Դարիա (մուլտսերիալ)

հեռուստասերիալ

«Դարիա» (անգլ.՝ Daria), ամերիկյան մուլտիպլիկացիոն հեռուստասերիալ, որը սկսվել է հեռարձակվել 1997 թվականից մինչև 2002 թվականը։ Նախագիծը ստեղծել են Գլեն Էյլերը և Սյուզի Լուիս Լինը, MTV-ի համար։ «Դարիա»-ն հայտնվել է այդ հեռուստաալիքի մեկ այլ մուլտսերիալ «Բիվիս և Բատհեդ»-ի սփին օֆը, որտեղ Դարիան համարվում էր երկրորդական կերպար։

Դարիա
Daria
Изображение логотипа
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրհումորային դրամա, սիթքոմ, կատակերգական հեռուստասերիալ, երգիծանք և coming-of-age television program?[1]
ՀիմքԲիվիս և Բաթհեդ
ՍտեղծողGlenn Eichler?
ՁայնագրումTracy Grandstaff?, Վենդի Հուփս, Julián Rebolledo?, Marc Thompson?, Lisa Kathleen Collins?, Ashley Albert? և Jessica Cydnee Jackson?
ԿերպարներԴարիա Մորգենդորֆեր և Jane Lane?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն[2]
ՀեռուստաալիքMTV
Եթերաշրջաններ5
Սերիաների քանակ65 և 67
ՊրոդյուսերԳլեն Էյլեր
Ջոն Էնդրյուս
Էբբի Թերկյուլ
ՌեժիսորՔարեն Դիշեր
Գայ Մուր
Թոնի Կլակ
ՍցենարիստԳլեն Էյլեր
Պեգի Նիկոլ
Էն Դ. Բերնշտեյն
Էկրաններին է
հունվարի 21, 2002
Սերիայի տևողություն23 րոպե
Սփին-օֆJodie?
mtv.com/shows/daria

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ Դարիան հայտնվել է որպես մեկ էպիզոդյան կերպար «Բիվիս և Բատհեդ» մուլտսերիալում, որտեղ նա իր գիտելիքով և ձանձրալիությամբ համատեղվում էր երկու գլխավոր հերոսների հետ։ Կարծում են, որ նրանց հետ շփվելուց հետո է Դարիան ձեռք բերել որոշակի խստություն։ «Բիվիս և Բատհեդ»-ի վերջին եթերաշրջանի ժամանակ` 1997 թվականին, դիմեցին MTV-ի սցենարիստ Գլեն Էյլերին, ով նաև ստեղծել էր Դարիայի կերպարը, նրա մասին առանձին մուլտսերիալ նկարահանեն։

Կարճ չհրատարակված «Կնքված է աքացիով» (անգլ.՝ Sealed with a Kick) էպիզոդը ստեղծվել է Գլեն Էյլերի և «Բիվիս և Բատհեդ» շոուի աշխատակից Սյուզի Լուիսի կողմից։ Հեռուստաալիքը այն ընդունեց, իսկ Էշլերը և Լուիսը դարձան սերիալի կատարողական պրոդյուսերները։

«Դարիա»ի առաջին էպիզոդը, որը կոչվում է «Ինքնագնահատողները» (անգլ.՝ Esteemsters), ցուցադրվել է 19977 թվականի մարտի 3-ին («Բիվիս և Բատհեդ»-ի ավարտից մոտավորապես ինն ամիս առաջ)։ Ստանալով գլխավոր դերը, Դարիան ավելի է զարգացրել իր ցինիկ և կտրուկ բնավորությունը։

Սյուժե խմբագրել

Սերիալի էպիզոդների մեծ մասը ունեն անկախ սցենար, հիմնված դեպքերի վրա, այն պատմում է ցինիկ դպրոցականի մասին, որը ապրում է սովորական գավառական ընտանիքում։ Սերիալում ցուցադրված է Դրիայի դպրոցական տարիները և ավարտվում է նրա քոլեջ ընդունվելով։

Կատակերգական էֆեկտ ավելի ուժեղացնելու համար ամենօրյա ամերիկյան կյանքը միտումնավոր խեղաթյուրվել է։ Լենլեյը, այն քաղաքը որտեղ ապրում է Դարիան, բնակեցված է ամեն տեսակի հնարավոր ստերեոտիպի կերպարներով, որոնք սրամտությամբ ընդգծվում են Դարիայի կողմից։

Մուլտսերիալում Դարիան և նրա միակ ընկերուհի, տաղանդավոր նկարչուհի Ջեյն Լեյնը իրար հետ փոխանակվում են հայտնի և մոդայիկ հասակակիցների մասին կարծիքներով։ Առաջին եթերաշրջաններում Դրիան սիրահարված էր Ջեյնի եղբայր Թրենթին, սակայն չի արտահայտվում նրա հանդեպ իր զգացմունքների մասին։ 3-րդ եթերաշրջանի 13-րդ սերիայում նրանք իրար ասում են իրենց անտարբեր չլինելու մասին։

Հերոսների միջև հարաբերությունները փոխվում են 4-րդ եթերաշրջանում, երբ Ջեյնը սկսում է հանդիպել Թոմ Սլոանի հետ, որը քաղաքի հարուստ ընտանիքներից մեկից էր։ Սկզբում Դարիան դեմ էր Թոմին, բայց ժամանակի ընթացքում նրանք ընկերացան, բայց այդ ժամանակ Թոմի և Ջեյնի հարաբերությունները վատթարացան։ Թոմի, Դարիայի և Ջեյնի հարաբերությունները դարձան սերիալի գլխավոր սյուժետային գծերից մեկը։

Հերոսներ խմբագրել

Մուլտսերիալում կան բավականին շատ կերպարներ։ Սերիալի գլխավոր հերոսը Դարիա Մորգենդորֆերն է, ինչպես նաև նրա ընտանիքի անդամները, նրա ընկերուհի Ջեյնը ու նրա եղբայր Թրենտը, որը հայտնվում է համարյա բոլոր սերիաներում։

Սերիաներ խմբագրել

Սերիալը բաղկացած է հինգ եթերաշրջանից, ամեն մեկը 13 էպիզոդ, ինչպես նաև երկու լիամետրաժ ֆիլմից։ Դրանցից առաջինը «Շուտով աշո՞ւն է» ֆիլմն է (անգլ.՝ Is It Fall Yet?), որը թողարկվել է 2000 թվականին։ MTV-ն պատրաստվում էր թողարկել վեցերորդ եթերաշրջանը, բայց Գլեն Էյլերի խնդրանքով այն կրճատվեց և թողարկվեց «Շուտով քոլե՞ջ» լիամետրաժ ֆիլմը (անգլ.՝ Is It College Yet?), որը դարձավ սերիալի ֆինալը, 2002 թվականի հունվարին։ Նաև կա սև-ստիպակ չթողարկված սերիան, որը երբեք չի ցուցադրվել հեռուստատեսությամբ և կոչվում է «Կնքված է աքացիով» (անգլ.՝ Sealed with a Kick):

Գրքեր խմբագրել

Սերիալի հիման վրա 1998 թվականին գրվել է երկու գիրք.

Խաղեր խմբագրել

Սերիալի հիման վրա կան երկու համակարգչային խաղեր.

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 1-01 էպիզոդում Հելեն Մորգենդորֆերը հիշեցնում է Հայ Լենդի մասին (որտեղ ըստ Դրիայի ջրում կա ուրանг), որը համարվում է միակ հղումը, որը Դարիան եղել է «Բիվիս և Բատհեդ»-ում։
  • Նույն էպիզոդում (1-01) սկսվում է շղթայական «նա իմ զարմիկն է» միտիֆիկացիան, որը լուծվում է «Lucky Strike» էպիզոդում (#5-06):
  • 2-06 էպիզոդում Դարիան և Ջեյնը գնում են կինոթատրոն, դիտելու 1930-ականների ռուս ռեժիսոր Ադնրեյ Զախարինսկի կողմից նկարահանված «Վերջին ընթրիքը» ֆիլմը դիտելու, սակայն փաստացի այդպիսի ֆիլմ երբեք գոյություն չի ունեցել։
  • Բացի Դարիայից «Բիվիս և Բատհեդ»-ից ուրիշ ոչ մի կերպար չի հայտնվել։ Գլեն Էյլերը հարցազրույցներից մեկում ասել է, որ Բիվիս և Բետհեդը շատ ուժեղ կերպարներ էին յուրահատուկ հումորով և նրանց հայտնվումը «Դարիա»-ում, կարող էր կերարներին զարգացնել այլ հումորով, որը կարող էր հեռուստադիտողների մոտ բացասական ռեակցիա առաջացնել[3]։
  • Այն բանից հետո, երբ սերիալը հայտնիություն ձեռք բերեց, լուրեր տարածվեցին, որ Դարիային հնչյունավոել է Ջանին Գարոֆալոն։
  • Սերիալի երաժշտական մասում հաճախ օգտագործվում է You’re Standing On My Neck արտահայտությունը, որը գրվել է Splendora խմբի կողմից, այն նշանակում է «Դու իմ վզին ես կանգնած»։
  • 3-04 էպիզոդում տնօրեն տիկին Լին ասում է. «Երեխաներ մեկ շաբաթից դպրոցական դիսկոտեկն է։ Մեր մոտ սովորական անտանգության ռեժիմն է, իսկ եթե ինչ-որ մեկը երազում է բերել խոզի արյուն,ապա մոռացեք դրա մասին։ Դա հղվում է Սթիվեն Քինգի «Քերրի» վեպին։
  • Դարիայի հասակը 157 սմ է (3-08 էպիզոդ)։
  • «Շուտով աշո՞ւն է» լիամետրաժ ֆիլմի հնչյունավորմանը մասնակցել են շտ հայտնի անձիք. Կարսոն Դեյլին հնչյունավորել է Կվինի ամառային դասախոսին, փանկ ռոք երգչուհի Bif Naked-ը հնչյունավորել է Ջեյնի ընկերուհուն, որը նկարչական ճամբարից էր, իսկ ռոք երաժիշտ Դեյվ Գրոլը այդ ճամբարի ուսուցչին։
  • «Շուտով աշո՞ւն է» լիամետրաժ ֆիլմում, «Լացելը դա նորմալ է» ճամբարի հավաքույթում Պարոն Էնտոնի ԴեՄարտինոն բարկանալով երեխաների անկարգությունից կոտրում է պատուհանը, ինչից հետո գնում է զբոսնելու։ Դա հղվում է Կենա Կիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպին։
  • «Շուտով քոլե՞ջ» լիամետրաժ ֆիլմում Սթեյսին հոգնելով Սենդիի խոսելուց երազանք է պահում, որպեսզի նա լռի, ինչի պատճառով Սենդին հիվանդանում է կոկորդաբորբով։ Կվինը լսելով Սթեյսիի պատմածը, ասում է. «Ինչ սարսաթելի է։ Կարծես թե այն ֆիլմը լինի, որում ծեր կինը անիծում է մի տղամարդու և նա սկսում է նիհարել, սակայն ես չհասկացա թե դրանում ինչ սարսափելի բան կար»։ Դա վերաբերվում էր Սթիվեն Քինգի «Նիհարողը» վեպի նույնանուն ֆիլմին։

Ֆիլմ խմբագրել

2011 թվականի ամառվա սկզբին նորությւոններ հայտնվեցին այն մասին, որ հեռուստաալիքը պատրաստվում է էկրանիզացնել սերիալը։ Դրիայի և Ջեյնի դերերում ընտրվեցին Օբրի Պլասան և Էլեն Փեյջը[4][5]։ Իրականում MTV-ն ուղղակի առաջարկել էր դերի համար դերասանների ընտրություն, սակայն ֆիլմի մասին դեռևս ոչ մի նորություն չկա[6][7]։ CollegeHumor հումորային կայքում տեղադրվել է ֆիլմի երգիծական թրեյլերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://i-d.vice.com/en_us/article/xwn5jz/13-coming-of-age-shows-teens-to-watch
  2. 2,0 2,1 2,2 Fernsehserien.de (գերմ.)
  3. «DVDaria Petition — Buy Daria DVDs!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. «Дарья» станет фильмом| журнал BE-IN : город, мода, вещи
  5. «Дарья» станет фильмом — Кино — OpenSpace.ru
  6. «MTV casts a hypothetical, live-action 'Daria' movie. Now I want them to make it for real | PopWatch | EW.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  7. «Casting A Live-Action 'Daria' Movie». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարիա (մուլտսերիալ)» հոդվածին։