Թիմոթի Գրինի արտասովոր կյանքը

«Թիմոթի Գրինի արտասովոր կյանքը» (անգլ.՝ The Odd Life of Timothy Green), Ուոլթ Դիսնեյ Փիքչրսի արտադրության ֆիլմ։ Էկրան է բարձրացել 2012 թվականին։ Ռեժիսորը Փիտեր Հաջեսն է։

Թիմոթի Գրինի արտասովոր կյանքը
անգլ.՝ The Odd Life of Timothy Green
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1], դրամա[2][3][1] և հումորային դրամա
Թվականօգոստոսի 15, 2012 և հունիսի 6, 2013[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Հեջես[2][3][5][…]
ՊրոդյուսերՍքոթ Սանդերս[2], Ահմետ Զապպա[2] և Ջեյմս Ուիթաքեր
Սցենարի հեղինակՓիթեր Հեջես[2]
ԴերակատարներՋենիֆեր Գարներ[5][6][7][…], Ջոել Էդգերթոն[5][6][7][…], Դայան Ուիսթ[7], Սի Ջեյ Ադամս[7], Ռոզմարի ԴեՈւիթ[5][6][7], Ռոն Լիվինգստոն[7], Դևիդ Մորս[7], Common[7], Լուիս Սմիթ[7], Ռոդա Գրիֆիս[7], Օդեյա Ռաշ[7], Լին Մանուել Միրանդա[7], Մայքլ Էմմեթ Ուոլշ[7], Ջեյմս Ռեբհորն[7], Շոխրե Աղդաշլու[7], Մայքլ Արդեն[8], Մեթի Լիփթաք[8], Քուլեն Մոս[8] և Ջին Ջոնս[8]
ՕպերատորՋոն Թոլ
ԵրաժշտությունՋեֆ Զանելլի
ՄոնտաժԷնդրյու Մոնդշեյն
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես, Ջորջիա և Հյուսիսային Կարոլինա
ԿինոընկերությունWalt Disney Pictures և Scott Sanders Productions
Տևողություն105 րոպե
Պաշտոնական կայքէջ
 The Odd Life of Timothy Green Վիքիպահեստում

Ֆիլմը արտասովոր տղայի մասին է, որը խորը ազդեցություն է թողել իր քաղաքի մարդկանց կյանքի վրա։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է Սինդի և Ջիմ Գրիններ ընտանեկան զույգի մասին, որոնց երեխա ունենալու երկարաժամկետ ջանքերը, չնայած գոյություն ունեցող բոլոր մեթոդներն օգտագործելուն, այդպես էլ հաջողության չեն հասել։

Մի օր երեկոյան նրանք որոշում են պատկերացնել, թե ինչպիսին կցանկանային տեսնել իրենց երեխային։ Նրանք իրենց մտքերը գրում են փոքր թղթերի վրա, որոնք այնուհետև դնում են տուփի մեջ և թաղում իրենց բակում։ Այդ երեկո հզոր փոթորկից հետո իրենց տանը հայտնաբերում են 10-ամյա Թիմոթիին, որը Սինդիին և Ջիմին ծնողներ է անվանում։ Եվ երբ զույգը տեսնում է նրա ոտքերի տերևները, գիտակցում է, որ երեխան ավելի արտասովոր է, քան իրենք կարծում էին․․․

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Ջենիֆեր Գարներ Սինդի Գրին Սինդի Գրին
Ջոել Էդգերտոն Ջիմ Գրին Ջիմ Գրին
Սի Ջեյ Ադամս Թիմոթի Գրին Թիմոթի Գրին
Օդեյա Ռաշ Ջոնի Ջերոմ Ջոնի Ջերոմ
Դևիդ Մորս Թիմոթիի պապիկը Թիմոթիի պապիկը

Արձագանք խմբագրել

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը քննադատների կողմից ստացել է ոչ այնքան բարձր գնահատականներ։ Ըստ Rotten Tomatoes կայքի ամփոփ տեղեկատվության՝ 123 քննադատների 33%-ը ֆիլմին տվել են դրական գնահատական (5.2 միջին բալ)[9]։ Metacritic կայքը՝ 29 արձագանքի հիմքով ֆիլմին 100-ից տվել է 48 «մետաբալ»[10]։ Վարկանիշը IMDb-ում կազմել է 6.4 բալ[11]։

Վարձույթ խմբագրել

Առաջին շաբաթվա ընթացքում՝ ԱՄՆ-ի 2598 կինոթատրոններում ցուցադրման արդյունքում, ֆիլմը հավաքել է $10,822,903։ ԱՄՆ-ում 23 շաբաթվա ընթացքում հավաքել է $51,854,875։ Ֆիլմի բյուջեն կազմում էր 40 միլիոն դոլլար[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.metacritic.com/movie/the-odd-life-of-timothy-green
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://filmspot.pt/filme/the-odd-life-of-timothy-green-71864/
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt1462769/
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=147452.html
  6. 6,0 6,1 6,2 http://www.adorocinema.com/filmes/filme-147452/
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 http://www.imdb.com/title/tt1462769/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 8,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. «The Odd Life of Timothy Green (2012)». Rotten Tomatoes. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.(անգլ.)
  10. «The Odd Life of Timothy Green». Metacritic. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.(անգլ.)
  11. «User ratings for The Odd Life of Timothy Green». IMDb. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.(անգլ.)
  12. Borys Kit (2010 թ․ հունվարի 11). «EXCLUSIVE: 'The Odd Life of Timothy Green' Finds Its Father». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմոթի Գրինի արտասովոր կյանքը» հոդվածին։