Տնտեսագիտության մեջ կանխիկը (/kæʃ/ ( ) kash[1] keɪʃ/ kaysh[2]) փող է արժույթի այնպիսի ֆիզիկական տեսքով, ինչպիսիք են թղթադրամներն ու մետաղադրամները։ Հաշվապահության մեջ և ֆինանսներում կանխիկը ընթացիկ ակտիվներն են՝ բաղկացած արժույթից կամ արժույթի համարժեքներից, որը կարող է մուտք գործվել անմիջապես կամ գրեթե անմիջապես (ինչպես դրամական շուկայի հաշիվների դեպքում)։ Կանխիկը դիտվում է կա՛մ որպես վճարների պահուստ կառուցվածքային կամ պատահական բացասական դրամական հոսքի դեպում, կա՛մ որպես ֆինանսական շուկաներում անկումներից խուսափելու միջոց։

Ստուգաբանություն խմբագրել

Անգլերեն «cash» բառը սկզբնապես նշանակում էր «դրամարկղ», իսկ ավելի ուշ եկավ երկրորդական նշանակությունը ՝ «փող»։ Այս երկրորդական օգտագործումը դարձավ միակ նշանակությունը 18-րդ դարում։ «Կանխիկ» բառը ծագում է Միջին ֆրանսիական caisse-ից (դրամարկղ), որը ծագում է Հին իտալական cassa-ից և, ի վերջո, լատինական capsa-ից (արկղ)[3][4]։

«Կանխիկացնել»-ը՝ գոյականի բայականացումը, նշանակում է «փոխարկել կանխիկի», ինչպես «չեկ կանխիկացնել» արտահայտության մեջ։

Պատմություն խմբագրել

Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո Արևմտյան Եվրոպայում մետաղադրամները, արծաթյա զարդերը և կտորների բաժանված արծաթյա առարկաները դարեր շարունակ եղել են փողի միակ ձևը մինչև վենետիկյան առևտրականները վաղ միջնադարում սկսեցին օգտագործել արծաթյա ձողեր խոշոր գործարքների համար։ Առանձին մշակմամբ վենետիկյան առևտրականները սկսեցին օգտագործել թղթադրամներ՝ իրենց բանկիրին հանձնարարելով վճարումներ կատարել։ Նմանատիպ նշանավոր արծաթե ձողեր օգտագործվում էին այն երկրներում, որտեղ վենետիկյան առևտրականները հիմնադրել էին ներկայացուցչական գրասենյակներ։ Բյուզանդական կայսրությունը, Բալկանյան շրջանի մի քանի նահանգներ և Կիևյան Ռուսիան նույնպես օգտագործում էին նշանավոր արծաթե ձողերը խոշոր վճարումների համար։ Քանի որ համաշխարհային տնտեսությունը զարգացավ և ավելացան արծաթյա պարագաները, մասնավորապես՝ Հարավային Ամերիկայի գաղութացումից հետո, մետաղադրամները դարձան ավելի խոշոր, իսկ միջազգային վճարման համար ստանդարտ մետաղադրամը մշակվեց 15-րդ դարից. 8 ռեալների իսպանական և իսպանական գաղութային մետաղադրամ։ Ոսկու մեջ նրա կրկնորդն էր վենետիկյան դուկատը։

Մետաղադրամների տեսակները մրցակցելու էին շուկաների համար։ Նվաճելով օտարերկրյա շուկաները, թողարկող ղեկավարները լրացուցիչ եկամուտ էին վայելեու սենիորաժմամբ (մետաղադրամի արժեքի և մետաղի արժեքի տարբերությունը, որից

 
Ավանդական չինական անցքով մետաղադրամը նույնպես հայտնի է որպես կանխիկ
 
Միացյալ Նահանգների դոլարների կապոց

պատրաստված է այդ մետաղադրամը)։ Բարձր ազնվականության հաջողված մետաղադրամների տեսակները պատճենվելու էին ավելի ցածր ազնվականության կողմից սենիորաժի համար։ Նմանակումները սովորաբար ավելի ցածր քաշ ունեին՝ խարխլելով բնօրինակի ժողովրդականությունը։ Երբ ֆեոդալական պետությունները համախմբվեցին թագավորությունների, արծաթե տարատեսակների նմանակումը կրճատվեց, բայց, մասնավորապես, ոսկե դուկատը և ոսկե ֆլորինը դեռևս թողարկվում էին որպես առևտրային մետաղադրամներ. առանց ֆիքսված արժեքի, ծանրությամբ գործող մետաղադրամներ։ Գաղութային իշխանությունները նաև ձգտում էին Իսպանիայից խլել շուկայի մասնաբաժինը՝ առանց մեծ հաջողությունների թողարկելով արծաթե իսպանական մետաղադրամներին համարժեք առևտրական մետաղադրամներ։

17-րդ դարի սկզբին անգլիական Արևելյան Հնդկաստան Ընկերության մետաղադրամները ձուլվում էին Անգլիայում և առաքվում դեպի արևելք։ Անգլիայում ժամանակի ընթացքում կանխիկ բառը ընդունվեց սանսկրիտից՝ կարսայից՝ ոսկու կամ արծաթի քաշ, բայց նման հին պարսկերեն կարշային՝ քաշի միավոր (83,30 գրամ)։ Արևելյան Հնդկաստան Ընկերության մետաղադրամի վրա գրված էր և՛ ուրդու, և՛ անգլերեն առևտրի մեջ դրա օգտագործմանը թեթևացնելու համար։ 1671 թ.-ին Արևելյան Հնդկաստան Ընկերության տնօրենները հրամայեցին հիմնել դրամահատարան Բոմբեյում, որը հայտնի է որպես Բոմբեյն։ 1677 թ.-ին դա հաստատվեց թագավորի կողմից։ Մետաղադրամները, ստանալով արքայական հավանություն, արտադրվում էին որպես արծաթե ռուփիներ. մակագրությունն է «Բոմբեյմի ռուփին» ՝ Շառլ II-ի հեղինակությամբ։

Գրեթե այս նույն ժամանակ մետաղադրամներ էին արտադրվում Արևելյան Հնդկաստան Ընկերության համար Մադրասի դրամահատարանում։ Ընկերության Բոմբեյի և Բենգալի վարչական շրջաններում արժույթը ռուփին էր։ Մադրասում, այնուամենայնիվ, ընկերության հաշիվները հաշվարկվում էին պագոդաներով,

ֆրակցիաներով, ֆանամներով, ֆալուսներով և կանխիկով։ Այս համակարգը պահպանվեց մինչև 1818 թվականը, երբ ռուփին ընդունվեց որպես ընկերության գործունեության համար արժույթի միավոր։ Երկու համակարգերի միջև եղած կապը 1 պագոդա = 3-91 ռուփի և 1 ռուփի = 12 ֆանամա էր։

Թղթադրամներն առաջին անգամ օգտագործվել են Չինաստանում Տանգ դինաստիայի տարածքում այն՝ Եվրոպան գրավելուց 500 տարի առա[5].  5։ 13-րդ դարում Չինաստան կատարած այցի ընթացքում Մարկո Պոլոն զարմացավ, երբ պարզեց, որ մարդիկ թղթադրամներով են վճարում ապրանքների համար արծաթից կամ ոսկուց պատրաստված արժեքավոր մետաղադրամների փոխարեն։ Նա մանրամասնորեն գրեց այն մասին, թե ինչպես է Մեծ Կանը օգտագործում թթենու մի մասը թղթի փողեր ստեղծելու համար, ինչպես նաև՝ այն գործընթացի մասին, որտեղ օգտագործվում է թուղթ տպելու կնիք այն վավերացնելու համար։ Մարկո Պոլոն նաև խոսում է կեղծիքի հնարավորության մասին և հայտնում է, որ եթե որևէ մեկը բռվներ փող կեղծելիս, կպատժվեր մահվամբ[6]։ 17-րդ դարում եվրոպական երկրները, թանկարժեք մետաղների սղության պատճառով, սկսեցին մասամբ օգտագործել թղթադրամներ, ինչը հանգեցրեց այն բանին, որ ավելի քիչ մետաղադրամներ արտադրվեն և շրջանառության մեջ դրվեն[7]. Սկզբում այն առավել տարածված էր եվրոպական տերությունների գաղութներում։ 18-րդ դարում կարևոր թղթային խնդիրներ ստեղծվեցին գաղութներում, ինչպիսիք են՝ Ցեյլոնը և Էսեքիբոյի, Դեմերարայի և Բերբիսի սահմանակից գաղութները։ Ջոն Լոն ռահվիրայական աշխատանք կատարեց թղթադրամների վրա Ռոյալ Բանկի հետ։ Փողերի առաջարկի և գնաճի միջև կապը դեռևս հասկացվում էր ոչ կատարյալ, և բանկն անցավ իր թղթադրամները անպետք ներկայացնելուն, քանի որ դրանք չափից ավել էին թաղարկված։ Սովորած դասերը կիրառվեցին Անգլիայի բանկում, որը վճռորոշ դեր խաղաց Վելինգթոնի Պիրենեյան պատերազմը ֆինանսավորելու գործում ֆրանսիական զորքերի դեմ, որը սահամանափակված էր մետաղյա ֆրանկ Ժերմինալի կողմից։

Թղթային փող ստեղծելու ունակությունը ազգ-պետություններին ստիպեց պատասխանատու լինել գնաճի կառավարման համար՝ փողի առաջարկը վերահսկելով։ Այն նաև ուղիղ կապ հաստատեց մետաղադրամի մետաղի և դրա միավորի ավելորդության միջև։ 1816 թվականից մետաղադրամները, ընդհանուր առմամբ, դարձան դրամանիշ, թեև որոշ խոշոր արծաթե և ոսկե մետաղադրամներ մնացին որպես ստանդարտ մետաղադրամ մինչև 1927 թվականը։ Առաջին համաշխարհային պատերազմը ցույց տվեց, որ ստանդարտ մետաղադրամները անհետանում են շատ արագ։ Դրանից հետո ստանդարտ ոսկե մետաղադրամները, հիմնականում բրիտանական սուվերենները, դեռ օգտագործվում էին գաղութներում, և պակաս զարգացած տնտեսություններն ու արծաթե Մարիա Թերեզա թալերները 1780 թվագրությամբ թողարկվում էին Արևելյան Ասիայի երկրների համար մինչև 1946 թվականը և, հնարավոր է, ավելի ուշ՝ տեղական։

Կանխիկը այժմ դարձել է փողի առաջարկի շատ փոքր մասը։ Դրա մնացած դերը արժութային պահուստի և վճարման ապահովումն է նրանց համար, ովքեր չեն ցանկանում մասնակցություն ունենալ այլ համակարգերում, և փոքր վճարումները հարմար ու արագ կատարելն է, թեև այս վերջին դերը ավելի ու ավելի հաճախ է փոխարինվում էլեկտրոնային վճարային համակարգերով։ Հետազոտությունները պարզել են, որ դրամական միջոցների պահանջարկը նվազում է, քանի որ դեբետային քարտերի օգտագործումը մեծանում է այն պատճառով, որ առևտրականները ավելի քիչ փոխարկումներ կատարելու կարիք ունեն հաճախորդների գնումների համար[8]։

Կանխիկացումը մեծանում է շրջանառության մեջ։ Շրջանառության մեջ գտնվող Միացյալ Նահանգների դոլարի արժեքը 2007 թվականից մինչև 2012 թվականն աճել է 42% -ով[9]։ Շրջանառության մեջ գտնվող ֆունտ ստեռլինգ թղթադրամների արժեքն աճել է 29% -ով `2008-ից մինչև 2013 թվականը[10]։ Շրջանառության մեջ գտնվող եվրոյի արժեքը 2008 թ.-ի օգոստոսից մինչև 2013 թ-ի օգոստոս ամիսն աճել է 34% -ով

(աճի 2% -ը պայմանավորված է 2009-ին Սլովակիայում և 2011-ին Էստոնիայում եվրոյի ընդունմամբ)[11]։

Անկանխիկ հասարակություն խմբագրել

Անկանխիկ հասարակությունը այն է, որտեղ բոլոր ֆինանսական գործարքները իրականացվում են թվային արժույթի միջոցով (դեբետային և վարկային քարտեր)` նախապատվություն չտալով կանխիկին (ֆիզիկական թղթադրամներ և մետաղադրամներ)։ Վերջին տարիներին մենք տեղափոխվել ենք անկանխիկ հասարակություն՝ մեծապես հենվելով քարտերի և սմարթֆոնների վճարումների վրա տնտեսական գործարքներ կատարելու համար։ Այնուամենայնիվ, անկանխիկ հասարակությունները մեր պատմության մի մասն են եղել մարդկության գոյության հենց սկզբից։ Բարտեր և փոխանակման այլ մեթոդներ օգտագործվել են բազմազամ առևտրային գործարքներ իրականացնելու համար այս ժամանակահատվածում[12]։

Դեպի անկանխիկ հասարակության շարժումը սկսվեց 1990-ական թվականներից։ Գործարքները, որոնք սովորաբար կատարվում էին կանխիկ, սկսեցին իրականացվել վճարումների այլ տեսակներով[13]։ Երկու տասնամյակ անց կանխիկն այլևս վճարման նախընտրելի եղանակ չէր[14]։ 2016 թ.-ին Միացյալ Նահանգների Սպառողների Հետազոտության Ուսումնասիրությունը զեկուցեց, որ մասնակիցներից չորսից երեքը նախընտրում են դեբետային կամ կրեդիտային քարտային վճարումը կանխիկի փոխարեն[15]։ Որոշ ազգեր իրենց ներդրումն են ունեցել այս տենդենցին` կարգավորելով, թե ինչ տեսակի գործարքներ կարող են իրականացվել կանխիկ և սահմանափակելով մեկ գործարքում օգտագործվող կանխիկի չափը[16]։

Կան մի քանի առավելություններ, որ ունի անկանխիկ հասարակությունը։ Մեկ, այն նվազեցնում է բիզնեսի ռիսկերը և ծախսերը։ Վճարումները, որոնք կանխիկով չեն ավարտվում, վերացնում են կեղծ փողեր ընդունելու հավանականությունը։ Բացի այդ, բիզնեսը չի ենթարկվում կանխիկի գողության, կողոպուտի կամ թալանի։ Ավելին, կկրճատվեն նաև կանխիկի մշակման և ապահովման ծախսերը, քանի որ ավելանում է անկանխիկ վճարումների քանակը[17]։ Երկուս, գործարքների արագությունը կարող է ավելանալ։ Ըստ Սվիթգրին ռեստորանների ցանցի կողմից անցկացված ուսումնասիրության՝ անկանխիկ գործարքը կարող է իրականացվել միջինը 15%-ով ավելի արագ, քան կանխիկ գործարքը[18]։ Երեք, հանցավոր գործունեության կրճատում ՝ բարձր դրույքներով թղթադրամների վերացման միջոցով։ Ապօրինի գործողությունների ֆինանսավորումը, ապօրինի գործարքների իրականացումը, հարկային խարդախությունները, ինչպես նաև փողերի լվացումը ավելի դժվար է իրականացնել անկանխիկ հասարակության մեջ։ Բարձր դրույքային թղթադրամների վերացումը կապված է ամբողջ աշխարհում հանցավոր գործունեության նվազեցման հետ։ Հանցագործները ստիպված են լինում ավելի մեծ քանակությամբ կանխիկ դրամ փոխադրել, ինչը դժվարացնում է տեղափոխումը և ավելի հեշտ է հայտնաբերելը։ Բացի այդ, խոշոր թղթադրամներն ամենակեղծված թղթադրամներն են դրանց արժեքի պատճառով։ Հետևելով այս համոզմունքին՝ 1969թ.-ին Միացյալ Նահանգների դաշնային կառավարությունը որոշեց, որ ամենաբարձր թղթադրամը, որը կշարունակի տպել, 100$-ն է։ Թեև ավելի բարձր արժեք ունեցող թղթադրամներ կմնային շրջանառության մեջ, այդ թղթադրամներից ցանկացածը, որ հասնում էր կառավարության ձեռքը, կվերացվեր։ Ջանալով նվազեցնել քրեական գործունեությունը, աշխարհի տարբեր մասերում բազմաթիվ երկրներ ընդունել են նմանատիպ օրենքներ[19]։ Չորս, անկանխիկ հասարակությունը նպաստում է սպառողների ավելի պարզ բյուջե մշակմանը։ Թվային վճարումների տեսքով իրականացված բոլոր գործարքները պահվում են գրառումներում, և դրանք հեշտությամբ հասանելի են ցանկացած հաճախորդի համար։ Այս տեղեկատվությունը

կարող է օգտագործվել ցանկացածին օգնելու համար, որպեսզի իր բյուջեն ավելի արդյունավետ կերպով կարգավորի[20]։

Մյուս կողմից, անկանխիկ հասարակությունն ունի նաև որոշակի մտահոգություններ և թերություններ։ Մեկ, անկանխիկ հասարակության մեջ բոլոր վճարումները և տնտեսական գործարքները հետք են թողնում։ Գաղտնիությունը խնդիր է դառնում թվային աշխարհում։ Այս տեսակ տնտեսությունում բիզնես կազմակերպությունները օգտագործում են այս տեղեկատվությունը, որպեսզի կանխատեսեն ապագա գործարքները և ստեղծեն սպառողների պրոֆիլներ՝ իրենց ծախսային սովորությունների հիման վրա[21]։ Բացի այդ, այս տեղեկատվությունը հասանելի է նաև կառավարությանը։ Ավելին, հակերները անընդհատ փորձում են մուտք գործել հաճախորդների տեղեկատվություն։ Տվյալների արտահոսքը նույնպես կարող է կործանարար լինել ցանկացած սպառողի համար՝ հանցագործներին թույլ տալով օգտագործել այդ տեղեկատվությունը տարատեսակ նպատակներով։ Երկուս, անկանխիկ հասարակությունը խնդիր է ստեղծում կանխիկ անձանց համար։ Բնակչության տարբեր խմբեր կան, ինչպիսիք են՝ երիտասարդությունը, տարեցներն ու աղքատները, որոնք ծայրաստիճան կախված են կանխիկից[22]։ Սպառողը պետք է ունենա բանկային հաշիվ և թվային վճարման գիտելիքների որոշակի մակարդակ անկանխիկ հասարակությունում[23]։ Կոռուպցիայի դեմ պայքարի արմատական ջանքերով 2017 թ.-ին Հնդկաստանը որոշեց վերացնել շրջանառության մեջ եղած կանխիկ դրամի 85% -ը։ Այնուամենայնիվ, Հնդկաստանը հեռու էր կտրուկ քայլ կատարելուց դեպի անկանխիկ հասարակություն։ Հնդիկների մեծ մասը մեծապես կախված էր կանխիկ դրամից և չունեին բանկային հաշիվ։ Ամբողջ Հնդկաստանի տնտեսությունը խարխլվեց[24]։ Երեք, չափից շատ ծախսելը լուրջ խնդիր է անկանխիկ հասարակությունում։ Ցանկացած մարդու համար շատ ավելի հեշտ է կորցնել հաշիվը, թե որքան գումար է ծախսվում դեբետային կամ կրեդիտային քարտ օգտագործելիս[25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «cash». Oxford Dictionaries. Oxford Dictionaries. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  2. «cash». Macquarie Dictionary. Macmillan Publishers Group Australia 2015. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.(չաշխատող հղում)
  3. «Cash». Merriam-Webster. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
  4. «Cash». Online Etymology Dictionary. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
  5. «Top 10 Things You Didn't Know About Money». Time (ամերիկյան անգլերեն). 2009 թ․ օգոստոսի 5. ISSN 0040-781X. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. «The Cantos Project - Marco Polo: Kublai's paper money». thecantosproject.ed.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. «A history of the Franc: the key moments». napoleon.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. «Federal Reserve Bank of Chicago, ''Debit Card and Cash Usage: A Cross-Country Analysis'', March 2007» (PDF). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
  9. «Banknote Statistics». Bank of England. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  10. Williams, John. «Cash Is Dead! Long Live Cash!». Federal Reserve Bank of San Francisco. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  11. «Banknotes and coins circulation». European Central Bank.
  12. «Cost of Cash in the United States». MasterCard Social Newsroom (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  13. «The UK is getting closer to becoming a completely cashless society». The Independent (անգլերեն). 2015 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  14. Tompor, Susan. «A cashless society? Some retailers turn noses up at currency». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  15. TSYS (2016). «2016 U.S. Consumer Payment Study» (PDF). TSYS.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  16. «Bizland». web.archive.org. 2017 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  17. Heshiki, Yoshitaro; Dissanayake, Thrimendra; Zheng, Tingting; Kang, Kang; Yueqiong, Ni; Xu, Zeling; Sarkar, Chinmoy; Woo, Patrick C. Y.; Chow, Billy K. C.; Baker, David; Yan, Aixin (2017). «Toward a Metagenomic Understanding on the Bacterial Composition and Resistome in Hong Kong Banknotes». Frontiers in Microbiology (English). 8. doi:10.3389/fmicb.2017.00632. ISSN 1664-302X.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  18. government, Fenit Nirappil closeFenit NirappilReporter covering D. C.; politicsEmailEmailBioBioFollowFollow. «As restaurants go cashless, a backlash is building. Will D.C. intervene?». Washington Post (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  19. «Why Is The Singapore Government So Adamant About Going Cashless?». sg.finance.yahoo.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  20. Frisby, Dominic (2016 թ․ մարտի 21). «Why we should fear a cashless world | Dominic Frisby». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  21. Downey, Catherine (1996). «The High Price of a Cashless Society; Exchanging Privacy Rights for Digital Cash, 14J. Marshall J. Computer & Info. L. 303 (1996)». repository.jmls.edu.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  22. Ng, Nicole (2017 թ․ սեպտեմբերի 22). «Going Cashless: Who's Left Behind?». DollarsAndSense.sg (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  23. Sivy, Michael. «Why So Many Americans Don't Have Bank Accounts». Time (ամերիկյան անգլերեն). ISSN 0040-781X. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  24. «Episode 770: When India's Cash Disappeared». NPR.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  25. «Sedel- och myntutbytet 2015-2017». www.riksbank.se (շվեդերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.


Գրականություն խմբագրել

  • Clyn Davies - A History of Money From Ancient Times to the Present Day (University of Wales Press, 1994) 0-7083-1351-5
  • Peter Spufford - How rarely did medieval merchants use coin? (Geldmuseum, Utrecht, 2008) 978-90-73882-21-8