Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էնֆիլդ (այլ կիրառումներ)

«Էնֆիլդ» (անգլ.՝ Anfield), ֆուտբոլային մարզադաշտ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում, որը տեղավորում է 45 276 հանդիսատես՝ դարձնելով այն Անգլիայի 7-րդ մարզադաշտը։ 1892 թվականից սկսած «Լիվերպուլի» տնային դաշտն է։ 1884-1891 թվականներին եղել է նաև «Էվերթոն»-ի տնային դաշտը մինչև վարձավճարի շուրջ առաջացած վեճերի պատճառով նրանց՝ Գուդիսոն Պարկ տեղափոխվելը[3]։

Էնֆիլդ
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
Ամբողջական անվանումԷնֆիլդ
ՏեղագրությունAnfield? և Լիվերպուլ
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրված1884
Բացված1884
ՃարտարապետԱրչիբալդ Լեյտչ
ՍեփականատերFenway Sports Group?
ԳործաղեկավարԼիվերպուլ ՖԱ
Տարողություն53 394[1]
Տնային թիմԼիվերպուլ ՖԱ և Էվերթոն ՖԱ
Դաշտի չափսեր101 x 68 մ[2]
Ծածկույթի տեսակըDesso GrassMaster? և գազոն
Կայքliverpoolfc.com/info/anfield
Քարտեզ
Քարտեզ
 Anfield (stadium) Վիքիպահեստում

Մարզադաշտն ունի 4 տրիբունա՝ Սպիոն Քոփ, Մեյն տենդ, Սենթեների Ստենդ և Անֆիլ Ռոուդ։ Մարզադաշտում ամենաշատ հանդիսատեսը գրանցվել է 1952 թվականին, երբ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի հետ հանդիպմանը ներկա գտնվեց ռեկորդային՝ 61 905 հանդիսատես[3]։ Հիլզբորոյի ողբերգությունից հետո 1994 թվականից բոլոր տեղերը դարձան նստովի, որը զգալիորեն նվազեցրեց մարզադաշտի տարողունակությունը։ Մարզադաշտի տարածքում է գտնվում նաև 2 դարպաս, որոնք կրում են «Լիվերպուլ»-ի 2 մարզիչների՝ Բոբ Փեյսլիի և Բիլ Շենքլիի անունը։ Մարզադաշտից դուրս գտնվում է նաև Շենքլիի արձանը։

Ծրագրվում էր Էնֆիլդը փոխարինել կառուցվող Ստենլի Փարքով։ Առաջարկը հնչեց ակումբի տերեր Թոմ Հիքսի և Ջորջ Ջիլեթի կողմից, սակայն շուտով մերժվեց «Fenway Sports Group» կազմակերպության կողմից, որը մինչև այժմ մարզադաշտի սեփականատերն է հանդիսանում։

2014 թվականի դեկտեմբերի 8-ին սկսվեց Մեյն Ստենդի ընդարձակումը[4], որից հետո մարզադաշտի տարողունակությունը կդառնա 55 000։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Anfield Liverpool FC, Info & Map | Premier League
  2. Premier League. Premier League Handbook (PDF). The Football Association Premier League Ltd. էջ 21. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 21-ին.
  3. 3,0 3,1 «Liverpool F.C | Stadium | Anfield» Արխիվացված 2014-02-28 Wayback Machine, Liverpool F.C. Retrieved 18 February 2014
  4. "Carillion to start work on £75m Anfield expansion". The Telegraph. Retrieved 17 January 2015

Արտաքին հղումներ խմբագրել

խմբագրել

 
Panorama Anfield, 20.12.2012, Point of View: Anfield Road Stand; left: Centenary Stand, middle: Kop Stand; right: Main Stand