Էլիզաբեթ Սևերանս Փրենթիս

Էլիզաբեթ Սևերանս Փրենթիս կամ Միսիս Ֆրենսիս Ֆլորի Փրենթիս (անգլ.՝ Elisabeth Severance Prentiss, նոյեմբերի 16, 1865(1865-11-16), Titusville, Քրոֆորդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունվարի 4, 1944(1944-01-04), Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի բարերար Քլիվլենդից։

Էլիզաբեթ Սևերանս Փրենթիս
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 16, 1865(1865-11-16)
ԾննդավայրTitusville, Քրոֆորդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 4, 1944(1944-01-04) (78 տարեկան)
Մահվան վայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
ԳերեզմանԼեյք Վյու գերզմանոց
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՈւելսլի քոլեջ (1887)[1]
ԵրկերԷլիզաբեթ Սևերանս Փրենթիս հիմնադրամ, Ալեն հիշատակի բժշկական գրադարան և Ալեն հիշատակի գեղարվեստի թանգարան
Մասնագիտությունբարեգործ, արվեստի կոլեկցիոներ, կազմակերպության հիմնադիր, hospital administrator և museum founder
ԱմուսինDudley Peter Allen?
Ծնողներհայր՝ Լուիս Սևերանս
Պարգևներ և
մրցանակներ
 Elisabeth Severance Prentiss Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլիզաբեթ Սևերանսը ծնվել է նավթային մագնատ Լուիս Սևերանսի և Ֆաննի Բենեդիկտի ընտանիքում։ Մեծացել է Քլիվլենդում, 1887 թվականին ավարտել Ուելսլի քոլեջը։ Բոստոնի պատկերասրահները վայելելուց հետո վերադարձել է Քլիվլենդ` աջակցելու կրթական և արվեստի հետ առնչվող հաստատություններին, որպես Քլիվլենդի հարուստ քաղաքացի ընտանիքի հետ միասին զբաղվել բարեգործությամբ։ 1892 թվականին ամուսնացել է ամերիկացի վիրաբույժ Դադլի Պիտեր Ալլենի հետ, ով մահացել է 1915 թվականին։ Էլիզաբեթն ամուսնու անունով մի մեծ տուն է կառուցել, որն անվանել է «Գլեն Ալեն», ինչպես նաև ավարտին է հասցրել ամուսնու սկսած Սուրբ Լուկայի հիվանդանոցի ընդարձակման աշխատանքը, որտեղ էլ հանդիպել և ամուսնացել է հիվանդանոցի նախագահ դոկտոր Ֆրենսիս Ֆլորի Փրենթիսի հետ[2]։ Ամուսինները եղել են հիվանդանոցի հոգաբարձուները, իսկ ամուսնու մահից հետո հիվանդանոցի նախագահի պաշտոնը ստանձնել է Էլիզաբեթը։ Նա զբաղվել է այգեգործությամբ և 1925 թվականին մագլցող վարդն անվանվել է նրա պատվին[3]։ 1928 թվականին Քլիվլենդի առևտրի պալատի կողմից պարգևատրվել է հանրային ծառայության մեդալով։

Մահացել է 1944 թվականին Քլիվլենդում։ Թաղված է Լեյք վյու գերեզմանատանը[4]։

Հավաքածու խմբագրել

Էլիզաբեթի առաջին ամուսինը չինական ճենապակու մասնագետ էր[5]։

Էլիզաբեթի եղբայրը՝ Ջոն Լոնգ Սևերանսը գոբելենի և նկարների կոլեկցիոներ էր[6]։

Էլիզաբեթն ունեցել է կանանց դիմանկարների շարք՝

Կատարած աշխատանքներ խմբագրել

  • Սուրբ Լուկա հիվանդանոցի ընդլայնում
  • Ալեն հիշատակի բժշկական գրադարան
  • Ալեն հիշատակի գեղարվեստի թանգարան
  • Էլիզաբեթ Սևերանս Փրենթիս հիմնադրամ
  • Էլիզաբեթ Սևերանս Փրենթիս ժառանգություն
  • Տիկին Ֆ. Ֆ. Փրենթիս հիմնադրամ, Ալեն հիշատակի գեղարվեստի թանգարան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://case.edu/ech/articles/p/prentiss-elisabeth-severance-allen
  2. Glen Allen Արխիվացված 2019-02-16 Wayback Machine on website of Cleveland Heights Historical Society
  3. «Hybrids of Rosa Setigera». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  4. Elisabeth Allen Prentiss on find-a-grave
  5. Dudley Peter Allen and Elisabeth Severance Allen Prentiss in the Frick Collection archives
  6. John Long Severance in the Frick Collection archives

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Սևերանս Փրենթիս» հոդվածին։