուեսսոնի կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Կաարլի եկեղեցու պատմություն

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաարլի եկեղեցի» հոդվածին։