Տինիսմյագի (անգլ.՝ Tõnismägi, Սուրբ Անտոնիոսի բլուր), բլուր Տալլինում։ Հայտնի է նրանով, որ մինչև 2007 թվականի ապրիլը այստեղ կանգնեցված է եղել Բրոնզե զինվորի արձանը։ Բլրի բարձրությունը 36 մ է։

Տինիսմյագի
Տեսակբլուր
Երկիր Էստոնիա
Վարչատարածքային միավորՏալլին
Մասն էKeskkõrgendik?
Բարձրությունը ծովի մակարդակից31 մետր

Գտնվում է Վերին քաղաքից ոչ հեռու։ Միջնադարում, լինելով քաղաքի մերձակայքի ամենաբարձր կետը՝ քաղաքի պատերից դուրս, Տինիսմյագին համարվել է պաշտպանական ամրությունների «աքիլեսյան գարշապարը»․ այնտեղից պաշարողների համար հարմար է եղել կրակ բացել քաղաքի վրա։ Դրա պատճառով բլրի գագաթը բազմիցս հավասարեցրել է։

2007 թվականի ամռանը տեղափոխված արձանի տեղում կանաչապատման աշխատանքներ են իրականացվել։

Պատմություն խմբագրել

 
Կարլի երրորդ եկեղեցին

Հնագիտական պեղումների համաձայն՝ առաջին հազարամյակում բլրին ու նրա շրջակայքում կաղնու անտառ է աճել։ Բլուրը հարյուրամյակների ընթացքում մի քանգամ փորվել է, ինչի ադյունքում այնտեղ քիչ նյութ է մնացել, որ կարող էին գտնել հնագետները, սակայն որոշ ուսումնասիրողներ պնդում են, որ այս շրջանը բնակեցված է եղել դեռևս 12-13-րդ դարերից։ Տինիսմյագիի մասին գրավոր առաջին իշատակությունը վերաբերում է 1348 թվականին, երբ Ռևելի քաղաքային խորհուրդը այդ շրջանը կառավարման է հանձնել Խաչակիրների լիվոնյան օրդենին[1]։

Տինիսմյագիի պատմությունը միշտ կապված է եղել կրոնին։ Կաղնու անտառը հավանաբար սրբազան տեղ է համարվել էստոնացիների համար ոչ միայն մինչև 1348 թվականը, երբ բլրին կառուցվել է Սուրբ Անտոնիոսի մատուռը, իսկ հարևանությամբ դամբարան է ձևավորվել։ Մատուռն ու դամբարանը հավանաբար ոչնչացվել են 1570-1571 թվականներին կամ 1577 թվականին՝ Լիվոնյան պատերազմի ժամանակ[1]։ Լիվոնյան պատերազմից հետո այս շրջանում կառուցվել են մի քանի փողոցներ։

1670 թվականին այստեղ կառուցվել է Կարլի եկեղեցին, որն այդպես է անվանվել շվեդ արքա Կարլ XI-ի պատվին։ Փայտե եկեղեցին գործել է էստոնացիների ու տեղի ֆինների համար։ Այս եկեղեցին այրվել է Հյուսիսային պատերազմի ընթացքում՝ 1710 թվականի օգոստոսին[1]։ 19-րդ դարում կառուցվել է երկրորդ եկեղեցին, սակայն ավերվել է, ինչից հետո 1870 թվականին կառուցվել է Կարլի երրորդ եկեղեցին։

1944 թվականի սեպտեմբերի 25-ին բլրի կենտրոնում թաղվել են խորհրդային երկու զինվորներ։ Մարդկային մյուս մնացորդները թաղվել են այստեղ 1945 թվականի ապրիլին[2]։ Կարմիրբանակայիններին թաղելուց հետո 1945 թվականի հունիսի 12-ին Տինիսմյագի բլրի հրապարակն անվանակոչվել է Ազատագրողների հրապարակ։ Հուշահամալիրը, որի ճարտարապետը եղել է Առնոլդ Ալասը, բացվել է 1947 թվականի սեպտեմբերի 22-ին։ Նրա կենտրոնական մասում տեղադված է քանդակագործ Էնն Ռոոսի հեղինակած բրոնզե քանդակը։ 1946 թվականին հուշահամալիրին հավերժական կրակն է ավելացվել[2]։

1994 թվականի սեպտեմբերի 1-ին անհայտ անձինք առևանգել են համալիրի բրոնզե սալերը։ Հրապարակը փակվել է վերանորոգման նպատակով և վերաբացվել 1995 թվականի սկզբին։ Վերանորոգման արդյունքում հուշաքարերը հանվել են, իսկ եղբայրական գերեզմանոցը՝ կանաչապատվել։ Բացի այդ, հանվել է նաև 1992 թվականին մարված հավերժական կրակը, սալիկները փոխվել են նորերով, որոնց վրա գրված էր․ «Երկրորդ աշխարհամարտում ընկածներին»։ Այդ ժամանակ էլ հուշահամալիրը ստացել է Երկրորդ աշխարհամարտի զոհերի հուշահամալիր անվանումը։

2007 թվականի ապրիլին հուշահամալիրը տեղափոխվել է Տինիսմյագիից Տալլինի Ռազմական գերեզմանոց, և սկսվել է վերահուղարկավորման գործընթացը[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Kirikud, kabelid ja kalmistud Tõnismäel. Robert Nerman». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  2. 2,0 2,1 «Common grave for and a memorial to Red Army soldiers on Tõnismägi, Tallinn. Historical statement» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 14-ին.
  3. «Estonia begins work to re-locate controversial statue». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. Relocated Bronze Soldier to be unveiled May 8