Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օր

Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օր (ՄԱԿ-ի այլ լեզուներով՝ անգլ.՝ International Anti-Corruption Day, իսպ.՝ Del Día Internacional contra la Corrupción, ֆր.՝ la Journée internationale de lutte contre la corruption, արաբ․՝ اليوم الدولي لمكافحة الفساد‎‎, չինարեն՝ 国际反腐败日), նշվում է ամեն տարվա դեկտեմբերի 9-ին՝ սկսած 2004 թվականից։ Հռչակել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան (2003 թվականի նոյեմբերի 21-ին սահմանված № A/RES/58/4 բանաձև)։ 2003 թվականի այս օրը Մեքսիկայում ստորագրվել է Կաշառակերության դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան։

Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օր

Տեսակմիջազգային օր և ամենամյա միջոցառում
ԱմսաթիվԴեկտեմբերի 9
Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օր
«Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օրվա» պաստառ
ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիա

Նկարագրություն խմբագրել

Այս միջազգային օրվա հիմնադրման նպատակը, ինչպես նշված է Գլխավոր ասամբլեայի բանաձևում, կաշառակերության հիմնախնդրի և կոնվենցիայի դերի ընկալման խորացումն էր կաշառակերության կանխարգելման և դրա դեմ պայքարի գործում։ Բանաձևը չի ներառում ավանդական սովորական կոչեր` այս օրը մեծ շուքով նշելու և համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար։

Գլխավոր ասամբլեայի բանաձևում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված է խնդրանք, ըստ որի՝ նա պետք է վերահսկի ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը և կատարի կոնվենցիայի մասնակից պետությունների կոնֆերանսների քարտուղարության գործառույթները։ Հետագայում ամեն տարի, Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի տնօրենը հանդես է գալիս ուղերձով։ Սովորաբար ՄԱԿ-ի այլ միջազգային օրերի կապակցությամբ նմանատիպ ուղերձները հղում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։

2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն իր ուղերձում կոչ է արել[1]

  Մինչև 2030 թվականը կայուն զարգացման նոր օրակարգում, որի միջոցով մենք նախատեսում ենք վերջ դնել աղքատությանը և բոլորի համար ապահովել կյանքի արժանապատիվ պայմաններ, առաջանում է կաշառակերության դեմ պայքարի անհրաժեշտություն բոլոր տեսանկյուններից, և կոչ է արվում զգալի կրճատումների ենթարկել ապօրինի ֆինանսական հոսքերը և վերադարձնել գողացված գույքը։  

2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովն իր ուղերձում նշել է[2]

  Երբ կաշառակերությունը հասնում է իր նպատակին, իսկ հավասարությունն ու արդարությունը ձախողվում են, ամբողջ համայնքը կարող է մնալ առանց անհրաժեշտ ենթակառուցվածքների, հիվանդանոցների կամ դպրոցների։ Բացի այդ, կաշառակերությունը խարխլում է կարևորագույն իրավական հարցերի հիմքը, վնաս հասցնում արդյունաբերությանը և խեղաթյուրում մրցակցության հասկացությունը։  

Միջազգային միջոցառումներ խմբագրել

  • 2003 թվականից ի վեր «Transparency International» կազմակերպությունն ամեն տարի հրապարակում է «Համաշխարհային կաշառակերության բարոմետր» զեկույցը։ 2004 թվականից ի վեր այս զեկույցը վերագրված էր Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օրվան։
  • 2015 թվականից ի վեր ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը համատեղ միջազգային արշավ են նախաձեռնել, որը կոչ է անում «կոտրել կաշառակերության շղթան», այդ թվում՝ ուղիղ կոչով դիմել քաղաքացիներին սոցիալական ցանցերում օգտագործել #breakthechain հեշթեգն՝ ի նշան աջակցության[3]։

Տարեկան թեմաներ խմբագրել

  • 2008 թվական՝ ...։
  • 2009 թվական՝ «Եկեք թույլ չտանք, որպեսզի կաշառակերությունը խաթարի զարգացումը»։
  • 2010 թվական՝ ...։
  • 2011 թվական՝ ACT («Against Corruption Today»-ի կրճատ տարբերակ, հայերեն՝ «Այսօրվա կաշառակերությանը հակառակ»)։
  • 2012 թվական՝ «Կաշառակերություն․ Քո «ՈՉ»-ն իմաստ ունի» («Corruption. Your 'NO' counts»)։
  • 2013 թվական՝ «Զրոյական կաշառակերությունը 100 տոկոս զարգացում է»։
  • 2014 թվական՝ «Կոտրիր կաշառակերության շղթան»։
  • 2015 թվական՝ «Կոտրիր կաշառակերության շղթան»։
  • 2016 թվական՝ «Համախմբվենք կաշառակերության դեմ պայքարում` հանուն զարգացման, խաղաղության և անվտանգության»։
  • 2017 թվական՝ «Համախմբվենք կաշառակերության դեմ պայքարում` հանուն զարգացման, խաղաղության և անվտանգության»։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել