Էդիշեր Գեորգիի Մաղալաշվիլի (վրաց.՝ ედიშერ მაღალაშვილი, հունվարի 4, 1925(1925-01-04), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 26, 2005(2005-01-26)), վրացի խորհրդային դերասան։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1967, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1979)[1]։

Էդիշեր Մաղալաշվիլի
Ծնվել էհունվարի 4, 1925(1925-01-04)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 26, 2005(2005-01-26) (80 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Էդիշեր Մաղալաշվիլին ծնվել է 1925 թվականի հունվարի 4-ին Թբիլիսիում[2]։ Սովորել է Թբիլիսիի Երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտում՝ ստանալով ինժեների մասնագիտություն։ Կինոյում նկարահանվել սկսել է պատահականության բերումով. 1947 թվականին Կոնստանտին Պիպինաշվիլին պատահական հանդիպման ժամանակ Էդիշեր Մաղալաշվիլիին առաջարկել է փոքրիկ դեր կատարել «Բանաստեղծի օրորոցայինը» ֆիլմում։ Հետագայում Էդիշեր Մաղալաշվիլին սովորել է Թբիլիսիի կինոստուդիայում, որն ավարտել է 1947 թվականին, իսկ 1953 թվականին ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտը։

1946-1950 թվականներին եղել է Թբիլիսիի կինոստուդիայի դերասան, 1948—1964 թվականներին աշխատել է Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան ակադեմիական թատրոնում, իսկ 1964 թվականից՝ Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում։

Էդիշեր Մաղալաշվիլին մահացել է 2005 թվականի հունվարի 26-ին։

Ընտանիք խմբագրել

  • Կինը - Նատալյա Կավրիշվիլի, մասնագիտությամբ դաշնակահարուհի, Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի դոցենտ,
  • Որդի - Գիորգի, մասնագիտությամբ նյարդավիրաբույժ,
  • Որդի - Միխայիլ, կինոօպերատոր,
  • Թոռներ - Նատալյա, Էդիշեր, Գիվի։

Ճանաչում խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1947 – Բանաստեղծի օրորոցայինը
  • 1948Քեթո և Կոտե
  • 1951 – Գարուն Սակենում
  • 1955 – Նրանք իջել են լեռներից
  • 1956 – Ստվեր ճանապարհին
  • 1956 – Էթերիի երգը
  • 1958 – Մայակովսկին սկսել է այդպես
  • 1958Մամլուք
  • 1963 – Կապույտ տետր – Սերգո Օրջոնիկիձե
  • 1967Հիմա ժամանակներն ուրիշ են
  • 1970 – Հին ջրաղացներ
  • 1974 – Կրակ
  • 1975 – Ընդունում եմ ինձ վրա
  • 1976 – Գործը հանձնվում է դատարան
  • 1977 – Շեղումը՝ զրո
  • 1978Հուսո աստղԴավիթ Բեկ
  • 1979 – Պոեմ թևերի մասին – Սերգո Օրջոնիկիձե
  • 1981 – Դժվար սկիզբ
  • 1986 – Նեյլոնե տոնածառ
  • 1987 – Էլլայի ու Ռարուի արկածները
  • 1988 – Բրավո, Ալբեր Լոլիշ
  • 1990 – Պարույր (Վրաստան)
  • 2003 – Վեց և յոթ (Վրաստան)

Ծանոթագրություններ խմբագրել