Թրեյսի Շևալյե

ամերիկացի գրող

Թրեյսի Շևալյե (անգլ.՝ Tracy Chevalier, հոկտեմբերի 19, 1962(1962-10-19)[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3]), ամերիկա-բրիտանացի կին գրող, հայտնի պատմավեպերի հեղինակ։ Ամուսնու և որդու հետ բնակվում է Լոնդոնում[6]։

Թրեյսի Շևալյե
Ծնվել էհոկտեմբերի 19, 1962(1962-10-19)[1][2] (61 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3]
Մասնագիտությունգրող, վիպասան և սցենարիստ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունՕբերլինի քոլեջ (1984), Արևելյան Անգլիայի համալսարան և Bethesda-Chevy Chase High School? (1980)
Ուշագրավ աշխատանքներՄարգարտե ականջօղով աղջիկը
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
Պարգևներ
Կայքtchevalier.com
 Tracy Chevalier Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Շևալյեն մեծացել է Վաշինգտոնում և կրթություն ստացել Մերիլենդ նահանգի «Bethesda-Chevy Chase» ավագ դպրոցում՝ այն ավարտելով 1980 թվականին։ 1984 թվականին Օհայոյի Օբերլինի քոլեջի արվեստի բակալավրի կոչում ստանալուց հետո նա տեղափոխվել է Անգլիա, որտեղ մի քանի տարի աշխատել է հրատարակչությունում՝ որպես «Macmillan's Dictionary of Art» արվեստի հանրագիտարանի խմբագրի օգնական, այնուհետև՝ «St. James Press» հրատարակչությունում որպես տեղեկատու գրքերի խմբագիր։

1993 թվականին հաճախել է Արևելյան Անգլիայի համալսարանի գրական վարպետության տարեկան դասընթացին, որտեղ նրա դասախոսներն էին գրողներ Մալքոլմ Բրեդբերին և Ռոուզ Թրեմեյնը[6]։

Թրեյսի Շևալյեի գործունեությունն սկսվել է «Կույսը երկնագույնի մեջ» (The Virgin Blue) գրքով[7], բայց հռչակ բերել է «Մարգարտե ականջօղով աղջիկը» վեպը, որի սյուժեն հիմնված է նիդեռլանդացի նկարիչ Յան Վերմեերի համանուն կտավի ստեղծման պատմության վրա։ Այդ գրքի էկրանավորումը 2004 թվականին երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Գրողի «Հիանալի արարածներ» գիրքը պատմում է 19-րդ դարի հնէաբան-դիլետանտ Մարի Աննինգի մասին, որը ապրել է Անգլիայում[8]։

Մատենագիտություն խմբագրել

  • «Կույսը երկնագույնի մեջ» / The Virgin Blue (1997)
  • «Մարգարտե ականջօղով աղջիկը» / Girl With a Pearl Earring (1999)
  • «Ընկած հրեշտակները» / Falling Angels (2001)
  • «Օրիորդը և միաեղջյուրը» / The Lady and the Unicorn (2003)
  • «Հիանալի արարածներ» / Remarkable Creatures (2009)
  • «Վերջին փախուստ» / The Last Runaway (2013)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #121877728 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. https://www.tchevalier.com/about-me
  5. http://www.oberlinheritagecenter.org/cms/files/File/Press%20Releases/pr%202013/5-14-2013_Tracy_Chevalier_program.pdf
  6. 6,0 6,1 Jardine, Cassandra (September 9, 2003). «I thought: 'Who’s playing a prank?'». The Daily Telegraph (London). Retrieved May 28, 2010.
  7. Campbell, Karen (18 August 2003). «Compelling 'Blue' links past and present». The Boston Globe. Retrieved May 28, 2010.
  8. «Tracy Chevalier’s 'Remarkable' Real-Life Heroine». NPR. January 2, 2010. Retrieved May 28, 2010.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրեյսի Շևալյե» հոդվածին։