Լուսիո

բրազիլացի ֆուտբոլիստ

Լուսիմար Ֆերեյրա դա Սիլվա (պորտ.՝ Lucimar Ferreira da Silva, մայիսի 8, 1978(1978-05-08)[1][2], Planaltina, Դաշնային շրջան, Բրազիլիա), առավելապես հայտնի է որպես Լուսիո (պորտ.՝ Lúcio), բրազիլացի նախկին ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։

Լուսիո
պորտ.՝ Lúcio
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լուսիմար Ֆերեյրա դա Սիլվա
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 8, 1978 (45 տարեկան)
Ծննդավայր Բրազիլիա, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 188 սմ
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Համար 2
Պատանեկան կարիերա
1995-1997 Բրազիլիա Պլանալտինա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997 Բրազիլիա Գուարա 1 (0)
1997-2000 Բրազիլիա Ինտերնասիոնալ 49 (6)
2000-2004 Գերմանիա Բայեր 04 92 (15)
2003 Գերմանիա Բայեր 04 II 1 (0)
2004-2009 Գերմանիա Բավարիա 144 (7)
2009-2012 Իտալիա Ինտերնացիոնալե 96 (3)
2012 Իտալիա Յուվենտուս 1 (0)
2013 Բրազիլիա Սան Պաուլու 10 (1)
2014-2015 Բրազիլիա Պալմեյրաս 25 (2)
2015-2017 Հնդկաստան Գոա 19 (0)
Ազգային հավաքական
2000-2011 ԲրազիլիաԲրազիլիա 105 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հայտնի է «Ինտերնասիոնալ», «Բայեր 04», «Բավարիա», «Ինտեր» ակումբներում իր ելույթներով։ 2002 թվականի աշխարհի առաջնության գավաթակիր, 2010 թվականի Չեմպիոնների լիգայի հաղթող։

Կարիերա խմբագրել

Լուսիոն իր ակումբային կարիերան սկսել է «Պլանալտինա» ակումբում, որտեղ հանդես է եկել հարձակվողի դիրքում։ 1997 թվականին տեղափոխվել է «Գուարա» ակումբ։ Այդ տարում Բրազիլիայի գավաթի «Գուարայի» և «Ինտերնասիոնալի» միջև եզրափակչից (0-7) հետո Լուսիոն հրավիրվում է «Ինտերնասիոնալի» կազմ, որի տրանսֆերի համար նրանք վճարեցին 300 հազար կրուզեյրո (100 հազար եվրո)։ Առաջին մրցաշրջանում Լուսիոն ակումբի հետ նվաճեց Լիգա Գաուշուն։ Այդ ակումբում նա անցկացրեց 3 տարի։

2000 թվականին Լուսիոն տեղափոխվեց Լևերկուզենի «Բայեր», իսկ տրանսֆերը կազմեց 5.5 միլիոն եվրո։ Առաջին մրցաշրջանում նա ակումբում անցկացրեց 15 խաղ և խփեց 5 գոլ։ «Բայերը» առաջնությունում զբաղեցրեց չորրորդ տեղը, ինչը հնարավորություն տվեց մասնակցելու Չեմպիոնների լիգային։ Հաջորդ մրցաշրջանում ակումբը զբաղեցրեց 2-րդ տեղը և հասավ Գերմանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Շալկե 04-ին»։ Նույն մրցաշրջանում ակումբը հասավ նաև Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով զիջեց Մադրիդի «Ռեալին», իսկ Լուսիոն դարձավ գոլի հեղինակ։ Հաջող ելույթներից հետո նրան ցանկացան իրենց շարքերում տեսնել մի շարք եվրոպական գրանդներ։ 2003 թվականի հուլիսին նրան պայմանագիր առաջարկեց «Ռոման», բայց գործարքը չկայացավ[3]։

2004 թվականին տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա», կնքելով եռամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմեց 12 միլիոն եվրո։ 2005 թվականին նա երկարաձգեց պայմանագիրը։ «Բավարիայում» նա հանդես եկավ 5 տարի՝ անցկացնելով 189 խաղ և խփելով 11 գնդակ։ 2008 և 2009 թվականներին Լուսիոն նաև գերմանացիների փոխավագն էր։ Նա «Բավարիայի» հետ երեք անգամ նվաճեց ներքին առաջնության գավաթը, նույնքան անգամ երկրի գավաթը և երկու անգամ լիգայի գավաթը։

2009 թվականի հունիսի 16-ին նա տեղափոխվեց իտալական «Ինտեր», կնքեց 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 4.5 միլիոն եվրո աշխատավարձով[4]։ Տրանսֆերի արժեքը կազմեց 7 միլիոն եվրո[5]։ Բրազիլացու հեռացման պատճառը գերմանական ակումբի նոր մարզիչ Լուի վան Գալն էր, որը պաշտպանին հայտնել էր, որ նրա հետ հույսեր չի կապում[6]։ Առաջին մրցաշրջանում Լուսիոն նոր ակումբում անցկացրեց 48 հանդիպում և դարձավ երկու գոլի հեղինակ։ Նա օգնեց թիմին հաղթել առաջնությունը, Իտալիայի գավաթը և սուպերգավաթը, Չեմպիոնների լիգան։

2011-12 մրցաշրջանը Միլանը ներկայացնող ակումբում Լուսիոյի համար վերջինն էր[7]։ 2012 թվականի հուլիսի 4-ին Լուսիոն տեղափոխվեց «Յուվենտուս»՝ կնքելով 2 տարվա պայմանագիր[8][9]։

2012 թվականի դեկտեմբերի 17-ին «Յուվենտուսը» դադարեցրեց Լուսիոյի հետ գործող պայմանագիրը։ Բրազիլացին «ծեր սինիորայի» կազմում անցկացրեց 4 խաղ[10][11]։ Հաջորդ օրը նա պայմանագիր կնքեց «Սան Պաուլու» ակումբի հետ[12]։

2015 թվականի հունիսին նա պայմանագիր կնքեց հնդկական «Գոա» ակումբի հետ[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Comunicato Stampa in merito alle trattative riguardanti il giocatore Lucio(չաշխատող հղում)
  4. Lucio verlässt den FC Bayern
  5. «Профиль на transfermarkt.de». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  6. «Lucio verlässt die Bayern». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  7. «Mercato: Lucio, risoluzione consensuale» (իտալերեն). Sito ufficiale dell'Internazionale FC Milano. 29.06.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  8. «Лусио перешел в «Ювентус»». Sports.ru. 2012 թ․ հուլիսի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
  9. «Lucio è bianconero» (իտալերեն). Sito ufficiale della Juventus FC. 4.07.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  10. Лусио расторг контракт с «Ювентусом»
  11. «Lucio, rescisso il contratto» (իտալերեն). Sito ufficiale della Juventus FC. 17.12.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  12. «São Paulo acerta com Lúcio por duas temporadas» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo FC. 18.12.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  13. Лусио продолжит карьеру в чемпионате Индии
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսիո» հոդվածին։